Լրահոս
Միջազգային
18:20
26.10.22
82

Իրանն ընդլայնել է ԵՄ-ի դեմ պատժամիջոցները

Img default alt hy

Իրանը պատժամիջոցների ցուցակում ներառել Է Եվրամիության հետ կապված 12 ֆիզիկական և ութ իրավական անձանց՝ ի պատասխան Իսլամական հանրապետության դեմ նրա կողմից սահմանված սահմանափակող միջոցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Իրանի ԱԳՆ-ի՝ հոկտեմբերի 26-ին տարածված հայտարարության մեջ:

Պատժամիջոցների ցուցակում, ի թիվս այլ կազմակերպությունների, ներառել են Deutsche Welle գերմանական մեդիաընկերության և Radio France internationale ֆրանսիական ռադիոկայանի պարսկական խմբագրությունները:

Բացի այդ, Իսլամական հանրապետությունը պատժամիջոցներ Է սահմանել գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիրների և Եվրախորհրդարանի մի քանի անդամների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: