Լրահոս
2022-10-26
-
ԱշխարհՎրաստանը հրավիրվել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանըԲուխարեստում նախատեսված ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հրավիրված են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման հարցը, Ուկրաինայում ընթացող պատերազմը, էներգետիկ անվտանգությունը և գործընկերների հետ հարաբերությունները։ Նոյեմբերի 29-ին և 30-ին Ռումինիայի մայրաքաղաքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովը։ Սա կլինի առաջին նման մակարդակով հանդիպումը, որը ՆԱՏՕ-ն կանցկացնի Բուխարեստում 2008 թվականի գագաթնաժողովից հետո։Ավելին18:1026.10.22 -
Իրավական17-ամյա երիտասարդը ձերբակալվել է Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ տեղի ունեցած ավազակության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալների համաձայն՝ 2022թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, բռնություն գործադրելու սպառնալիքով, Հնդկաստանի քաղաքացուց պահանջել և հափշտակել է «Վիվո» մոդելի բջջային հեռախոսը։ Նախաքննության ընթացքում Հնդկաստանի քաղաքացու մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նշված վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 2005թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է, հարցաքննվել և տվել խոստովանական ցուցմունք: Միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0026.10.22 -
ՔաղաքականԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. «168.am»168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երեւան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա: Թե ինչ նպատակով է Արայիկ Հարությունյանը մեկնել ՌԴ մայրաքաղաք, եւ ինչ շրջանակների հետ է այնտեղ հանդիպելու, լրատվամիջոցը կտեղեկացնի ավելի ուշ: Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրաբար Արայիկ Հարությունյանը ռուսական քաղաքական վերնախավի հետ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկն ընդունելուց հետո իր հետագա պաշտոնավարման հետ կապված հարցերը ճշգրտելու խնդիր ունի:Ավելին17:5826.10.22 -
ՔաղաքականՀայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզի ընդունում. ՓաշինյանՀայաստանը ՀԱՊԿ-ից երկու շատ հստակ ակնկալիք ունի՝ նախ, որ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական տա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և երկրորդը՝ ընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց, որ սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, նաև ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան, տեղում դիտարկել և գնահատել իրավիճակը: «Հիմա մենք առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը: Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը»,-ասաց վարչապետը: Անդրադառնալով Հայաստանի ակնկալիքներին՝ Փաշինյանը նշեց. «Շատ հստակ ակնկալիք կա. առաջինը, որ ՀԱՊԿ-ն հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ: Այս երկու ակնկալիքներն են, որ, կարծում եմ, ոչ միայն Հայաստանի կառավարության ակնկալիքն է, այլ նաև Հայաստանի հանրության, ժողովրդի ակնկալիքն է»: Վարչապետը կարծում է, որ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել էին հանրության կողմից, նաև կառավարության կողմից, կստանան պատասխաններ:Ավելին17:5226.10.22 -
ԱռողջապահականՑրված սկլերոզի զարգացման պատճառներըՆերկայումս գիտնականների շրջանում ցրված սկլերոզի զարգացման պատճառների մասին չկա հստակ ձևավորված ընդհանուր կարծիք: Համարում են, որ այդ պատճառներից կարող են լինել ոչ միայն գենետիկական գործոնները, այլ նաև շրջակա միջավայրի և կենսակերպի հետ կապված պատճառները: 1. Գենետիկա Ցրված սկլերոզը գենետիկական հիվանդություն չի, բայց նրա զարգացման հավանականությունը մեծանում է, եթե հարազատների մոտ կա ցրված սկլերոզ: Օրինակ՝ եթե 2 ծնողներն ունեն ցրված սկլերոզ, ապա երեխայի մոտ հիվանդության դրսևորման հավանականությունը խիստ բարձրանում է: Ներկայումս կան հիվանդության գենետիկական մարկերների շարք, բայց նրանք ևս չեն տալիս լիարժեք կանխատեսումներ այն մասին, թե անհատը կունենա ցրված սկլերոզ, թե ոչ: Հայտնաբերված է, որ որոշ ազգեր ավելի հակված են ունենալու ցրված սկլերոզ: Ցրված սկլերոզն ավելի հաճախ է դրսևորվում եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչների և հյուսիսային շրջանի բնակիչների մոտ: Վերջինս, որպես օրենք, կապում են վիտամին D-ի պակասի հետ: 2. Արտաքին միջավայրի գործոններ Ցրված սկլերոզի զարգացման հնարավոր պատճառներից է նաև վատ էկոլոգիան, տոքսինների ազդեցությունը (օրինակ՝ կենցաղային քիմիական նյութեր), բարձր ռադիացիոն ֆոնը: Ցրված սկլերոզի զարգացման մեջ դեր ունեն նաև մի շարք վիրուսներ, օրինակ՝ հերպես վիրուսը և Էբշտեյն-Բարի վիրուսը, բայց հստակ ապացույցներ դեռ չկան: 3. Կենսակերպ Հիվանդության զարգացման ռիսկի գործոններ են հանդիսանում նաև ծխելը, ալկոհոլը, սթրեսը, մտավոր լարվածությունը, տարած տրավմաները և վիրահատությունները: Այնուամենայնիվ, ցրված սկլերոզի զարգացման պատճառները մինչև վերջ պարզ չեն, քանի որ անհատն, ունենալով գենետիկական նախատրամադրվածություն հիվանդության նկատմամբ, կարող է ամբողջ կյանքում չունենալ հիվանդության նշաններ: Սակայն վերը նկարագրված գործոնների համակցումը զգալիորեն մեծացնում է ցրված սկլերոզի զարգացման ռիսկը և կարող է ծանրացնել նրա ընթացքը:Ավելին17:5026.10.22 -
ՔաղաքականԿցանկանամ՝ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ. ՓաշինյանՀայաստանի կառավարությունը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև տարեվերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Լուսինե Բադալյանի հարցին: Բադալյանը հետաքրքրվեց, թե ո՞ր փուլում են այս պահին բանակցությունները, արդյոք մինչև այս տարվա վերջ հավանական է խաղաղության պայմանագրի կնքումը: Պատգամավորը նաև մեջբերեց լրագրողների պարբերաբար հնչող հարցը՝ արդյոք իսկապես հավանական է խաղաղության պայմանագիրը, որքանո՞վ է այդ պայմանագիրը նշանակում բարեկամություն թշնամիների հետ: «Անկեղծ պետք է ասեմ՝ ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ: Ինչքանով է դա իրատեսական. ես այդ հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ՝ ես և կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ դա լինի իրատեսական: Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները: Ինչքանով է դա իրատեսական. եթե հաշվի առնենք, որ Պրահայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991 թվականի սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, քանի որ այդ սահմաններն ըստ էության հայտնի են»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը շատ կարևորեց, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Սա շատ կարևոր հանգամանք է, ու ԼՂ հայության իրավունքների և պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն: «Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, քանի որ, երբ դա կառավարելի չէ, կարող է բերել միայն վնաս: Մնացածը, ավելի բարձր հայտարարություններ, ցավոք, կամ բարեբախտաբար, չեմ կարող անել: Բայց, որ ամեն ինչը պետք է կառավարվի, այդ թվում` թշնամանքը, դա ինձ համար փաստ է»,-ասաց վարչապետը:Ավելին17:4526.10.22 -
ԻրավականՄանրամասներ Օշական-Աշտարակ ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարից․ ՔԿ-ի տեսանյութըՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Օշական-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Արդյունքում՝ վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղում մահացել են, ևս մեկ անչափահաս ուղևոր, ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Քրեական վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին17:4026.10.22 -
Շոու բիզնեսՌոզա Լինը կհյուրընկալվի Ջեյմս Քորդենի հայտնի շոուին«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը հոկտեմբերի 31-ին կհյուրընկալվի The Late late Show with James Gorden հաղորդմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին տեղեկացրել է սոցիալական հարթակներում: Նա գրել է՝ չափազանց հուզված է հոկտեմբերի 31-ին ելույթ ունենալու կապակցությամբ: The Late late Show with James Gorden ռեյտինգային հաղորդմանը հյուրընկալվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նիքի Մինաժը, Սելենա Գոմեսը, Քայլի Ջենները, Քիմ Կարդաշյանը, Շոն Մենդեսը և այլք:Ավելին17:3026.10.22 -
ՏարածաշրջանՔիմիական զենք օգտագործելու համար Թուրքիային մեղադրող ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էՍտամբուլում ձերբակալվել է «Թուրք բժիշկների միության» ղեկավար պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն: Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Հետաքննություն սկսելու պատճառը եղել է նրա այն հայտարարությունը, ըստ որի, թուրքական բանակը քուրդ զինյալների հետ բախումներում քիմիական զենք է օգտագործել: Համացանցային մի հեռուստաալիքի տված հարցազրույցում Ֆինջանջըն ասել էր, որ նման եզրակացության է հանգել՝ զննելով սպանված քրդերի մարմինները: Թուրք պրոֆեսորն ասել էր, որ օգտագործվել է նյարդային համակարգն ուղիղ ախտահարող թունավոր գազերի տեսակներից մեկը: Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ էր դարձել հասարակության շրջանում և հատկապես համացանցի թուրքական տիրույթում: Հայտարարությանը կոշտ էին արձագանքել հատկապես թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ հայտարարության հեղինակին անվանելով զրպարտիչ, «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության գործակալ և այլն: Պրոֆեսորի նկատմամբ հետաքննություն էր սկսվել նաև Անկարայի Հանրապետական գլխավոր դատախազությունում, ինչի շրջանակներում էլ առաջադրված մեղադրանքի հիման վրա հոկտեմբերի 26-ին Ֆինջանջըն ձերբակալվել է: Դատախազությունը պահանջել է նաև Ֆինջանջըին զրկել միության ղեկավարի ու այլ կենտրոնական կառույցներում զբաղեցրած ղեկավար պաշտոններից և դատարանի որոշմամբ անցկացնել «Թուրք բժիշկների կենտրոնական խորհրդի» նախագահի նոր ընտրություններ:Ավելին17:2226.10.22 -
Արտաքին քաղաքականությունՀռոմի Պապն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարինՆորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը հոկտեմբերի 25-ին ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սրբազան Քահանայապետին է փոխանցել հայ ժողովրդի ու կառավարության ջերմ ողջույնները։ Նախարարը նշել է, որ իր այցը Վատիկան տեղի է ունենում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում, և այն լավ հնարավորություն է՝ քննարկելու դարավոր պատմական կապերի և նույնական հոգևոր արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել 44-օրյա պատերազմի և հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների և կոչերի համար։ Նախարար Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարևորությունը, և այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը։Ավելին17:1526.10.22 -
ԱրցախԱրցախին անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանը 30 տարի է սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը․ Արցախի ՄԻՊԱրցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը՝ զրկելով Արցախի ժողովրդին՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման այս կարևորագույն հնարավորությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «2012֊ին, երբ վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքվի իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են, որ ոչնչացնելու են դեպի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը։ Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման այն դեպքերը, որոնց ականատես եղանք 2020 թվականի պատերազմի ընթացքում, հստակ ցուցիչ էին այն բանի, որ ադրբեջանական ղեկավարությունը պատրաստ և ունակ է դիմելու ռազմական ցանկացած բնույթի հանցագործության, ընդհուպ նաև քաղաքացիական օդանավերի թիրախավորման։ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Հայաստանի հետ օդային հաղորդակցության հնարավորություն ստեղծելու բազմաթիվ պահանջներից հետո։ Գործում էր Ստեփանակերտ֊Երևան և Ստեփանակերտ֊Բաքու և հակառակ ուղղությունները։ Այնուամենայնիվ, ի հեճուկս առկա պահանջարկի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները սահմանել էին խիստ սահմանափակ քանակի թռիչքներ դեպի Երևան։ Տարբեր աղբյուրներ վկայում են, որ արցախյան շարժման զուգահեռ Ադրբեջանը սկսել էր օդանավակայանը փակելու գործողություններ ձեռնարկել։ Դա արվում էր հարևան Իվանյան համայնքում լայնածավալ շինարարության միջոցով․ թռիչքուղու ուղիղ հարևանությամբ կառուցվում էին բնակելի տներ՝ խոչընդոտելու օդանավակայանի աշխատանքները և այն վերջնականապես դադարեցնելու համար։ Քաղաքացիական փոխադրումները Ստեփանակերտի օդանավակայանից դադարեցին իրականացվել 1992 թվականից՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով։ Աշխարհում ամեն օր մոտավոր 100 000 քաղաքացիական թռիչք է իրականացվում՝ մարդկանց տեղափոխելով մի վայրից մյուսը, սակայն, այդ թռիչքներից որևէ մեկը չի հասնում Ստեփանակերտ։ Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող խտրական ու ատելության քաղաքականությունն արտահայտվել և արտահայտվում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողության մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր կառույցներից և անհատներից ակնկալում ենք համարձակություն՝ տեսնելու, արձանագրելու և հակազդելու ադրբեջանական հանցավոր գործողություններին։Ավելին17:1326.10.22 -
ՔաղաքականՓաշինյանը հաստատել է․ հոկտեմբերի 31-ին Սոչիում կկայանա Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման հրավեր է արել իրեն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Այո՛, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատե՞լ է, թե՞ ոչ», - Ազգային ժողովում հայտարարեց վարչապետը: Նա ասաց, թե կարծում է, որ շատ կուտաված հարցեր կան, որոնց վերաբերյալ մտքերի փոխանակում, պարզաբանումներ պիտի հնչեն:Ավելին17:0926.10.22 -
ՄիջազգայինՄոլդովայի նախկին նախագահ Դոդոնը հայտարարել է երկրի անվտանգության ռիսկերի մասինՄոլդովայի անվտանգության համար ռիսկեր Է ստեղծում ոչ թե տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրությունը, այլ երկրի իշխանությունների գործողությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես կարծում եմ, որ Մոլդովայի անվտանգության համար ռիսկեր կան: Դրանք պայմանավորված են ոչ այնքան այն բանով, թե ինչ Է տեղի ունենում տարածաշրջանում, թեեւ դա նույնպես շատ կարեւոր Է եւ ռիսկեր Է ստեղծում Մոլդովայի համար: Անվտանգության ռիսկերն ավելի շատ բխում են գործող իշխանությունից, նրա հռչակագրերից եւ այն գործողություններից, որոնք տեղի են ունենում վերջին ամիսներին»,-հայտարարել Է Դոդոնը: Նա պարզաբանել Է, որ վերջին ժամանակներս երկրի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններ հակասում են նրա չեզոք կարգավիճակին: «Սկսենք տարածաշրջանի այս կամ այն ուժերի աշխարհաքաղաքական աջակցության շուրջ հռչակագրերից. ցանկացած չեզոք պետություն, առավել եւս այսպիսի ռիսկերով, ավելի ուշադիր կլիներ, իշխանության ներկայացուցիչներն ավելի ուշադիր կլինեին այսպիսի հռչակագրերի եւ տարբեր հարթակներին մասնակցության կապակցությամբ»,-հավելել Է Դոդոնը, նշելով, որ իշխանությունները կրկին մտադիր են մասնակցել հակառուսական «Ղրիմյան հարթակին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին17:0726.10.22 -
Թշնամին իր զբաղեցրած դիրքերում ամրաշինական աշխատանքներ է կատարում․ Նորաբակի վարչական ղեկավար․ 168.am168.am-ը գրում է․ Սեպտեմբերի 13-ից հետո, Ադրբեջանը տարբեր ուղղություններով հաճախակի է կրակոցներ արձակում Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, հիմնական թիրախն արևելյան սահմանն է։ Վերին Շորժա, Նորաբակ, Կուտական, Կութ և Գեղարքունիքի մարզի հարակից գյուղերը սեպտեմբերի 13-ից սկսած թշնամու թիրախում են։ Վերջին օրերին թեպետ կրակոցների ձայներն այս գյուղերում պարզ չեն լսվում, բայց գյուղերի բարձունքներում թշնամին իր զբաղեցրած դիրքերում սկսել է մեծ ամրաշինական աշխատանքներ կատարել։ 168.am-ի հետ զրույցում Նորաբակ գյուղի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ զբաղեցրած դիրքերում թշնամին ամրանում է։ «Գյուղից տեսանելի չէ, բայց երբ սարի վրա բարձրանում ենք, տեսնում ենք, որ թշնամին իր զբաղեցրած դիրքերում ամրաշինական աշխատանքներ է կատարում, ամրանում է»,- նշեց Վազգեն Ասատրյանը։ Ըստ նրա, սեպտեմբերի 13-ին տարհանված բնակիչների մի մասը դեռևս գյուղ չի վերադարձել։ «Մարդիկ անորոշության մեջ են, դեռ մտածում են՝ ինչ անեն, գալիս են այստեղ՝ կրակոց է, դրա համար էլ դեռ չգիտեն՝ վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ։ Որ ասեմ, մարդկանց տրամադրությունը բարձր է, չէ, մի օր լավ է, մի օր վատ է, օրվա իրադարձություններից է կախված։ Միայն անորոշության մեջ են, մարդ կա՝ իր վեշերն էլ է հետը տարել»,- շեշտեց Վազգեն Ասատրյանը։Ավելին17:0026.10.22 -
Արտաքին քաղաքականությունԿենտրոնական Ասիայի ղեկավարների և Եվրախորհրդի նախագահի հանդիպումը տեղի կունենա Աստանայում հոկտեմբերի 27-ինԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը կանցկացվի Աստանայում, հոկտեմբերի 27-ին: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «2022 թվականի հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Ղազախստան կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այցի ծրագիրը նախատեսում է երկկողմ բանակցությունների անցկացում այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Այդ նույն օրը, նշում Է մամուլի ծառայությունը, Աստանայում «պլանավորվել Է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների եւ Եվրախորհրդի նախագահի հանդիպումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:5226.10.22 -
ՔաղաքականՏարբեր ուժեր ՀՀ մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին. Սամվել ԿարապետյանՀայ գործարարների ասոցիացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունների անհանգստացնող միտումների մասին։ ▫️Անհնար է անտեսել այն վտանգավոր ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին մեծ թափ են հավաքում Հայաստանում։ ▫️Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին։ ▫️Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անխուսափելիորեն կարող են հանգեցնել ծանր հետևանքների ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։ ▫️Այս առումով, ինչպես և նախկինում, կարծում եմ, որ Արցախի ապագայի անվտանգության և նրա բնակիչների խաղաղ կյանքի միակ երաշխիքը պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանի միջնորդությունն է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ ▫️Հայաստանի իշխանությունները պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորեն, որը անվտանգության ամուր երաշխիքներ կտա և կկանխի Արցախի կորուստը։ ▫️Չի կարելի հաշվի չառնել նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորն են, մեր երկրներին միավորում են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապեր։ ▫️Այդ իսկ պատճառով այժմ, առավել քան երբևէ, կենսական նշանակություն ունի ճիշտ ընտրություն կատարել և պահպանել հայկական Արցախը աշխարհի համար։Ավելին16:5126.10.22 -
Տնտեսական«Ծերանում է» Հայաստանը. ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ երկրի մշտական բնակչությունը նվազելու էՀայաստանի բնակչության թիվը 2050-ին կարող է լինել 2,6 մլն: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ մեր երկրում ծնելիության ցուցանիշն ավելի պակաս է, քան հարևան երկրներում: Այդ թիվն ամենաբարձրը Թուրքիայում է: Փորձագետները արձանագրում են, որ նման ցածր թիվ անկախությունից հետո չի եղել:Ավելին16:4526.10.22 -
ՔաղաքականՈւզում եմ հավատալ, որ ոստիկանության մեր գործընկերների համար տեսանելի չեն եղել այդ ռիսկերը. Միքայել ՀամբարձումյանԱյսօր մի պահ ուսումնասիրում էի ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի` Հայաստանի տնտեսության մեջ առնվազն 150.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում կատարող անձը կարող է պարզեցված կարգով ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Կարծիքների ամփոփումը վկայում է, որ 24.10.22թ. դրությամբ, մեր քաղաքացիների 96%-ը դեմ են արտահայտվել նախագծին և միայն 4%-ը` կողմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը: «Սա բավականին խոսուն և ուրախալի ցուցանիշ է, քանի որ վկայում է, որ մարդիկ անտարբեր չեն, մտահոգ են մեր Հայրենիքի համար: Ակնհայտ է, որ քաղաքացիներին հիմնականում մտհոգում է այն փաստը, որ օրենքը հնարավորություն կընձեռի Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու չէ Պակիստանի, Աֆղանստանի և այլ նման ռիսկային, թշնամաբար տրամադրված երկրների քաղաքացիներին անարգել, համակարգված ու մասսայական ընդունել ՀՀ քաղաքացիություն' այդ կերպ իրական ազդեցություն ձեռք բերելով մեր ներքին գործընթացների վրա, ինչն ուղղակի սպառնալիք է հանդիսանում ազգային անվտանգության տեսանկյունից: Ուզում եմ հավատալ, որ ոստիկանության մեր գործընկերների համար տեսանելի չեն եղել այդ ռիսկերը, հետևաբար' տրամաբանական հարց է առաջանում ինչո՞ւ է նախագիծը հիմա շրջանառության մեջ դրվել, ի՞նչ նպատակով, ու՞մ նախաձեռնությամբ և ո՞ր երկրների օրինակն է կիրառվում: Նման հնարավորություն աշխարհում այսօր ընձեռում են ընդամենը մի քանի երկրներ, մասնավորապես' Մալթան (700.000 եվրո), Չեռնոգորիան (350.000$), Թուրքիան (250.000$) Դոմինիկյան Հանրապետությունը (200.000$), Սենտ-Լյուիսա (300.000$), Սենտ Քիթս և Նևիս Դաշնությունը (200.000, 400.000$), Գրենադան (220.000$), Անտիգուա և Բարբուդան (200.000$),չհաշված Արևմտյան մի քանի բացառիկ երկրներ, որտեղ շատ ավելի բարձր գումարներ են սահմանված: Ինչպես տեսնում ենք, այս երկրներից որևէ մեկն իր աշխարհագրական դիրքով, անվտանգային ռիսկերով չունի Հայաստանի հետ նմանություն: Ավելին` Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես Նաև Իսրայելը, որոնք, բնականաբար, շատ ավելի մոտ են մեր երկրին իրենց իրավիճակային պայմաններով, նման կարգ չունեն, լրջագույն սահմանափակումներ և պահանջներ են սահմանել քաղաքացիություն տալու համար: Դժվար է պատկերացնել, որ օրինակ Իսրայելը իր դեմ թշնամաբար տրամադրված պետությունների քաղաքացիներին, չնչին ներդրման դիմաց, երկրի քաղաքացիություն կարող է շնորհել: Այն ինչ հիմա առաջարկվում է, սպառնալիք է երկրին, դանդաղ գործածության ական, որը վաղ թե ուշ հետևանքներ է առաջացնելու: Փոխարենը, մենք ամեն կերպ պետք է Հայաստանի ներքաղաքական կյանքում, հավասար իրավունքներով, ներգրավենք, ինտեգրենք Սփյուռքի մեր հայրենակիցներին, ինչը, վստահ եմ, շատ ավելի արդյունավետ կլինի նաև ֆինանսկան ներդրումների տեսանկյունից: Այլ պետությունների քաղաքացիները թող ունենան ապրելու, աշխատելու և այլ իրավունքներ: Սա բնական, ճիշտ և անվտանգ ճանապարհ է:Ավելին16:3726.10.22 -
Տնտեսական2022 թ. սեպտեմբերին անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46 հազար կենսաթոշակառու և նպաստառուԿենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46000 կենսաթոշակառու և նպաստառու: Այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ «ԱԿԲԱ բանկը», «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։ Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։Ավելին16:3026.10.22 -
Տնտեսական2022 թ. 8 ամիսներին եկամուտ ապահոված աշխատատեղերի ամսական միջին թիվը կազմել է շուրջ 663 հազար. ՊԵԿ2022 թվականի 8 ամիսների տվյալներով եկամուտ (hարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) կազմել է 159.4 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 26․2 մլրդ դրամով կամ 20%-ով։ Նշված ժամանակահատվածում ավելացել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ կազմելով շուրջ 240.1 հազար դրամ, ինչը շուրջ 13%-ով կամ 27․6 հազ դրամով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Եկամուտ ապահոված աշխատատեղերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող հինգ ոլորտներն են՝ մեծածախ և մանրածախ առևտուր, մշակող արդյունաբերություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում, կացություն և հանրային սննդի կազմակերպում, ինչպես նաև տեղեկատվություն ու կապ:Ավելին16:2226.10.22