Լրահոս
Աշխարհ
18:29
26.10.22
93

Hyundai-ն սկսել Է ԱՄՆ-ում Էլեկտրամոբիլների գործարան կառուցել 5,54 մլրդ դոլարով

Img default alt hy

Hyundai Motor Group հարավկորեական ավտոարտադրողը հաղորդել Է, որ սկսել Է ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգում Էլեկտրամոբիլների թողարկման գործարան կառուցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 5,54 մլրդ դոլար արժողությամբ նախագիծը թույլ կտա մոտավորապես 8,1 հազար աշխատատեղ ստեղծել առաջիկա հինգ տարում, ասվում Է Hyundai-ի հաղորդագրության մեջ: Արտադրական համալիրը կմիավորի ինչպես լայն շրջանակի Hyundai, Genesis և Kia Էլեկտրամոբիլների թողարկման գործառնություններ, այնպես Էլ Էլեկտրամոբիլների ուժակուտակիչների թողարկման գործարան, նշում են ընկերությունում:

Էլեկտրամոբիլների առևտրային արտադրությունը, ինչպես սպասվում Է, կմեկնարկի 2025 թվականի առաջին կիսամյակին: Ձեռնարկությունը կկարողանա տարեկան թողարկել մինչև 300 հազար մեքենա: Ավելի վաղ Hyundai-ը խոստացել Էր մինչև 2025 թվականը 7,4 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում, այդ թվում՝ Էլեկտրամոբիլների արտադրության, գոյություն ունեցող ձեռնարկությունների արդիականացման և տեխնոլոգիաների մշակման մեջ: 2022 թվականի սկզբից Hyundai-ի կապիտալացումը նվազել Է 23 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: