Լրահոս
2022-10-28
-
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին․ օրակարգը հայտնի էՀոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը: Զրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:Ավելին12:5328.10.22 -
ՀայաստանՀոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 08:00 – 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։ Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով։Ավելին12:4728.10.22 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 33 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 33 դեպք: Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, ֆիզիկական ներգործության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության, յուրացնելու կամ վատնելու, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, գույքն անզգուշությամբ վնասելու և սուտ մատնության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱվելին12:4028.10.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Պուտինի հստակ մեսիջից հետո Փաշինյանը ռուսերեն է գրում ԹվիթերումԱվելին12:3028.10.22 -
ԵրևանԵրեկ 72 երեխա է ծնվել ԵրևանումԵրեկ Երևան քաղաքում ծնվել է 72 երեխա՝ 40 աղջիկ և 32 տղա, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:Ավելին12:2928.10.22 -
ՏնտեսականԴոլարն այսօր գնվում է 392 դրամովRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 392 դրամ է, վաճառքինը՝ 402 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 405 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.46 դրամ է, վաճառքինը՝ 6.50։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.75 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 383 դրամով, վաճառվում՝ 401 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 410 դրամ է։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing buttonԱվելին12:2228.10.22 -
ՀասարակականՄարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիԳազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների, Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Արգել, Մրգաշեն, Նոր Գեղի, Քանաքեռավան, Պռոշյան, Նոր Արտամետ, Զորավան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի գազասպառողների, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ի, «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի, «Լուսակերտ» ՍՊԸ-ի, «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի, «Արարատ ՃՇՇ»-ի, «Արզնի» առողջարանի, Մանուչարյան Աշոտ ԱՁ-ի, «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ-ի, «Օզեմ» ՍՊԸ-ի, «Նելլիզ» ՍՊԸ-ի, սեփականատեր Արտավազդ Թորոսյանի, սեփականատեր Վահե Մակունցի, սեփականատեր Գուրգեն Պետրոսյանի, սեփականատեր Լիլիթ Սահակյանի, «ՔԵՅ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի, «Ֆուդ Ֆակտորի» ՍՊԸ-ի, «Ռոյալ Գլաս Գրուպ», «Այմեգա», «Լուսակերտ Էլիտ», «Համերաշխ ընտանիք», «Մադլեն Գրուպ», «Ռեդ Գրուպ», «Վեագազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, տարածաշրջանում գործող այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների և կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Ծաղկունք, Ոսկեհատ, Ծիածան, Լուսագյուղ, Պտղունք, Արտիմետ (Աթարբեկյան), Ապագա, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Արևաշատ, Ջրարբի, Նորակերտ, Խորոնք, Փարաքար, Ակնաշեն, Բաղրամյան, Մրգաստան, Դաշտ, Գայ, Շահումյան, Աղավնատուն, Արագած, Դողս, Գրիբոյեդով, Ջրառատ, Ամբերդ, Այգեշատ, Շահումյանի թ/ֆ, Հովտամեջ, Չոբանքարա, Գեղակերտ (Սամաղար), Ծաղկալանջ գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների, կազմակերպությունների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Բալահովիտ գյուղի մի հատվածի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի, Նալբանդյան փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Րաֆֆու, Կամոյի, Բաղրամյան, Հարությունյան, Արևելյան, Մատրոսովի, Խանջյան, Տերյան, Սպարապետի, Սուրբ Նշանի, Աբովյան, Թելմանի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Լեռնապատ գյուղի, Արջուտ կայարան բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի (դպրոցի թաղամաս) գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի «Կենտրոնական», «Թթու ջուր-2» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: ԼՐԱՀՈՍ 10:57 • 28/10 Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի 10:52 • 28/10 Վիգեն Սարգսյանի «Ես եմ» ծրագրին կփոխարինի Պապիկյանի «Պաշտպան հայրենյացը»․ ինչ է այն ենթադրում․ «Հրապարակ» youtube subscribe 10:45 • 28/10 Արագածոտնի մարզում բախվել են Nissan-ն ու 06-ը, 11-ամյա տղան տեղում մահացել է․ Shamshyan.com 10:45 • 28/10 Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան 10:44 • 28/10 Մեր դիրքորոշումը չի փոխվել` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետև Ադրբեջանի կազմում մենք ունենք մեկ ապագա՝ հայաթափում, կործանում․ Դավիթ Բաբայան․ «Իրավունք» 10:31 • 28/10 Թեհրանը թույլ չի տա երրորդ երկրներին և սիոնիստական ռեժիմին ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ․ հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ․ «Իրավունք» 10:29 • 28/10 Հայաստանը համաձայնել է աշխատել ՌԴ առաջարկած հիմնական սկզբունքների հիման վրա. Փաշինյան 10:26 • 28/10 Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ 10:16 • 28/10 Եթե Պուտինը միջուկային զենք օգտագործելու մտադրություն չունի, ինչո՞ւ է շարունակում այդ մասին խոսել. Բայդեն 10:08 • 28/10 «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու գործով դատաբժիշկներն ակնհայտ կեղծ եզրակացություն են տվել․ դատախազությունԱվելին12:1528.10.22 -
ՔաղաքականՈստիկանական Գվարդիայի ձևավորման մեկնարկը տրվել էԱրդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ոստիկանական Գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկում՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, որին մասնակցել են Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը, պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, բացման խոսքում նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդգծել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների շարունակականության ապահովումը՝ նշելով, որ այս հանդիպմամբ զարկ է տրվում Ոստիկանական Գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորմանը, ինչը չափազանց սպասված է: Գվարդիան ընդգրկելու է Ոստիկանության զորքերը, Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները: Ըստ այդմ՝ Գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հիմնական հետևյալ գործառույթները. հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը աջակցելը: Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում Ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում և լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում՝ ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ուստի, անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում և «մաքուր» ոստիկանական ծառայության իրականացում Գվարդիայի տանիքի ներքո: Սարգսյանը փաստել է, որ ավելի ընդհանրական՝ Գվարդիայի ձևավորումը և դրա ներքո դիտարկվող Ոստիկանության զորքերի ապառազմականացումը վերաբերում է ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը: Այս փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերելու են ֆունկցիոնալ բազայի վերանայմանը, կառուցվածքի փոփոխությանը, կադրերի ներգրավման կարգի փոփոխությանը, սոցիալական երաշխիքների վերանայմանը, կադրերի կրթության մեխանիզմի փոփոխությանը: Մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուների շրջանակով: Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանն ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումների արդյունքում Ոստիկանության զորքերը պետք է իրապես լինեն պատրաստված, գործառույթների ծավալը պետք է լինի հստակ, իսկ դրանց իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությունը՝ անհրաժեշտ ու բավարար: Նա կարևորել է հանդիպմանը նաև Ոստիկանության զորքերի ներգրավումն ու պատրաստակամություն հայտնել աջակցել գործընթացին: Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում, գույքագրվել են մասնակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռքբերվել դրանց հաշվառմամբ հստակեցնել Գվարդիայի ձևավորման ճանապարհային քարտեզի առանձին բաղադրիչների դետալացված պատկերն ու առաջ շարժվել:Ավելին12:0928.10.22 -
ԱշխարհԻլոն Մասքը կարող է ժամանակավորապես զբաղեցնել Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը. BloombergՁեռնարկատեր Իլոն Մասքը, ինչպես սպասվում Է, ժամանակավորապես կզբաղեցնի Twitter ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նրա տեղեկությունների համաձայն, Մասքն այդ պաշտոնում կփոխարինի Փարագ Ագրավալին, որն իբր հեռացվել է Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից: Ընդ որում՝ ապագայում Մասքը, հավանաբար, կզիջի ընկերության ղեկավարի պաշտոնը, նշել Է հրատարակության զրուցակիցը: Հոկտեմբերի 27-ին CNBC հեռուստաընկերության թղթակից Դեւիդ Ֆեյբերը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Է, որ Մասքը գլխավորել Է Twitter-ը, իսկ նախկին ղեկավարությունը, այդ թվում՝ Ագրավալը եւ ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը, լքել են ընկերության կենտրոնակայանը: Financial Times թերթը ճշտել Է, որ Մասքի կողմից Twitter ընկերությունը 44 մլրդ դոլարով ձեռք բերելու գործարքը եղել Է փակ՝ հոկտեմբերի 27-ի երեկոյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին12:0728.10.22 -
ՀասարակականՀոսանքանջատումներ՝ Երևանում և մի շարք մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Աջափնյակ վարչական շրջան՝ զորամաս, 11:00-15:00 Տիգրան Մեծի պող. 34 շենք, 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 41 շենք, Թբիլիսյան խճ․ 3, 3/14, 5, 5/1, 7 շենքեր և 7/4-79/2 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ թաղ. 5-30 առանձնատներ, Ղափանցյան փ. 11/11-213 առանձնատներ, Շրջանցիկ թունել փ. 7/13 առանձնատուն, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Վերին Անտառային փ. 13/4, 17/1 շենքեր, Արարատի մարզի՝ 10:30-16:00 Արտաշատ քաղաք` Իսակովի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Մրգանուշ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-13։00 Քաղսի գյուղ, «Բագռաֆ», «Գայանե Հովակիմյան», «Հրազդանի հաց», «Օրանժ գազ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Չարենցավան քաղաք՝ 6-րդ թաղ. 1-4, 13-29 շենքեր, Քաղաքապետարան, Չարենցավանի ոստիկանության բաժին, քննչական, սոցիալական ապահովության պետական ծառայություն, թիվ 5 դպրոց, «Արդշինբանկ» և «Կոնվերսբանկ» ընկերություններ, Չարենցավանի թիվ 1 կապի բաժանմունք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարմարիկ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-13։00 Գառնի և Գողթ գյուղեր, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ, 11։00-17։00 Կաթնաղբյուր գյուղ, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Նոր Գյուղ գյուղեր և հարակից տարածքներ, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Ծովազարդ գյուղն ամբողջությամբ, Սոթք, Ազատ, Կութ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Յուքոմ», «Տելեկոմ Արմենիա» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, «ՀՊՆ» ՍՊԸ գազալցակայան, «Ռ.Սահակյան» ԱՁ, «Աքվատիկ» ՍՊԸ, Ծովազարդի համայնքապետարան, Հայփոստի բաժանմունք, «Օնիկ Գասպարյան» ԱՁ, «Արտաշես» ՍՊԸ, «Թարզու Լևոն» ՍՊԸ, Լոռու մարզի` 10:30-16:30 Քարկոփ գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին12:0028.10.22 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար. ՄատվիենկոՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Մատվիենկոն ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը: «Ռուսաստանը հանդես է եկել և հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որպեսզի երկու պետությունները հանգեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - մեջբերում Մատվիենկոյի խոսքերը «Ինտերֆաքս»-ը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հիշեցրել է, որ Վալդայի համաժողովում ելույթ ունենալիս ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և, իհարկե, պետք է հաշվի առնել երկու երկրների շահերը: «Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է սահմանի սահմանազատման և խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն», - ասել է Մատվիենկոն: Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաեւ խորհրդարանական համագործակցությունը։Ավելին11:4528.10.22 -
ՀասարակականՄԻՊ-ը անձի իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրելՄարդու իրավունքների Պաշտպանը վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի սահմանահատումներն արգելելու կապակցությամբ իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն արգելել են նրանց ելքը՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում ելքի իրավունքի սահմանափակման առկայության պատճառով և Պաշտպանի աջակցությունն են խնդրել իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում։ Ավելի ուշ, բողոք ներկայացրած անձինք տեղեկացրել են, որ իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում չի վերացվել, վերջիններս բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին: Բողոքի քննարկման արդյունքում թե բողոքաբերների ներկայացրած տվյալների և թե Ոստիկանությունից ստացված պարզաբանումների հաշվառմամբ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության, վերաբերելի միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների նկատմամբ կիրառելի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ընդունված 1998 թվականին թիվ ՀՕ-248 օրենքով), ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արտահայված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժման իրավունքը չի կարող սահմանափակվել ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու արգելքի հիման վրա, քանի որ դրա օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են: Պաշտպանը վերահաստատում է իր՝ նախկինում արտահայտած եզրահանգումը և արձանագրում, որ նշված անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական և հիմնավորված կարող է լինել միայն այն դեպքում, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր: Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նմանատիպ ցանկացած խախտում պետք է առաջ բերի պատասխանատու պաշտոնատար անձի պատասխանատվության հարց: Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է բողոքաբերների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման փաստը և առաջարկել ՀՀ ոստիկանությանը իրավակիրառ պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն իրավիճակներում, երբ անձը չունի որևէ դատավարական կարգավիճակ կամ ունի վկայի, տուժողի կարգավիճակ, բացառվեն նրա ելքը սահմանափակելու դեպքերը: Պաշտպանը շարունակելու է մշտադիտարկել իրավակիրառ պրակտիկան և ըստ հետևությունների կձեռնարկի հասցեական այլ գործողություններ։Ավելին11:3728.10.22 -
ՔաղաքականՔՊ-ի համագումարը կլինի առավոտ կանուխ, որպեսզի լրագրողների հետ չառերեսվեն․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով։ Մեր տեղեկություններով, ժամը 9։00-ին նախատեսված է մասնակիցների գրանցումը, իսկ դա նշանակում է, որ առավոտյան ժամը 8-ից ՔՊ-ականներն արդեն պետք է տեղում լինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թմբկահարում է, թե մամուլն իրենց իշխանության ժամանակ ազատ է, քան երբեւէ, սակայն «ամենաժողովրդավարական» իշխանությունը որոշել է լրատվամիջոցների համար փակ համագումար անել, ինչպես անում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, եւ ԶԼՄ-ներին չի հրավիրել։ Իհարկե, չի բացառվում, որ յուրային լրատվամիջոցներ ներկա գտնվեն, որ իշխանականների տոնն անցանկալի լրագրողները չփչացնեն տհաճ հարցերով։ Բայց կուսակցությունից ասացին, որ համագումարն ուղիղ հեռարձակվելու է՝ այն կապահովի կուսակցությունը։ Իսկ որոշել են առավոտ ծեգին գնալ համալիր, որ խուսափեն համալիրի մուտքի մոտ դարանակալող լրագրողների հետ հնարավոր հանդիպում-առերեսումներից։ Նշենք, որ համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր կանոնադրություն, ծրագիր ու վարչություն կընտրի, որոշել են վարչության թիվը կրճատել՝ սահմանելով 15»:Ավելին11:3028.10.22 -
ՍպորտՄենք ընդունում ենք այս պարտությունը. Եղիշե ՄելիքյանԵրևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Սլովան»-ից կրած պարտությունը կապում է կենտրոնացվածության պակասի հետ: «Չէի ասի, թե «Սլովան»-ը պատահական հաղթանակ տոնեց: Ֆուտբոլ խաղում են 90 րոպե, և երբեմն պատահում էր այնպես, որ մրցակիցն էր լավ գործում, երբեմն` մենք: Երկու թիմերն էլ մոտիվացված էին և տեխնիկապես պատրաստ: Մենք կորցրել էինք կենտրոնացվածությունը և անհատական սխալներ էինք գործում: Մենք ընդունում ենք այս պարտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մելիքյանը: Վերջինիս խոսքով` «Փյունիկ»-ը շատ շուտ կմոռանա այս պարտության մասին և կսկսի նախապատրաստվել «Բազել»-ի դեմ խաղին:Ավելին11:2228.10.22 -
Սպորտ«Փյունիկ»-ը ցավալի պարտություն կրեց «Սլովան»-իցՀայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի H խմբի 5-րդ տուրում հյուրընկալվել էր Բրատիսլավայի «Սլովան»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերին չհաջողվեց իրացնել պահերը, սակայն երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Փյունիկ»-ը ստացավ 11 մետրանոցի հնարավորություն, որն անվրեպ իրացրեց Եվգենի Կոչուկը: Երևանի թիմին չհաջողվեց պահպանել առավելությունը և երկու րոպեի ընթացքում` 84-րդ և 85-րդ րոպեին երկու գնդակ բաց թողեց: «Սլովան»-«Փյունիկ»` 2:1: «Փյունիկ»-ը երկրորդ գնդակը բաց թողեց դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի կոպիտ սխալից հետո: Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները «Սլովան»-ը և «Բազել»-ն են, որոնք ունեն 8-ական միավոր: «Փյունիկ»-ը 6 միավորով 3-րդն է: «Ժալգիրիս»-ը, որը սեփական հարկի տակ ոչ ոքի 1:1 հաշվով ավարտեց «Բազել»-ի հետ հանդիպումը, 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ կմրցի «Բազել»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին: Երևանյան ակումբի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի արգելքը կհաղթահարի, եթե վերջին տուրում հաղթի «Բազել»-ին:Ավելին11:1528.10.22 -
ԱշխարհԿինը փորձել է պատշգամբից ցած նետել իր երկու ամսական որդուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹԿուբանում քրեական գործ է հարուցվել մի կնոջ դեմ, ով իր երկու ամսական որդուն յոթերորդ հարկի պատշգամբից կախել է։ Այս մասին հինգշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, հայտնել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Քննիչների տվյալներով՝ հինգշաբթի օրը մի կին իր դստեր և երկու ամսական որդու հետ տանը միայնակ է եղել։ Ինչ-որ պահի նա, վերցնելով երեխային, դուրս է եկել պատշգամբ, որտեղ երեխային կախել է բազրիքից։ «Երեխայի և նրա ավագ քրոջ լացը, ով փորձում էր հանգստացնել մորը, լսել է հարևան բնակարանում ապրող տարեց զույգը։ Տղամարդը դուրս է եկել իր պատշգամբ և սկսել համոզել կնոջը դադարեցնել անօրինական վարքագիծը, իսկ նրա կինը այդ պահին կարողացել է մտնել կնոջ բնակարան, մուտք գործել պատշգամբ և երեխային խլել կնոջից, որից հետո նա վերադարձել է տուն երկու երեխաների հետ»,- ասվում է զեկույցում։ Պարզվել է, որ Տուապսե թաղամասի Ագոյ գյուղի Գոռնայա փողոցի բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկում գտնվող բնակարանում ապրում է 38-ամյա կինն ամուսնու և մանկահասակ երեխաների հետ։ Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ («Հանցագործության նախապատրաստում») և 2-րդ մասերով: Հետաքննության ընթացքում կուսումնասիրվեն ընտանիքում երեխաների կենսապայմաններն ու դաստիարակությունը։ Կասկածյալը հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության կենթարկվի։ Քննարկվում է նաև նրան բուժհաստատություն հոսպիտալացնելու հարցը։ Բացի դրանից, գնահատական կտրվի կանխարգելման, խնամակալության և խնամակալության համակարգի մարմինների պաշտոնատար անձանց գործողություններին։ Նույն օրը ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրկուտսկում քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ 3-ամյա աղջիկն ընկել է երրորդ հարկի պատուհանից։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Աղջիկը բարձրացել է պատուհանագոգին, բացել պատուհանը, հենվել մոծակների ցանցին, որը չի դիմացել իր ծանրությանը, ու վայր է ընկել։ Երեխան ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և ծանր վիճակում հոսպիտալացվել է։Ավելին11:0728.10.22 -
Հրդեհ՝ Մեծ Մասրիկ գյուղումՀոկտեմբերի 28-ին, ժամը 02:08-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա անասնագոմի տանիքում (մոտ 100 քմ): Հրդեհը մեկուսացվել ժամը 03:11-ին, մարվել՝ 05:36-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, ազբոշիֆերը և ծածկը (ընդհանուր մոտ 50 քմ):Ավելին11:0028.10.22 -
Հասարակական«KamAZ»-ի հետ բախման հետևանքով «Mercedes-Benz»-ի վարորդն արգելափակվել է. նրա վիճակը ծանր էՀոկտեմբերի 28-ին, ժամը 07:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքից Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ճանապարհը երկկողմանի փակվել է․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1957 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է: Փրկարարները դուրս են բերել տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:Ավելին10:5228.10.22 -
ՄիջազգայինՂազախստանը հռչակվել է «ԵՄ կարևոր գործընկեր». Բրյուսելին հետաքրքրել է «միջին միջանցքը»Եվրոպան սերտացնում է կապերը ՀԱՊԿ և ԱՊՀ անդամ Ղազախստանի հետ: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Աստանայում է՝ հրապուրված Ղազախստանի հողում եղած հարուստ մետաղներով ու նոր տրանսպորտային հանգույցով՝ «Տրանսկասպյան երթուղով»:Ավելին10:4528.10.22