Լրահոս
Քաղաքական
16:26
28.10.22
158

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կկայանան Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունները. Կրեմլ

Img default alt hy

Կրեմլը հաստատել է հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի անցկացումը ՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը:

Նախատեսված են նաև Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։