Լրահոս
Հայաստան
20:50
26.10.22
188

Երևանում այս տարի տոնածառն ավելի շուտ կտեղադրվի. Երևանի քաղաքապետարան

Img default alt hy

Այս տարի Հայաստանի Հանրապետության հրապարակի տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ՝ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,- նշված է հայտարարության մեջ: