Լրահոս
Աշխարհ
17:07
28.10.22
298

Տրապիզոնում հայկական տապանաքար է հայտնաբերվել

Img default alt hy

Տրապիզոնի խմելու ջրի և կոյուղու վարչության (TİSKİ) խմբերի կողմից իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքում հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Տապանաքարը, ըստ ամենայնի, պատկանում է Մախոխյանների ընտանիքին։

Այս մասին տեղեկանում ենք «Ermenihaber.am»-ից:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տապանաքարը  նկատելուց հետո աշխատողները տեղեկացրել են Թուրքիայի հուշարձանների հանձնաժողովին և Տրապիզոնի թանգարանի տնօրինությանը։

Թանգարանի մասնագետները, որոնք ուսումնասիրություններ են կատարել այդ շրջանում, տապանաքարը  պաշտպանության տակ են վերցրել։

Գրեթե ամբողջությամբ ընթեռնելի տապանաքարին գրված է. «Հանգստեան Թագուհիի կողակից Հովհաննես Մախօխյան, որ հանգեաի ի Տեր Հավիտեառն 1847թ.»։