Լրահոս
Սպորտ
16:00
28.10.22
100

Հայաստանի մարմնամարզության հավաքականն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Img default alt hy

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը արդեն Անգլիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնության Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում:

Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն մեկնարկել է հոկտեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 7-ին: