Լրահոս
Հասարակական
17:23
28.10.22
353

33-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Սամվել Օ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Բերդ ավտոճանապարհի 140․5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Օ․-ն և ուղևոր՝  Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Լևոն Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։