Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:20
26.10.22
81

Ես էլ ասում եմ՝ լավ չենք ապրելու. հայ-թուրքական սահմանի հետ բացվող հույսեր ու տագնապներ

«Աքյաքայի դուռը խաղաղությանն է սպասում»: Այսպես է վերնագրված թուրքական «Սաբահ» թերթի հոդվածը, որում, դիվանագիտական աղբյուրներին հղումով, բացառիկ մանրամասներ կան հայ-թուրքական բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին: 

«Աքյաքան» թուրքական կողմի անցակետի անունն է: Հոդվածում շատ լավատեսական ու ինչ-որ տեղ ռոմանտիկ է ներկայացվում հայ-թուրքական սահմանի բացման թեման: Հեռադիտակով թուրքերը տեսնում են հայկական անցակետը: