Լրահոս
2022-11-03
-
ՔաղաքականԳերատեսչությունների ղեկավարները հարկ չեն համարում անձամբ գալ խորհրդարան․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 31-ից ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Սակայն ուշագրավ է, որ շատ գերատեսչությունների ղեկավարներ հարկ չեն համարել անձամբ գալ եւ ներկայացնել իրենց կառույցներին տրամադրվելիք ֆինանսական հատկացումներն ու անելիքները: Մինչ այդ մասին խոսելը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզապես հիշեցնում է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասված բյուջեի քննարկումների ժամանակ, երբ նախկին իշխանությունների ներկայացուցիչները եւս անձամբ չէին գալիս խորհրդարան: Օրինակ՝ 2015 թվականի նոյեմբերի 3-ին Փաշինյանն անդրադարձել էր Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բացակայությունների փաստին՝ ասելով. «Մարզպետներին էլ ասեք թող չգան, էդ մարդիկ ավելի հետաքրքիր գործեր ունեն, գալիս են էստեղ, մի ժամ ձանձրանում, հետո ելնում, ասում՝ էսքան տվեցին, էսքան ծախսեցինք»: Եվ, ահա, հենց իր իշխանության օրոք բյուջեի քննարկումներին չեն մասնակցել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, դատախազ Աննա Վարդապետյանը: Եվ սա՝ չնայածհանգամանքին, որ ԱԺ պաշտոնական կայքում հենց այս պաշտոնյաների անուններն էին նշված՝ իբրեւ ներկայացողներ: Մեկ այլ հանգամանք եւս. Պետաիրավական հանձնաժողովի տիրույթում գտնվող կառույցների բյուջեի քննարկման ժամանակ նախագահող Վլադիմիր Վարդանյանն առհասարակ չհետաքրքրվեց, թե ուր են առաջին դեմքերը, իսկ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նախագահող Անդրանիկ Քոչարյանը համարձակվեց հիշատակել միայն ոստիկանապետի բացակայությունը: Ուշագրավ է նաեւ, որ նախօրեին իր գերատեսչության հարցի քննարկումից բացակայող Արմեն Փամբուխչյանը երեկ, երբ խորհրդարանում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, գերազանցիկ աշակերտի պես ներկայացել էր խորհրդարան: Նա նստած էր առանց անելիքի եւ ասելիքի»:Ավելին11:0003.11.22 -
ՔաղաքականՍոչիի հանդիպումների լույսն ու ստվերը. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայիս աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերին զուգահեռ հայ-ադրբեջանական հակամարտության և Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները նոր երանգ են ստանում։ Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի գործում, այնուամենայնիվ, այն ներկայացնող պետությունները շարունակում են ակտիվ դերակատարություն ստանձնել։ Մի կողմից` Արևմուտքն է փորձում միջնորդի նախաձեռնությամբ հանդես գալիս՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կազմակերպված հանդիպումների տեսքով, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը, որը ձգտում է հակամարտության կարգավորման թելերն իր ձեռքում պահել։ Պետք է նկատի ունենալ նաև, որ Վաշինգտոնը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում տեղ է թողնում Բրյուսելի համար։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հիմնականում տեղի են ունենում ոչ թե Վաշինգտոնում, այլ Բրյուսելում։ Բնական է, որ Արևմուտքի նախաձեռնողականությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակ է հետապնդում։ Դրա համար էլ հաշտության պայմանագրի՝ մամուլի հրապարակումներից հայտնի դարձած արևմտյան առաջարկներում Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ու Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն է նախատեսվում։ Այդ երկխոսության կազմակերպման միջոցով Արևմուտքը, բնականաբար, ձգտելու է այնպես անել, որ նախ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, որին կհետևի նաև ՌԴ-ի դուրս գալը Հարավային Կովկասից։ Եվ պատահական չէ, որ մինչև տարեվերջ հաշտության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակի ստորագրման մասին խոսակցություններին զուգահեռ Ռուսաստանը փորձեց կրկին նախաձեռնողականությամբ հանդես գալ՝ ընդգծելով, որ պահպանելու է հիմնական միջնորդի իր դիրքերը։ Դրա համար էլ հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հետևեց հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումը։ Բայց հետաքրքրական է այն հանգամանքը, որ նախքան Սոչիի հանդիպումը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում Պուտինը որոշակի ակնարկներ արեց հետագա խաղաղության պայմանագրում Արցախի առանձնահատկությունների մասին արձանագրման կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, ռուսական մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե, ամենայն հավանականությամբ, եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքում քննարկման է դրվելու խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը։ Իսկ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մի շարք արարողակարգային նրբություններ չվրիպեցին հանրության աչքից։ Հատկապես ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հետ լուսանկարում Պուտինն անձամբ էր պահել հովանոցը նրա գլխավերևում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևն իր առանձին հովանոցով էր։ Եվ նույնիսկ ադրբեջանական մամուլում այսպիսի իրողությունը վերլուծեցին այն կոնտեքստում, թե Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր անվտանգային հովանոցի տակ է վերցնում Հայաստանին, միևնույն ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, թե Ադրբեջանն էլ ցույց է տալիս, թե ինքնուրույն դիրքերից է հանդես գալիս։ Մյուս կարևոր իրողությունը Սոչիի հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության տեքստն էր։ Բայց հանդիպումից հետո Պուտինը հայտարարեց, թե ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, և որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից։ Սա նշանակում է, որ նախապես մշակված տեքստ է եղել, և, ըստ երևույթին, հենց Ադրբեջանի պահանջով են որոշ կետեր դուրս եկել այդ տեքստից, քանի որ Ալիևը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից։ Այնուամենայնիվ, Սոչիի հանդիպման արդյունքում տարածված հայտարարության տեքստի բովանդակությունն ակտիվ քննարկումների թեմա դարձավ։ Նախ՝ ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ ինչպես Պրահայի հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրության մեջ, Սոչիի հանդիպման ժամանակ ևս Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։ Եվ պատահական չէ, որ շատերը նկատեցին, թե Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքներն արձանագրող հաղորդագրությունը որևէ նորություն իր մեջ չի պարունակում, այլ վերահաստատում է եղած պայմանավորվածությունները, այդ թվում՝ արևմտյան։ Փորձագետների աչքից չվրիպեց նաև այն իրողությունը, որ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Արցախի մասին, փոխարենը ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ տեքստում նշվում էր անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին։ Ուստի մարդկանց սկսեց հուզել այն հարցը, թե այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը։ Այս խնդրի մասին խոսեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Ըստ էության, Ռուսաստանը, խրախուսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հանդես է գալիս Արցախյան հակամարտությունը սառեցնելու դիրքերից։ Հարավային Կովկասում հակամարտության նոր բորբոքումը ձեռնտու չէ Մոսկվային։ Հիմա Ռուսաստանի հիմնական ուշադրությունը սևեռված է եվրոպական տարածաշրջանում, և Ուկրաինայի ուղղությամբ հարցերը կարգավորելուց հետո միայն Ռուսաստանը իր ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի ուղղությամբ, բայց մինչ այդ ռուսական կողմին անհրաժեշտ է թույլ չտալ իր դիրքերի թուլացում այս տարածաշրջանում, ինչով և զբաղված է ռուսական կողմը»:Ավելին10:5203.11.22 -
ՀասարակականԲախվել են թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսն ու ՀՀ ՊՆ ծառայողի Hyundai Sonata-ն․ կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում բախվել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան և թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի քաղաքային ավտոբուսը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/03/1225745/Ավելին10:4503.11.22 -
ՔաղաքականԿոպիրկինից դժգոհ են. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։ Դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս նա կանչվել է Մոսկվա, որտեղ նրա հետ բավական կոշտ խոսակցություն է եղել: Կոպիրկինին քննադատել են հատկապես այն բանի համար, որ նա, ըստ էության, ՀՀ-ում չի կարողանում իրականացնել ՌԴ որդեգրած իրական քաղաքականությունը, և որ այն կոնկրետ խնդիրները, որոնք դրված են եղել նրա առաջ, փաստացի չեն կատարվում, ինչի արդյունքում ավելի են խորանում հակառուսական տրամադրությունները։ Նույն աղբյուրը փոխանցում է, որ թե՛ ՌԴ ԱԳՆում, թե՛ ՀՀ ԱԳՆ-ում կարծիք կա, որ Սերգեյ Կոպիրկինը ՀՀ-ում Ռուսաստանի երբևէ եղած ամենաթույլ դեսպանն է»:Ավելին10:3703.11.22 -
ՀասարակականԱշուղ Քիշոն՝ ցիլոյով, երգով ու ծաղկով աշխարհն է փոխում72-ամյա Լարիսա Քիշմիրյանը, որ շուտով 30 տարի կլինի՝ Երևանում ծաղկավաճառ է, պատմել է, որ ամեն տարի այս օրերին Ջերմուկում էր լինում: Այս տարի չի գնացել, բարկացել է, որ քաղաք մտնելու համար հայից անձնագիր են ուզում:Ավելին10:3003.11.22 -
ՀասարակականԿեսգիշերին մեքենան հայտնվել է դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել. կա տուժածՆոյեմբերի 3-ին, ժամը 01:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «VAZ-2113» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ծ․ Ս․-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ Ծ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ․ Հ․-ն տեղափոխվել Երևան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանԱվելին10:2203.11.22 -
ՔաղաքականՔՊ վարչության ընտրություններն իշխող թիմն էլ ավելի են պառակտել. «Հրապարակ»#Մամուլի տեսություն 03 11 2022 ՔՊ վարչության ընտրություններն իշխող թիմն էլ ավելի են պառակտել. «Հրապարակ» ՔՊ վարչության ընտրություններն իշխող թիմն էլ ավելի են պառակտել. «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունները իշխող թիմն էլ ավելի են պառակտել: Վարչության նոր կազմ չեն անցել սորոսականները, ովքեր բավարար ձայներ չեն ստացել: Այս թեւում կարծում են, որ իրենց դեմ ներսում «հատուկ օպերացիա» է կիրառվել։ Հատկապես անարգանք են համարում, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի ընտրվել։ Նա ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, այցելել մարզեր, համայնքներ եւ ընդգծել իր՝ այս շրջանում անվտանգային հարցերով ակտիվ դերակատարումը, ինչը ենթադրում էր, որ անպայման պետք է ղեկավար մարմնի մաս կազմեր եւ ներկա գտնվեր կարեւոր հարցերի քննարկմանը։ Վիրավորական են համարել, որ Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը ՔՊ վարչությունում են, իսկ Գրիգորյանը` ոչ: Այս թեւից են նաեւ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը, ովքեր նույնպես տեղ չեն գտել վարչության կազմում»:Ավելին10:1503.11.22 -
ՏնտեսականԻրանը Հայաստանին հավելյալ գազ է տալու պայմանի դիմաց․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ էներգետիկայի ոլորտում տնտեսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, պաշտոնական Երեւանն ու Թեհրանը երկուստեք հայտարարություն են տարածել, ըստ որի՝ Իրանից Հայաստան եկող գազի ծավալները կրկնապատկվելու են։ Բավականին ոգեւորիչ այս հայտարարությունից հետո ոչ միայն ՀՀ քաղաքացիներն են ուրախացել՝ մտածելով, թե գազի սակագնի փոփոխություն կարող է տեղի ունենալ, այլ նաեւ իշխանավորները սա որպես դարի ձեռքբերում են ներկայացնում։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, սակայն, որ գազի ավելացող ծավալները կապված են նոր գործարկվող ջրեմաէլեկտրակայանի հետ։ «2006 թվականի կնքված Հայաստան-Իրան գազի պայմանագրի համաձայն՝ մենք 1 խմ գազի դիմաց 3 կվ էլեկտրաէներգիա ենք վճարում։ Այս ծրագիրը իրականացնում էր «Երեւան ՋԷԿ»-ը միայն։ Այս տարի միացել է նաեւ «Ռենկո» ընկերության կառուցած նոր ՋԷԿ-ը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Տեղեկացանք նաեւ, որ ավելի շատ ներկրվող բնական գազի դիմաց ավելի շատ ենք Իրանին էլեկտրաէներգիա տրամադրելու։ Ստացվում է, որ Իրանը Հայաստանին հավելյալ գազ է տալիս ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակը մեղմելու, այլ սոսկ նոր ՋԷԿ-ը գործարկելու համար»:Ավելին10:1303.11.22 -
ԻրավականՄիքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով առերեսումների շարք է սկսվել: Նախաքննական մարմինը Արցախի պաշտպանական բանակի հրամանատարների եւ այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում ՊԲ նախկին հրամանատարի հետ: Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում: Դա է պատճառը, որ քննիչը Միքայել Արզումանյանին եւ գործով անցնող այլ անձանց նստեցրել է դեմ-դիմաց եւ կոնկրետ հարցադրումներ արել: Նկատենք, որ Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, գրել էինք, որ մինչեւ նրան մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել էր տեղեկությունը: Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար»:Ավելին10:0703.11.22 -
ԱրցախԵ՞րբ տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Արցախի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կընդունի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Անցած շաբաթ առաջին ընթերցումից հետո մինչեւ նոյեմբերի 1-ը սահմանվել էր առաջարկներ ներկայացնելու ժամանակ, սակայն խորհրդարանական 5 ուժերից ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ Մեզ ասացին, որ նախագիծը մշակվել է քաղաքական դաշտի կոնսենսուսով։ Երկրորդ ընթերցումից հետո այն, սահմանված կարգով, կուղարկվի Արցախի Գերագույն դատարան՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու։ Եթե դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, ԱԺ-ում կդրվի քվեարկության, եւ կնշանակվի հանրաքվե։ Որոշում կայացնելու համար օրենքը Գերագույն դատարանին ամիսուկես ժամանակ է հատկացնում։ Հանրաքվեն կկազմակերպվի Ազգային ժողովի որոշման ընդունման պահից 55-60-օրյա միջակայքում։ Այսինքն՝ Արցախում սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա եկող տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Նոր Սահմանադրությամբ՝ Արցախում հետ վերադառնալու են կիսանախագահական համակարգին: Հանրաքվեից հետո՝ 2023-ի վերջին, տեղի կունենան խորհրդարանական, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ»:Ավելին10:0003.11.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Փաստ» ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ պատրաստ է ընտրել կարգավորման արևմտյան տարբերակը, բայց պատրաստ է ընդունել նաև ռուսական առաջարկները: «Հրապարակ» Խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում: «Ժողովուրդ» Գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել երեք պատգամավորի: «Փաստ» Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի աշխատանքից բավականին դժգոհ են Մոսկվայում։ «Հրապարակ» Նախատեսվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ:Ավելին09:4503.11.22 -
Հասարակական«Քայլել ինքնուրույն». ՎԻՎԱ-ՄՏՍ-ի և «Զինվորի տան» համատեղ ծրագրով ձեռք է բերվել 100 օրթեզՊատերազմից առանց ոտքերի վերադարձած տղաների համար Վիվա-ՄՏՍ-ը «Զինվորի տանը» 120 մլն դրամ է տվել: Այդ գումարով ժամանակակից 100 օրթեզ են գնել:Ավելին09:3003.11.22 -
Տնտեսական«Թունավոր ճաշ». իրանական արդյունաբերական աղը Հայաստանում օգտագործում են կերակրի մեջՀայկական աղի արտադրությունը, ըստ պաշտոնական տվյալի, կրճատվել է ավելի քան 40 տոկոսով, որովհետև ծիծաղելի էժան գնով Իրանից արդյունաբերական աղ է ներմուծվում ու վաճառվում կերակրի աղի անվան տակ: Պարզվում է՝ նյութերը, որոնք պարունակում է տեխնիկական աղը, թունավոր են: Բայց քանի որ օգտագործում ենք քիչ քանակությամբ՝ դրա հետևանքները, առողջական խնդիրների տեսքով, տարիներ անց են ի հայտ գալու:Ավելին00:3003.11.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանի հետ զոհվածի հոր կռիվը. «Եթե թաղելու թեմա կա, էդ վերաբերում է ձեզ»44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի ընտանիքը դեռ սպասում է, որ վարչապետի կին Աննա Հակոբյանը հեռացնի իրենց զոհված ու նորածին որդիների լուսանկարը ֆեյսբուքյան իր էջից: Ծնողների համար վիրավորական է և՛ կնոջ գրառումը, և՛ այն փաստը, որ պարտված ղեկավարի կինը հերոսաբար զոհված իրենց տղայի ու նորածնի միջոցով լայքեր է հավաքում:Ավելին00:1903.11.22 -
ՏարածաշրջանԶելենսկին պնդում է՝ «ռուսների հույսը ձմեռն է». Ղրիմում ահաբեկչություն է կանխվելՌուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են ձմռան շեմին էներգետիկ ահաբեկչության համար: Ղրիմում բերման են ենթարկել մի ուկրաինացու, որ ցանկացել է պայթեցնել էներգակայաններից մեկը: Կիևը պնդում է, որ Մոսկվան խաղադրույք է արել ձմռան վրա՝ Նապոլեոն Բոնապարտի ժամանակների նման: Բայց արդյո՞ք սա Բորոդինոն է, կասկածում է Արևմուտքը ու զենքի նոր խմբաքանակ ուղարկում Ուկրաինա:Ավելին00:0803.11.22 -
ՀասարակականԵրևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Շիրազի փ. 34, 38, 44, 46, 48, 52, 50 շենքերի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր և 7-125 առանձնատներ, 11:00-17:00 Ա.Արմենակյան փ. 1-67 առանձնատներ, Նորքի Այգիներ փ. 301-305 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շենգավիթի վարչական շրջանի Մանկական ատամնաբուժարան, Չեխովի փ․ 14, 16 շենքեր, Մանթաշյան փողոցի առանձնատներ, Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզի` 11:00-13:00 Ուջան գյուղ, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Գետազատ գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-14։00 Չարենցավան քաղաք՝ 6-րդ թաղ. 5-12; 30-33 շենքեր, «Հրաշք» մսուր-մանկապարտեզ, Երաժշտական դպրոց, «Արդշինբանկ» ընկերության «Չարենցավան» մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կաթնաղբյուր և Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։00–10:30 Վարդաձոր բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10:00-11:30 Շատվան, Շատջրեք, Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Նորաբակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Այրք-1» և «Այրք-2» ՓՀԷԿ-եր, «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ, 10։30–11:30 Ձորագյուղ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14։00–17:00 Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լոռու մարզի՝ 11։00-17։00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն 1, 2 և Լիֆտ թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Մյասնիկյան, Շիրակի, Ս.Ավետիսյան փողոցներ, Այգեստան 1-ին նրբանցք և թիվ 1 դպրոց, Եղեգնուտ և Դեբեդ գյուղեր, Տավուշի մարզի` 12:00-14:00 Ներքին Գոշ, Գոշ և Խաչարձան գյուղեր, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Աշոցք գյուղի 1-ին փողոց մասնակի, Անիի տարածաշրջան՝ Շիրակավան գյուղ մասնակի:Ավելին00:0003.11.22
2022-11-02
-
ՀասարակականՀրդեհ՝ Գյումրի քաղաքումՆոյեմբերի 2-ին, ժամը 20:40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին մարվել՝ 22:10-ին: Այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):Ավելին23:5702.11.22 -
ՀասարակականՍյունիքի մարզի Քարաշեն և Խնձորեսկ գյուղերի տարածքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ այսօրվանից սկսած (մի քանի օր շարունակ) Սյունիքի մարզի Քարաշեն եւ Խնձորեսկ գյուղերի տարածքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ, որոնց հետեւանքով լսելի կլինեն պայթյունների ձայներ։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ «Բնակիչներին խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է տարածած հաղորդագրությունում։Ավելին23:5502.11.22 -
ԱշխարհԻլոն Մասկը «Թվիթեր»-ը տեղեկատվության ամենաճշգրիտ աղբյուրը դարձնելու ցանկություն է հայտնելԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը վերջերս է գնել «Թվիթեր» ընկերությունը, հայտարարել է միկրոբլոգների ծառայությունն աշխարհի ամենաճշգրիտ տեղեկատվության աղբյուրը դարձնելու մտադրության մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ձեռնարկատիրոջ համար նման հայտարարության պատճառ է դարձել օգտատերերից մեկը, որը «Թվիթեր»-ում տեղադրել է Սպիտակ տան՝ ճշտող փաստերին վերաբերող հաղորդագրության պատճենը: «Մենք նպատակ ունենք «Թվիթեր»-ն աշխարհում ամենաճշգրիտ տեղեկատվության աղբյուրը դարձնել՝ անկախ քաղաքական հայացքներից»,-օգտատիրոջը պատասխանել է Մասկը:Ավելին23:5002.11.22 -
Քաղաքական«Պերսոնա նոն գրատաներ» և «ժողովրդավարության չեմպիոններ»«Զատուլին ես»,- լրագրող Վահե Մակարյանին այսօր ասել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցից հետո անցանկալի անձ է հայտարարել լրագրողին, ինչպես Կոնստանտին Զատուլինին են Հայաստանում պերսոնա նոն գրատա հայտարարել: Լրագրողի հետ այդ էպիզոդից անմիջապես հետո Սիմոնյանը պնդել է՝ իրենց իշխանությունը մրցակից չունի ժողովրդավարության հարցում: Ու եթե այդ պահին այնտեղ լինեին Նիկոլ Փաշինյանի թիկնապահները, գուցե ասեին՝ «ծափ տվեք, արա»:Ավելին23:4802.11.22