Լրահոս
Աշխարհ
15:47
28.10.22
103

Ռուսաստանը շուրջ 10,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկել Ասիայի և Աֆրիկայի երկրներ

Img default alt hy

ՌԴ-ն մոտավորապես 10,5 մլն տոննա հացահատիկ, հիմնականում ցորեն, Է ուղարկել Ասիայի և Աֆրիկայի երկրներ, պատրաստ Է մինչև տարեվերջ արտահանել ևս շուրջ 30 մլն տոննա հացահատիկ, ներառյալ ցորեն, և այդ ցուցանիշը հասցնել մինչև 50 մլն տոննայի՝ հաշվի առնելով բերքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Մինչև տարեվերջ պատրաստ են արտահանել շուրջ 30 մլն տոննա հացահատիկ, ներառյալ, ամենից առաջ, ցորեն, և այդ ցուցանիշը հասցնել մինչև 50 մլն տոննայի՝ հաշվի առնելով բերքը: Մոտավորապես 10,5 մլն տոննա հացահատիկ (77 տոկոս ցորեն) Է արդեն ուղարկվել Ասիայի (62 տոկոս) և Աֆրիկայի (33 տոկոս) երկրներ:

Հակադրությունը, ինչպես ասում են, ակնհայտ Է. քանի դեռ ուկրաինական բեռները հումանիտար միջանցքով գնում են Եվրոպա և զարգացած երկրներ, Ռուսաստանի մատակարարումներն ուղղվում են կարիքավոր Ասիա և Աֆրիկա»,-ասվում Է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, պարարտանյութերի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկն Է, առանց որոնց սովի սպառնալիքի տակ կհայտնվեն ոչ միայն պարեն սպառող երկրները, այլև արտադրող երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: