Լրահոս

2022-10-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջազգային արդարադատության ոլորտում իրավական էթիկային առնչվող խնդիրներին նվիրված միջոցառում ՄԱԿ կենտրոնակայանում
    Հոկտեմբերի 26-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ «Իրավական էթիկայում ներկա հիմնախնդիրները․ էթիկան, ներկայացուցչությունը և միջազգային վեճերի կարգավորումը» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Assosiation) և Միջազգային իրավունքի ասոցիացիայի (International Law Assosiation, American Branch) հետ համատեղ։
    10:09
    27.10.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուսաստանի կազմ մտնելու հարց կա՞ Արցախում
    «Արցախում այսօր հասկանում են, որ Հայաստանը նույնպես բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու», Ազգային ժողովի նախագահն այսպես է մանևրել՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Հայաստանը հետքայլ է անում՝ հրաժարվելով Արցախից: 
    10:00
    27.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք համայնքների գազամատակարարումը կդադարեցվի
    Ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
    09:55
    27.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:50
    27.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Արցախցիներին Մոսկվայում կընդունեն ամենաբարձր մակարդակով։
    09:45
    27.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը բեկումնային չի լինելու
    «Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը, ըստ իշխանական շրջանակների, բեկումնային չի լինելու, լինելու է հերթականը։ Նիկոլ Փաշինյանը նեղ թիմին անոնսել է, որ ոչ մի դեպքում չի ստորագրելու «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, եթե անգամ սպառնան Հայաստանում իշխանափոխությամբ։ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իշխանության հետ է, ինքն էլ չի վախենում ՌԴ-ի սպառնալիքներից։
    09:40
    27.10.22
    Ավելին
  • Հասարակական
    «Խավարի դեմ պայքարող լույս». Կորյուն Առաքելյանի բանաստեղծությունները՝ «Ադամալույսին ընդառաջ»
    Բանաստեղծ Կորյուն Առաքելյանը ներկայացրել է բանաստեղծությունների 11-րդ ժողովածուն: «Ադամալույսին ընդառաջ» գրքի շնորհանդեսին հեղինակին շնորհավորել են գրական, թատերական գործիչներ, հնչել են Կորյուն Առաքելյանի բառերով գրված երգեր:
    09:35
    27.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Գնալով ավելի ու ավելի են ձեռք քաշում Արցախիցա
    «Օրերս Հայաստան էր ժամանել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը: Նա հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնական և քաղաքական շրջանակների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Փորձագիտական շրջանակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ իշխանական պաշտոնյաները Կովաչևի հետ հանդիպումների ժամանակ խոսել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու մի շարք այլ հարցերի մասին, սակայն ծպտուն անգամ չեն հանել Արցախի կարգավիճակի և ինքնորոշման խնդրի մասին:
    09:30
    27.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակով զինծառայող հոպիտալում չկա. ՊՆ
    Հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:
    08:33
    27.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա Վարդապետյանը` սեփական սնապարծության ու ինտրիգների ծուղակում. սուր բախում` ՔԿ նախագահի հետ
    168.am-ը գրում է․ Գլխավոր դատախազի պաշտոնում իր ոչ երկար պաշտոնավարման ընթացքում Աննա Վարդապետյանն արդեն իսկ հասցրել է բախումներ ունենալ ոչ միայն դատախազությունում, այլև իրավապահ մարմինների ղեկավար կազմերի հետ, և սրա արմատը թաքնված է Աննա Վարդապետյանի` Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնում ծավալային գործունեության հետ։ Մի առիթով գրել ենք, որ Աննա Վարդապետյանը կոնֆլիկտ է ունեցել Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քարամյանի հետ։ 168.am-ը տիրապետում է թեմայի վերաբերյալ բացառիկ մանրամասների։ Պարզվում է` հոկտեմբերի 8-ին` Քննչական կոմիտեի ծառայողի օրվան ընդառաջ, ինչպես սովորաբար լինում է, Արգիշտի Քյարամյանը գլխավոր դատախազին է ուղարկում ՔԿ աշխատակիցների 4 անուն, որ Աննա Վարդապետյանը նրանց պարգևատրի գերատեսչական մեդալով կամ շքանշանով։ Ցանկի մեջ նաև եղել է ՔԿ նախագահի տեղակալներից մեկի անունը։ Քանի որ այս պատմությունը դեռ շարունակություն է ունենալու, այս պահին ՔԿ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի անունը չենք հրապարակում։ Աննա Վարդապետյանը ստորագրում է 4-ից երեքի պարգևատրման հրամանները. չի ստորագրում միայն ՔԿ նախագահի տեղակալի հրամանը։ Այս բացահայտ դեմարշը շատ ցավոտ է տանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով, մեր տեղեկություններով, իր վարորդի միջոցով հետ է ուղարկում մնացած 3-ի պարգևները` մոտավորապես «Տար, շփի երեսին։ Մեզ իր պարգևները պետք չեն» ձևակերպմամբ։ Ակնհայտ է, որ Աննա Վարդապետյանը հենց այնպես չի ընտրովի մոտեցում ցուցաբերել ՔԿ աշխատակիցների առնչությամբ: Այս պատմությունը խոր հիմքեր ունի: Բայց նախ՝ մի փոքր նախապատմություն: 2021թ. մարտի 10-ին 168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել։ Դրանցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։ Այս հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, ավելի ուշ ևս մեկ սկանդալային ձայնագրություն տարածվեց, որում ընդհանուր չաթում ՔԿ պաշտոնատար անձը քննիչներին հիշեցնում էր՝ վաղը Վարդապետյան Աննան է գալու ժամը 10:00-ին, չուշանաք: «Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։ Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ, ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։
    00:00
    27.10.22
    Ավելին
2022-10-26
  • Img default alt hy
    Արցախ
    ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ «Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երկու երթուղիներով։ Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1,2 հա տարածք։ ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
    23:50
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքի հետ
    Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 26֊ին այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, որտեղ հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, պատրիարքի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարն ընդգծել է Հայ Կաթողիկէ եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման գործում և պատասխանել հանդիպմանը մասնակցող հոգևորականների հարցերին։
    23:40
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե «Հայաստան պետությունը Նիկոլն է։ Եվ վերջ», ապա հասկանալի է, թե ինչու են ինձ պատժել. Զատուլին
    Պարտադիր չէ հայ լինել, որ սիրես Հայաստանն ու հայերին։ Այս մասին ասված է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ, որը նա հրապարակել է իր Telegram-ալիքում։ «Երկրորդ օրն է ապրում եմ տպավորության տակ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության «մի ամբողջ» պետ՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան, «անցանկալի» է հայտարարել իմ այցը Հայաստանի Հանրապետություն։ «Ցավոք,- գրում է նա,- Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։ Կարճ ասած՝ ինչպես Հեմինգուեյի մոտ է, բայց առանց նրա ոճին բնորոշ հստակության։ Ի՞նչ հայտարարություններ։ Ո՞րը համարել վերջին շրջան: Իսկ ինչպե՞ս ես կարողացա միայն իմ հայտարարություններով «վնասել մեր պետությունների հարաբերությունների զարգացմանը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներն ավելի շատախոս են եղել։ Կնոջ թերթում ինձ մեղադրել են այն բանում, որ ես Հայաստանի կառավարությանը պատասխանատու եմ համարում Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության եւ նրա տարածքով միջանցքներ ստեղծելու ծրագրերի մասին հարցը Հայաստանի վարչապետին վերահասցեագրելու համար (հետաքրքիր է՝ իսկ դա այդպես չէ՞): Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը պարոն Փաշինյանի աներձագն է, ուրախությամբ հայտարարել է, որ այն փաստը, որ Հայաստանն այժմ միացել է Ադրբեջանին, որն ինձ 2010-ին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել, վկայում է երկու երկրների առաջացող ընդհանրության մասին։ Ես էլ եմ այդպես կարծում։ Ընդհանրությունն ակնհայտ է, «Կոզա Նոստրա»։ «Իմ գործերը աննման են, իմ խոսքերը հրաշալի են»,- ինքն իր մասին երեք լեզվով գրել է Դարեհը մ.թ.ա. 5-րդ դարի Բեհիստունի արձանագրության մեջ: Եթե «Հայաստան պետությունը Նիկոլն է։ Եվ վերջ», ապա հասկանալի է, թե ինչու են ինձ պատժել։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չի կարող լինել։ Ինձ այնքան էլ չեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի եւ նրա համախոհների «վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները»։ Ես եկել եմ այն եզրակացության, որ նրանց «վերջին շրջանի» արարքները իսկապես բերում են Հայաստանի անջատմանը Ռուսաստանից, իսկ եթե ստացվի, ապա ռուս ժողովրդի հայ ժողովրդից։ Դրանք արդեն իսկ հանգեցրել են Հայաստանի իշխանությունների անջատմանը Լեռնային Ղարաբաղի հայերից։ Միայն Պուտինը գիտի, թե հասել ենք արդյոք մենք Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում անդառնալի կետի։ Թերեւս հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումը դա կպարզաբանի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ Հայաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների հայազգի բոլոր հասարակ քաղաքացիներին, ովքեր երեկվանից ինձ աջակցության նամակներ են ուղարկում։ Դա թանկ արժե: Խնդրում եմ՝ մի կարծեք, որ ես, վիրավորված արգելքից, կփոխեմ իմ վերաբերմունքը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ։ Չէ որ չեմ փոխել իմ վերաբերմունքը, նույնիսկ պատերազմի սկսվելուց հետո, եղբայրական ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, ինչի համար շատ ավելի շատ հիմքեր կային։ Պարտադիր չէ հայ լինել, որ սիրես Հայաստանն ու հայերին։ P.S. Կարդացի Ալեն Սիմոնյանի բարբաջանքներն իմ, Մարգարիտա Սիմոնյանի, մանկուրտների եւ այլնի մասին։ Ցավում եմ, որ նա չի ամաչում»,- ասված է հայտարարության մեջ։
    23:30
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Զիփլայնից ընկած և մահացած տղամարդու կյանքի վերջին րոպեները պատկերող տեսանյութը հայտնվել է համացանցում
    Բրազիլիայի հայտնի լողափային հանգստավայրում տեղացի զբոսաշրջիկը զիփլայնից ընկել է և մահացել: Տղամարդու մահվան տեսանյութը հրապարակել է Globo պորտալը։ 39-ամյա Սերխիո Մուրիլո դե Լիմա Սանտանան արձակուրդ է անցկացնելիս եղել երկրի արևելյան ափին գտնվող Կանոա-Կեբրադա ծովային հանգստավայրում: Տղամարդը որոշել է զիփլայնից օգտվել. ավազաթմբի վրայով անցնելիս նա ինքն իրեն տեսանկարահանել է: Երբ տղամարդը գրեթե անցել է հեռավորության կեսը, զիփլայնի հենարաններից մեկը թեքվել է, և զբոսաշրջիկն ընկել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ ծառայությունները, որոնք արձանագրել են էքստրեմալի մահը։ Նշվում է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել զբոսաշրջիկի մահվան պատճառների վերաբերյալ։
    23:20
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 170 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի
    Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 559-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: ԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 170 նոր դեպք, 38 մարդ հոսպիտալացվել է: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 557 հազար 45 դեպքից 7 մլն 331 հազար 45-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 130 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 115 հազար 805 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 520 հազար 813 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 318 հազար 127-ի:
    23:10
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    22-ամյա երիտասարդը բանկում փորձել էր մանրել 26 հատ կեղծ 50 ԱՄՆ դոլարանոց
    ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներն իրացնելով, «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղից ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել մի քաղաքացու։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Պարեկային ծառայության Երևանի գնդում տեղեկություներ էին ստացվել, որ այդ քաղաքացին «Ամերիաբանկ»-ի նշված մասնաճյուղում ցանկանում է մանրել կեղծ ԱՄՆ դոլարներ։ Պարեկները նրան ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելուց հետո անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 26 հատ կեղծ 50 ԱՄՆ դոլար։ Կասկածյալը՝ Երևանի բնակիչ՝ 22-ամյա Ռուբեն Ղ-ն է, կեղծ գումարի հետ միասին ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    23:07
    26.10.22
    Ավելին
  • Աշխարհ
    Իրան. ահաբեկչություն՝ սրբավայրում և կրակոցներ՝ Մահսա Ամինիի գերեզմանի մոտ
    Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանի Շիրազ քաղաքում: Այսօր կեսօրին 3 զինված մարդ ներխուժել է Շահ Չերաղի սրբավայր դամբարան ու կրակ բացել մարդկանց վրա: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ զոհվել է առնվազն 15 մարդ, 40-ը վիրավորվել է:
    23:00
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Կորտիզոլ. սթրեսի հորմոնի հիմնական գործառույթները մարդու օրգանիզմում
    Ամեն վայրկյան մեր օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ կենսաքիմիական պրոցեսներ, որոնց շնորհիվ առանձին համակարգեր և օրգաններ աշխատում են կայուն կերպով։ Էնդոկրին համակարգը վերահսկում է այս գործընթացների ճիշտ ընթացքը: Իսկ հորմոնները պատասխանատու են ներքին միջավայրի պահպանման համար։ Դրանցից մեկը կորտիզոլն է, որն առավել հայտնի է որպես սթրեսի հորմոն: Այն առաջին հերթին կապված է արտաքին գրգռիչների նկատմամբ մարմնի բացասական ռեակցիաների հետ։ Սթրեսի հորմոնը արտադրվում է մակերիկամների կողմից: Հորմոնն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ այն արտազատվում է որպես սթրեսային իրավիճակի արձագանք։ Հիմնական գործողությունը, որ առաջացնում է կորտիզոլը, կռիվ կամ փախուստի արձագանքն է: Հորմոնի արտազատման հետ միաժամանակ սրտի բաբախյունը արագանում է, արյան ճնշումը բարձրանում է, գլյուկոզայի պարունակությունը մեծանում է, և ամբողջ մարմնի մկանները լարվում են։ Այդ իսկ պատճառով կորտիզոլի արտազատումը համարվում է առողջության վրա բացասաբար ազդող գործոն։ Եթե ​​մարդն անընդհատ լարվածություն է զգում խրոնիկական սթրեսի պատճառով, սկսվում են մարմնի բոլոր մասերի և համակարգերի աշխատանքի մեջ ձախողումներ, մարմինն ավելի արագ է մաշվում և ծերանում։ Սեփական կարիքների նկատմամբ անուշադրությունը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի, սրտանոթային համակարգի, վահանաձև գեղձի և այլ հիվանդությունների զարգացմանը։ Այն կարող է առաջացնել անքնություն, ճարպային հյուսվածքի ավելացում, մկանային թուլություն, բայց միայն այն դեպքում, եթե մակերիկամները ավելորդ քանակությամբ սթրեսի հորմոն արտադրեն։ Այնուամենայնիվ, այս նյութը անհրաժեշտ է, եթե այն ընդունվի ճիշտ ժամանակին և չափավոր: Կորտիզոլը նախատեսված է օրգանիզմը շարունակական արտաքին փոփոխություններին հարմարեցնելու համար: Այս հորմոնն օգնում է ՝ կարգավորել արյան գլյուկոզի մակարդակը, ակտիվացնել մտավոր գործունեությունը, կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը, նորմալացնել արյան ճնշումը, նվազեցնել բորբոքային գործընթացները, արտադրել ստամոքսահյութ, հեռացնել ավելորդ կալցիումը ոսկորներից։ Նյութի կոնցենտրացիայի աճը տեղի է ունենում առավոտյան՝ արթնանալուց հետո։ Դրա շնորհիվ գրեթե բոլորն առավոտյան զգում են ուժի և կենսուրախության ալիք: Երեկոյան այս հորմոնի արտադրության նվազման պատճառով նկատվում է էներգիայի անկում, հանգստանալու և քնելու ցանկություն է առաջանում։ Մարմնի վրա սթրեսի հորմոնի ազդեցության առանձնահատկությունն այն է, որ ինչպես դրա բարձր, այնպես էլ ցածր պարունակությունը կարող են բացասական լինել։ Կորտիզոլը ազդում է բազմաթիվ ընկալիչների վրա, որոնք տեղակայված են մարմնի բոլոր մասերում: Այն աջակցում է նյութափոխանակությանը, նպաստում է դաշտանային ցիկլի նորմալացմանը, բարելավում է քունը, վերահսկում է արյան ճնշումը, կարգավորում է գլյուկոզայի մակարդակը, նվազեցնում է բորբոքումները, օգնում է վերահսկել հույզերը և վերացնում է կոգնիտիվ դիսոնանսը:
    22:50
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոփոխությունները դեռահասի կյանքում. պարզաբանում է հոգեբանը
    Մարդու համար երիտասարդությունը կյանքի ուղի ընտրելու, ընտրած մասնագիտությամբ համալսարանում սովորելու, մասնագիտական ​​գործունեության ընտրության և ընտանիք ստեղծելու ժամանակաշրջան է: Դեռահասությունից երիտասարդության անցման, մտահորիզոնի և աշխարհայացքի փոփոխությունների մասին Aysor.am-ը խոսել է հոգեբան Անահիտ Ծատուրյանի հետ. «Երիտասարդության ժամանակահատվածում, կյանքի բարդացման հետմեկտեղ, տեղի է ունենում ոչ միայն սոցիալական դերերի և հետաքրքրությունների շրջանակի քանակական ընդլայնում, այլև դրանց որակական փոփոխություն։ Երիտասարդության տարիքային փուլում և հասարակության զարգացման ժամանակաշրջանում ավելի ու ավելի շատ են հայտնվում «չափահասի» սոցիալական դերերը։ Դրանցից բխում է անկախության և սոցիալական պատասխանատվության մեծ չափանիշ, ինչպես նաև՝ ճանաչողական գործընթացների արագ զարգացում»։ Հոգեբանի խոսքով, երիտասարդությունը բնութագրվում է մտածողության և խոսքի փոխներթափանցմամբ։ Նրանք հակված են տրամաբանորեն մտածելու, տեսական դատողություններ վարելու և ներքնատեսությունն օգտագործելու հատկություններին։ Ազատորեն արտացոլում են բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ բարոյական, կրոնական և քաղաքական: «Երիտասարդական շրջանը բնութագրվում է նաև որոշակի պայմանների հիման վրա ընդհանուր եզրակացություններ կազմելու ունակությամբ։ Հոգեկան գործընթացների զարգացումը Երիտասարդության մեջ աբստրակտ-տրամաբանական մտածողությունը արագ է զարգանում և ձևավորվում», - ասաց հոգեբանը: Տարիքի հոգեբանական երևույթները հիմք են հանդիսանում այն ​​բանի համար, որ դեռահասության և երիտասարդության շրջանում ավելի հաճախ կարելի է խոսել գիտակցության սովորական վիճակը փոխող գործոնների նկատմամբ հետաքրքրասիրության առկայության մասին: Գիտակցության և ինքնագիտակցության արագ զարգացումը նպաստում է գիտակցության ոլորտի ընդլայնմանը, շրջապատող մարդկանց և աշխարհի մասին գիտելիքների խորացմանը: Այս պատճառով էլ, ըստ Անահիտ Ծատուրյանի, փոխվում է հիմնական գործունեության մոտիվացիան. «Ինքնագիտակցության աճը կարող է որոշել դեռահասի պահանջների քանակի աճը շրջապատող մարդկանց և իր նկատմամբ. բարձրանում է քննադատության և ինքնաքննադատության աստիճանը, բարոյական բնավորության և բարոյականության պահանջները: Երիտասարդներն այս տարիքում ավելի պատրաստ են խոսել իրենց թերությունների, քան արժանիքների մասին»։ Հոգեբանի համոզմամբ, ինքնագիտակցության ձևավորման ֆոնի վրա նկատվում է ընդգծված գենդերային տարբերակում, որը տղաների և աղջիկների մոտ արական և իգական վարքագծի ձևերի զարգացումն է։ Սա արտացոլում է նրանց կողմից վարքագծի սեռական սոցիալական կարծրատիպերի արագ յուրացումը: «Հաղորդակցման շրջանակներում երկու սեռերի ներկայացուցիչները զարգացնում են հաղորդակցական ունակություններ, այդ թվում՝ օտարների հետ շփվելու, գտնվելու վայրի և ըմբռնման, նպատակին հասնելու կարողություն և այլն։ Աշխատանքային գործունեության իրականացման ընթացքում զարգանում է մասնագիտական ​​և անձնական հաղորդակցություն։ Ակտիվորեն կատարելագործվում են գործնական հմտությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ապագայում մասնագիտական ​​կարողությունների կիրառման համար», - ասաց Անահիտ Ծատուրյանը:
    22:40
    26.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆինլանդիան և Բալթյան երկրները գազի շուկաների միավորումը հետաձգել են մինչև 2024-ի հոկտեմբեր
    Բալթյան երկրների և Ֆինլանդիայի էներգացանցերի կարգավորիչները որոշել են հետաձգել բնական գազի տարածաշրջանային շուկաների միավորումը մինչև 2024 թվականի հոկտեմբեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ հղում տալով Լիտվայի Էներգետիկայի կարգավորման պետական խորհուրդին։ 2020 թվականի սկզբին Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ֆինլանդիայի էներգետիկայի նախարարությունները, կարգավորող մարմինները և գազահաղորդման համակարգերի օպերատորները պայմանավորվել են ստեղծել ընդհանուր շուկա և 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մուտքի կետերում կիրառել միասնական սակագին։ Նոր որոշումը կապված է 2022 թվականին փոխված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, որն արմատապես ազդեց գազի շուկայի վրա, ուստի այսպես կոչված միջհամակարգային փոխհատուցման մեխանիզմն այլևս հարմար չէ և չի կարող ձեռնտու լինել բոլոր կողմերին, նշում են գերատեսչությունում։
    22:30
    26.10.22
    Ավելին