Լրահոս

2022-11-03
  • Img default alt hy
    Հայաստան
    Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ նոյեմբերի 2-ից 3-ը
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 3, ապօրինի ծառահատման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, սեռական բնույթի բռնի գործողությունների, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, ընտանեկան բռնության, հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, գրավառուին վնաս պատճառելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:40
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայկական կողմին փոխանցված հայ գերիների մարմինների փորձաքննություններն ընթացքի մեջ են․ Ավանեսյան
    Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 հայ գերու մարմնի փորձաքննությունն ընթացքի մեջ է, երբ ավարտվի՝ կտեղեկացնեմ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, բայց եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չունենանք, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը», - ասաց նախարարը։
    12:34
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պատերազմի մասնակիցների զին գրքույկներում շարունակում են համապատասխան նշումներ չկատարել. ՀՔԱՎ
    Պատերազմի մասնակիցների զինգրքույկներում շարունակում են համապատասխան նշումներ չկատարել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում համապատասխան նշում չկատարելու խնդրին ՀՔԱՎ-ն անդրադարձել է դեռևս 2016-ի Ապրիլյան պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանության ժամանակ։ Խնդիրը կրկին արդիական դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Անցած տարիներին ՀՔԱՎ-ի աջակցության արդյունքում Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ զինծառայողների գրքույկներում կատարել է համապատասխան արձանագրումներ։ Նախկին զինծառայող Հ․ Գ․-ի մայրը որդու զինգրքույկում մարտական գործողության մասնակցելու մասին նշում չկատարելու խնդրով ՀՔԱՎ էր դիմել այս տարվա օգոստոսին։ Հ․ Գ․-ն մասնակցել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքին, ապա տեղափոխվել այլ զորամաս և 2021-ի հոկտեմբերին առողջական խնդիրների պատճառով վաղաժամ զորացրվել, սակայն մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում նրա զինգրքույկում Պաշտպանության նախարարությունը չէր կատարել։ Միայն ՀՔԱՎ-ի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո զինծառայողի մորից մենք տեղեկացանք, որ զինգրքույկում համապատասխան նշում կատարվել է։ Ուշագրավ է, որ մեր գրությանը Պաշտպանության նախարարությունը դեռևս չի պատասխանել՝ չնայած լրացել է գրությանը պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետը։ Սա ՀՔԱՎ-ի պրակտիկայում մի քանի տասնյակ դեպքերից միայն մեկն է, և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս հարցում համակարգային մոտեցում այդպես էլ չի ձևավորվել։ Պատկան մարմիններն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում, իսկ նշումները կատարում են կամակայակորեն կամ լրացուցիչ դիմումներից, այդ թվում՝ ՀՔԱՎ-ի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո։ Վերստին դիմում ենք Պաշտպանության նախարարությանը՝ այս խնդրին լուծում տալու, պատերազմական գործողություններին մասնակցած անձանց զինգրքույկներում համապատասխան նշումներն առանց բյուրոկրատական քաշքշուկների և լրացուցիչ դիմումների անելու համար․ դա թե պատերազմի մասնակիցների, թե պետական կառույցների համար ոչ միայն ժամանակի, ռեսուրսների վատնում է, այլև՝ պատերազմի մասնակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Պատերազմի մասնակցության վերաբերյալ արձանագրումը էական նշանակություն ունի պատերազմի մասնակիցների համար՝ սոցիալական ծառայություններից օգտվելիս, բժշկական օգնություն ստանալու, կրթության և այլ իրավունքներ իրացնելիս»:
    12:29
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է վրաերթի ենթարկված տղամարդու ինքնությունը
    Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.36-ին, Կոմիտասի պողոտայում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել անձը չպարզված տղամարդու: Նա մարմնական վնասվածներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին պարզվել է, որ մահվան ելքով վրաերթի ենթարկված տղամարդը Երևանի բնակիչ 1951 թ. ծնված Արտյոմ Վլասովն է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:22
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն Իրանի հետ որևէ տարակարծություն չունի. ԱԳՆ խոսնակը՝ Mehr գործակալությանը
    Հայաստանի և Իրանի միջև տարակածություններ չկան. Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։ Այս մասին իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: Ըստ Հունանյանի՝ Հայաստանն ու Իրանը շատ երկար պատմական հարաբերություններ ունեն, և այդ հարաբերությունները ոչ միայն սահմանափակվում են կառավարություններով, այլև առկա են երկու ժողովուրդների միջև։ Իրանը բնութագրելով որպես Հայաստանի առանցքային գործընկեր՝ նա հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն բոլոր ոլորտներում։ «Կարծում եմ, մենք Իրանի հետ որևէ տարակարծություն չունենք»,- ասել է Հունանյանը և հավելել, որ Երևանն ու Թեհրանը տարբեր հարցերի շուրջ չունեն տարբեր կարծիքներ։ Արդյունքում երկու երկրների հարաբերություններն ապագայում կամրապնդվեն, նշել է հայ դիվանագետը։ Պատասխանելով Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին հարցին՝ նա ասել է. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում»։ Ասելով, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ, Հունանյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, նույն ընթացակարգով կանցնի բանակցությունների սեղանի շուրջ։
    12:21
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի պնդումները կեղծ են. նա խաբել է. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարվա մայիսի12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ պնդումներ էր անում, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այս մասին Փաշինյանը հայտարարել էր մի քանի անգամ: Ուշագրավ է, որ օրենքն ընդունվել է ոչ թե 2010-ին, այլ 1995-ին, իսկ ուժի մեջ մտել է 1995-ի դեկտեմբերի 15-ին: 2010-ի հունիսի 24-ին օրենքում արվել են լրացումներ եւ փոփոխություններ: Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել: Այս օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ: Նրա կողմից մատնանշված օրենքը Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ այն ամրագրում կամ նկարագրում է ոչ թե ՀՀ-ի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների, մարզերի միջեւ: Պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001-ի նոյեմբերին եւ ուժի մեջ է 2001-ի դեկտեմբերից: Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով: ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան»: Եվ ընդգծենք, որ ՀՀ անկախությունից ի վեր ՀՀ-ն Ադրբեջանի հետ չի կնքել պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին. այդ հարցը բաց է: Այսինքն՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզպետարանում Նիկոլ Փաշինյանի արած պնդումը՝ ՀՀ-ի կողմից իր պետական սահմանների որոշման եւ տեղորոշման մասին, կեղծ է»:
    12:15
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սասուն Խաչատրյանը չի թաքցրել իր վերաբերմունքը Աննա Վարդապետյանի հանդեպ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում 2023-ի բյուջեն էր զեկուցում։ Նա այս անգամ էլ տրամադրված չէր շփվելու լրագրողների հետ ու պատասխանելու հարցերին։ Ստիպված եղանք «հատուկ միջոցներ կիրառել»` փակել նախկինում լրագրողների հետ ազատ շփվող պաշտոնյայի ճանապարհն ու ստիպել, որ մի քանի հարցի պատասխանի։ Մեթոդն աշխատեց։ Մինչեւ «վազքուղի» դուրս գալը՝ Խաչատրյանը հասցրեց անդրադառնալ Հովիկ Աբրահամյանի առանձնատան հետ կապված հարցին, որի շուրջ իրենց կառույցն ու դատախազությունը, երբ դատախազն Արթուր Դավթյանն էր, չէին կարողանում լեզու գտնել։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի կառույցի թողտվությամբ էր դղյակի նկատմամբ արգելքը հանվել, որը մեկ օրում վաճառվել էր այլ անձի` սեփականատերը փորձել էր այն փրկել բռնագրավումից: Իսկ դատախազությունը հայտարարեց, որ տեղյակ չի եղել այդ գործարքից, եւ գործ հարուցեց կատարվածի առնչությամբ: Իսկ նոր դատախազի հետ կկարողանա՞ առանց կոնֆլիկտի աշխատել, Խաչատրյանն ասաց․ «Մենք նոր դատախազի հետ շատ լավ աշխատում ենք»։ Ապա մի կերպ ճեղքեց լրագրողների պատն ու մտավ «վազքուղի»՝ փորձելով հնարավորինս արագ դուրս գալ ԱԺ տարածքից, որ ազատվի լրագրողների հարցերից։ Երբ շենքից դուրս էր եկել, ու թվում էր՝ արդեն «ազատվել է», մինչեւ դարպասներից դուրս կգար, մենք նրան մի քանի հարց էլ ուղղեցինք՝ կապված Արթուր Դավթյանի հետ լարված հարաբերությունների եւ Աննա Վարդապետյանի հանդեպ իր վերաբերմունքի հետ, որը, ասում են, բավականին ջերմ է, եւ Խաչատրյանն ուրախացել է, որ վերջապես ազատվել է Դավթյանից, ով այլեւս խոչընդոտներ չի հարուցի նախկիններին պատժելու «սուրբ գործում»։ Խաչատրյանն առանձնապես չթաքցրեց իր դրական վերաբերմունքը նորանշանակ դատախազի նկատմամբ։ - Պարոն Խաչատրյան, լա՞վ եղավ, որ Արթուր Դավթյանը դուրս եկավ համակարգից, նրա հետ կոնֆլիկտ ունեիք։ - Ես որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ։ - Հիմա կարո՞ղ եք ազատ շփվել իր հետ։ - Ինչո՞ւ չէ։ - Բայց Դուք առճակատման մեջ էիք գտնվում դատախազության հետ։ - Անձամբ ե՞ս, թե՞ կառույցը նկատի ունեք։ - Կառույցն էլ, բայց շատը անձերով էր պայմանավորված։ - Դրանք Ձեր ենթադրություններն են։ - Բայց երեւում էր, որ անձերով էր պայմանավորված, հիմա էլ, ասում են, Աննա Վարդապետյանի հետ հաշտ եւ համերաշխ աշխատում եք։ - Ո՞վ է ասում․․․ Ես ասում եմ՝ նորմալ աշխատում ենք դատախազության հետ։ - Այլեւս կոնֆլիկտներ չե՞ն լինի Հակակոռուպցիոն կոմիտեի եւ դատախազության միջեւ։ - Ես հարցը չեմ հասկանում։ Նայեք, դատախազությունն իրականացնում է նախաքննության նկատմամբ հսկողության ֆունկցիա։ Դա ենթադրում է, որ նաեւ կարող են քննիչների կողմից կայացված որոշակի որոշումներ վերացվել, տրվեն ցուցումներ, որոնց վերաբերյալ նախաքննական մարմինը կարող է ունենալ ուրույն կարծիք, բողոքարկել, արդյոք դա կդիտվի՞ կոնֆլիկտ՝ ըստ Ձեզ։ - Ենթատեքստն այն է, որ Արթուր Դավթյանը կարծես թե փորձում էր պաշտպանել նախկին պաշտոնյաներին, Դուք գոհ չէիք դրանից, ասում էիք՝ Հակակոռուպցիոնը խախտումներ, ապօրինություններ է հայտնաբերել։ - Ուղղակի պետք չէ ենթատեքստեր փնտրել, Դուք հիմա ենթադրություններ եք անում։ - Բայց միջգերատեսչական բախումը, որն անձերով էր պայմանավորված, շատ ակնհայտ էր։ - Չէ, Դուք ենթադրություններ եք անում, նման բան չկա, ես ասացի, որ դատախազության եւ քննչական մարմնի միջեւ կարող են լինել հակասություններ, եւ դա նորմալ է։ Ավելի վատ է, երբ որ այդ հակասություններն առհասարակ չկան։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարմին օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները ոչ ամբողջ ծավալով է իրականացնում։ - Սակայն այդ հակասությունների պատճառով շատ քրեական գործեր տուժում էին, վերջնարդյունքին չէին հասնում, մարդիկ չէին իմանում, թե, օրինակ, Հովիկ Աբրահամյանի առանձնատան պատմությունն ինչ եղավ, օրինակա՞ն էր այդ ամեն ինչը, թե՞ անօրինական։ - Նախաքննություն է իրականացվում, որքանով ինձ հայտնի է՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, կարող եք դիմել եւ ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ - Կարծում եք՝ այժմ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ դատախազությունը խոչընդոտներ չի՞ հարուցի ձեր Հակակոռուպցիոն կոմիտեի համար։ - Մենք դատախազության հետ գտնվում ենք գործընկերային եւ օրենքով նախատեսված հարաբերությունների մեջ, շատ նորմալ, շատ լավ»:
    12:07
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԱԾ-ն արգելել է Կամաև Անտոն Ալեքսեևիչի մուտքը Հայաստան. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն արգելել է Կամաեւ Անտոն Ալեքսեեւիչի մուտքը Հայաստան, վերջինս ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ պարտավորեցնի ԱԱԾ-ին՝ հանել իր տվյալները Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հայցը նոյեմբերի 1-ին մակագրվել է Սեւանի դատարանի դատավոր Արկադի Մկրտչյանին։ Փորձեցինք պարզել, թե ով է Կամաեւը․ նրա ներկայացուցիչը` փաստաբան Անի Չատինյանը, անհասկանալի պատճառաբանություններ բերեց, թե իբր իր վստահորդից թույլտվություն չունի, այս փուլում չեն ուզում հարցը հանրայնացնել եւ այլն, չնայած ինֆորմացիան արդեն տեղադրված է դատական գործերի հրապարակման հարթակում` Դատալեքսում։ Չատինյանին խնդրեցինք Անտոն Կամաեւի հեռախոսահամարը տրամադրել, որ նրանից ճշտենք հանգամանքները։ Այստեղ արդեն փաստաբանն իրական պատճառն ասաց, թե ինչու մեր հարցերին չի պատասխանում։ Ասաց, որ ինքը Արթուր Սաքունցի կազմակերպության աշխատակիցն է։ Ինքը` Արթուր Սաքունցը, ով ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին բարձրագոչ ճառեր է ասում, վերջին տարիներին հրաժարվում է պատասխանել մեր հարցերին եւ, փաստորեն, իր աշխատակիցներին էլ է արգելել: Բաց աղբյուրներից պարզեցինք, որ Կամաեւներից ամենահայտնին ռուս գործարար է՝ «Կվազար» ՓԲԸ հիմնադիրը: Ընկերությունը զբաղվում է կառուցապատմամբ։ Մեր հարցին, թե ով է Անտոն Կամաեւը, եւ երբ է նրա մուտքը Հայաստան արգելվել, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ տեղեկությունն անձնական տվյալներ է պարունակում, չեն կարող տրամադրել, սպասենք դատական ակտի հրապարակմանը»:
    12:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պարապլաներով թռչող տղամարդը վերևից նկատել է ջրանցքն ընկած մեքենան և օգնության հասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Մայամիում պարապլաներով թռիչքի ժամանակ Քրիստիանո Պիկետը նկատել է մեքենայով ջրանցքն ընկած մի կնոջ։ Նա վայրէջք է կատարել և օգնություն կանչել։ Մոտակայքում ապրող հարևաններից մեկը կնոջը հանել է ջրից նախքան փրկարարների ժամանելը։ Կինը հոսպիտալացվել է և գտնվում է կայուն վիճակում։ Մանրամասները՝ տեսանյութում։
    11:52
    03.11.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 03.11.22
    11:50
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Բրյուսով ընդունվողների թիվը հինգ տարվա կտրվածքով շուրջ երեք անգամ աճել է
    Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանն ամփոփել է առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելության արդյունքները։ 2022-23 ուսումնական տարում համալսարան է ընդունվել 1370 ուսանող՝ առկա և հեռակա ուսուցմամբ։ Վերջին հինգ տարում ընդունելության ցուցանիշն աճել է շուրջ երեք անգամ (2018-19 ուս. տարում սովորել է 483 ուսանող)։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ բուհում սովորում է 4550 ուսանող (հրամանագրված և կցագրված), ինչը ևս աննախադեպ աճի ցուցանիշ է՝ համեմատած 2018-19 ուսումնական տարվա, երբ ուսանողների թիվը 2812 էր։
    11:48
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պաշպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին ստացվել է մասնակցության 1500 հայտ
    ՀՀ պատպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին մասնակցելու գործընթացում բավական ակտիվություն է գրանցվել։ Մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը նախատեսված էր հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Ըստ նրա՝ մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1500 քաղաքացի, որից 1300-ը իգական, իսկ 200-ն՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ Հրաձգության դասընթացները նախատեսված են զինվորական ծառայություն չանցած քաղքացիների համար։ Մեկնարկային փուլը տրվում է Երևանում։ «Մասնակիցների աշխատանքային հնարավոր զբաղվածությունը հաշվի առնելով՝ նախատեսում ենք հրաձգության դասընթացներն անցկացնել շաբաթ և կիրակի օրերին։ Հրաձգության առաջին դասընթացը կանցկացվի նոյեմբերի 5-ին։ ՊՆ-ի տրանսպորտային միջոցներով մասնակիցները կենտրոնական հավաքակայանից կտեղափոխվեն հրաձգարան։ Նրանք ապահովված կլինեն սննդով։ Ասեմ, որ ստեղծված են լինելու բոլոր հարմարությունները»,-ասել է Արամ Թորոսյանը։ Պաշտպանության նախարարությունը ներկայում իրականացնում է խմբերի բաշխում։ Պատասխանատուները վստահեցնում են, որ բոլոր գրանցվածները դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ունենալու։
    11:45
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում բյուջեից կծախսվի շուրջ 5 մլրդ դրամ
    Կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում որոշեց «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲ ընկերությանը կթուլատրի մեկ անձից 2,698.6 մլն ՀՀ դրամի գնում կատարել«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման համար: Հիմնավորման մեջ ասվում է, որ Հանրային հեռուստատեսության կողմից «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում ներկայացված լրացուցիչ ծախսերի ընդհանուր գումարը (ներառյալ տեխնիկական սարքավորումների, բեմական կոնստրուկցիաների ու դեկորատիվ ձևավորման ծառայությունները) կազմում է 2,248.8 մլն ՀՀ դրամ, առանց ԱԱՀ, իսկ ԱԱՀ-ով գումարը կազմում է 2,698.6 մլն ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով ներկայացված ամփոփ հաշվարկները: Ըստ Փաստաթղթի՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման շրջանակներում նախատեսված ընդհանուր ծախսերը կկազմեն 4,998.2 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ: «Հաշվի առնելով մրցույթի իրականացման սեղմ ժամկետները՝ սույն հիմնավորմամբ ևս Ընկերության կողմից առաջարկվում է օտարերկրյա որոշ մատակարար կազմակերպություններից տեխնիկական սարքավորումների ու առանձնահատուկ բեմական կոնստրուկցիաների վարձակալական ու սպասարկման ծառայությունների ձեռքբերումը նույնպես իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն թիվ 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 32-րդ կետի 5-րդ ենթակետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «զ» պարբերությունների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները: Մասնավորապես դա վերաբերում է արտադրական անհրաժեշտությունից ելնելով Pro Cinema բուլղարական ընկերությունից ձեռքբերվող էլեկտրական գեներատորների հավելյալ քանակների վարձակալությանն ու սպասարկմանը (մոտ 39.0 հազ. եվրո), լեհական ATM System Sp. Z.o.o. ընկերությունից ձեռքբերման ենթակա ձայնային սարքավորումների վարձակալական ու սպասարկման ծառայություններին (մոտ 793.3 հազ եվրո), լուսային սարքավորումների կառավարման ծրագրային ապահովման գծով գերմանական Raphael Demonthy ընկերությունից ձեռքբերման ենթակա ծառայություններին (մոտ 116.4 հազ. եվրո), բեմական հրավառության և հատուկ էֆեկտների ապահովման գծով պորտուգալական IgnitionConcept ընկերությունից ձեռքբերման ենթակա ծառայություններին (մոտ 136.5 հազ. եվրո), ինչպես նաև բելառուսական Local Team ընկերությունից բեմական հատուկ կոնստրուկցիաների վարձակալության ու սպասարկման (մոտ 950.0 հազ. ԱՄՆ դոլար) և դրանց համալրման, ամրակցման և դեկորատիվ ձևավորման գծով ՀՀ-ում կատարման ենթակա աշխատանքները (մոտ 330.0 մլն ՀՀ դրամ), որոնք նախատեսվում է իրականացնել համանման միջոցառումների կազմակերպման ոլորտում փորձառություն ունեցող «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի կողմից»,-ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:
    11:41
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանության մնալու մոլուցքով պատրաստ են վաճառել պետության շահերը․ Արտակ Զաքարյան
    ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Հրեաները խելացի ժողովուրդ են: Տեսնելով, որ Բենի Գանցի, Նավթալի Բենետի և Յաիր Լապիդի կարճատև կառավարությունները չեն արդարացրել իրենց հույսերը` կրկին իշխանության են վերադարձնում երկար տարիների քաղաքական կորիֆեյ, ծանրակշիռ ու փորձառու գործիչ, «Լիքուդ»-ի առաջնորդ Բենիամին Նաթանյահուին: Արդեն երևում է, որ այդպիսին է լինելու նոյեմբերի 1-ին տեղի ունեցած`25-րդ գումարման Կնեսեթի արտահերթ ընտրությունների արդյունքները: Հատկապես անվտանգության և արտաքին քաղաքականության թեմաներն այսօրվա աշխարհում ամենաառաջնայինն են, ուստի պոպուլիստներին ու անփորձ գործիչներին հեռու են պահում իշխանության ղեկից: Աշխարհի փորձը ցույց է տվել, որ պահի ազդեցության տակ, դեպքերի պատահականությամբ կամ արտաքին աջակցությամբ ընտրված ուժերը դրական ոչինչ չեն կարողանում անել: Նրանք ի սկզբանե ձախողակ են: Որովհետև ժողովրդի հետ ունեցած նրանց քաղաքական երկխոսությունը տեղի է ունենում կեղծիքի, խաբեության, պոպուլիզմի և երրորդ կողմի նկատմամբ թշնամության սերմանման միջոցով: Ձախողված կառավարությունները հեռացվում են և հանուն անվտանգության ու պետության ապագայի` վերադառնում են քաղաքական ծանրակշիռ փորձառուները: Իսրայելում Բենիամին Նաթանյահուին (Բիբի) ոչ բոլորն էին հավանում, շատերը մեղադրում էին նրան, նույնիսկ քրեական գործեր կային հարուցված նրա դեմ: Բայց այսօր նրան վերադարձնում են իշխանության, որովհետև այդպես է պահանջում պետության շահը: Մեր մոտ ևս այդպես է լինելու, փորձառուները կրկին վերադարձվելու են և զբաղվելու են անվտանգ, ապահով ու համախմբված պետությունը վերականգնելու գործով: Մարդիկ պետք է վերջապես հասկանան, որ ի սկզբանե ձախողված, անողնաշար, կապիտուլյանտ և դավադիր նիկոլները, ալեններն ու դրանց նման քաղաքական կեղծիքները մահացու հարված են պետությանը: Նրանք իրենց գործով, կամ պետության առջև ծառայությամբ առ այսօր չեն հասունացել ու ձեռք չեն բերել որևէ արժանիք` բացի պետական դավաճանության մեջ հիմնավոր կասկածվելուց: Նրանք ժողովրդին կուրացրել են միայն նախորդ իշխանություններին քննադատելով ու պոպուլիստական կոչերով: Հատկապես, որ նրանց պահում են բացառապես դրսի ուժերը և սրանք` իշխանության մնալու մոլուցքով պատրաստ են վաճառել պետության շահերն ու ծռմռվել Արևմուտքի, Ռուսաստանի և այլ պետությունների դուդուկների տակ»։
    11:40
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    8 քաղաքացի օգնության կարիք է ունեցել
    Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    11:37
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ պետի տեղակալը ապօրինի կաշառք է ստացել․ Դատախազություն
    Ոստիկանության Արմավիրի բաժնի պարեկապահակային ծառայության պետի տեղակալ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից մի շարք վարորդների միջոցով Արմավիր քաղաքի ավտոկայանի հարակից տարածքից դեպի Երևանի կենտրոնական ավտոկայան և հակառակ ուղղությամբ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) ապօրինի ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին, այդ աշխատանքները համակարգող, կարգավարի գործառույթներն իրականացնող Գառնիկ Երանոսյանից և Սիփան Հակոբյանից 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածը պահանջել և ստացել է շուրջ 220 հազար դրամ կաշառք, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված քրեական վարույթով նախաքննության ընթացքում: 2022 թվականի նոյեմբերի մեկին հսկող դատախազի որոշմամբ քննիչի միջնորդությունը բավարարվել է, և ենթադրաբար կաշառք ստացած պաշտոնատար անձի, ինչպես նաև նրան կաշառք տվողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել դատարան ներկայացնելու նպատակով ազատության մեջ գտնվող հիշյալ մեղադրյալներին ձերբակալելու մասին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:30
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հայտնի է՝ որքանով կվաճառվի արքայադուստր Դիանայի ձեռքի կաղապարը
    Արքայադուստր Դիանայի ձախ ձեռքի գիպսից պատրաստված կաղապարը՝ մատանու մատին հարսանեկան մատանու ուրվագծերով, ցանկանում էին աճուրդում վաճառել միլիոնավոր ռուբլով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ենթադրվում է, որ 24 սանտիմետր բարձրությամբ նմուշը բրիտանացի արքայազներ Ուիլյամի և Հարիի մոր ձեռքի միակ ձուլվածքն է, որը ստեղծվել է նրա կենդանության օրոք և նրա համաձայնությամբ։ Այն պատրաստել է քանդակագործ Օսկար Նեմոնը Սենթ Ջեյմսի պալատի իր արվեստանոցում՝ 1985 թվականին Դիանայի կիսանդրու վրա աշխատելիս։ Լոտը կներկայացվի Էսսեքս նահանգի Քոլչեսթեր քաղաքում կայանալիք Reeman Dansie աճուրդում՝ Ուինսթոն Չերչիլի ձեռքի նմանատիպ կաղապարի հետ նոյեմբերի 8-ից 9-ը: Սպասվում է, որ այն աճուրդում կհայտնվի առնվազն 40 հազար ֆունտ ստերլինգ (գրեթե երեք միլիոն ռուբլի) գնով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Jaguar X-Type Estate մեքենան, որը պատկանում էր Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ին, աշնան վերջին աճուրդում կհայտնվի առանց մեկնարկային գնի։
    11:22
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տղամարդը վիճակախաղի ջեքփոթ է շահել և գաղտնի պահել այն իր կնոջից ու երեխայից
    Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանից վիճակախաղի հաղթողը կնոջից և երեխայից թաքցրել է, որ ջեքփոթ է խփել և մրցանակը ստանալու գնացել է մուլտհերոսի հագուստով: Այս մասին հայտնում է SCMP-ը։ Չինացին, որը մամուլում նշվում է որպես Լի, գնել է վիճակախաղի 40 տոմս։ Նա դրանցից յուրաքանչյուրի մեջ նշել է մի շարք թվեր, որոնք օգտագործել էր երկար տարիներ վիճակախաղ խաղալիս։ Նա շահել է ընդհանուր առմամբ 220 մլն յուան: Հսկայական գումար շահելու մասին տղամարդն իմացել է ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, սակայն մինչև երկուշաբթի չի կարողացել ստանալ մրցանակը։ Չինացին բացատրել է, որ ահռելի գումար շահելու լուրը գաղտնի է պահել ընտանիքից, քանի որ վախենում է, որ կինն ու երեխան իրենց հարստության պատճառով կծուլանան կամ իրենց ուրիշներից ավելի բարձր կդասեն: Շաբաթ առավոտյան նա գնացքի տոմսով գնացել է Նանինգ Սիթի, որտեղ հանգստյան օրերը մնացել է հյուրանոցում։ «Երկու օր քնել եմ հյուրանոցում։ Ես դուրս չեկա, քանի որ վախենում էի կորցնել տոմսերը», – ասել է հաղթողը:
    11:15
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԿԺԴՀ-ն արձակել Է երկու փոքր և մեկ մեծ հեռահարության հրթիռներ. Yonhap
    ԿԺԴՀ-ն նոյեմբերի 3-ին Ճապոնական ծովի կողմն Է արձակել մեծ հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ, որն, ըստ գնահատումների, մեծ հավանականությամբ կարող Է լինել միջմայրցամաքային, եւ փոքր հեռահարության երկու հրթիռ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն (ՇՊԿ): «Գրանցված են հյուսիսկորեական մեկ մեծ հեռահարության մեկ հրթիռ եւ փոքր հեռահարության երկու հրթիռ»,- մեջբերում Է անում գործակալությունը ՇՊԿ-ի հայտարարությունից: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ մոտավորապես 07:40-ին (Երեւանի ժամանակով 02:40-ին) Փենյանի Սունանի շրջանից Ճապոնական ծովի կողմն Է արձակվել մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ: Զինվորականների կարծիքով՝ մեծ Է հավանականությունը, որ դա եղել Է միջմայրցամաքային հրթիռ, քանի որ թռիչքի ժամանակ տեղի Է ունեցել շարժիչի եւ մարտագլխիկի անջատում: Մոտավորապես 08:39-ին (03:39-ին) Փյոնան Նամդոյի նահանգից Ճապոնական ծովի կողմն Է արձակվել, ըստ գնահատումների, փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ: Տարվա սկզբից ԿԺԴՀ-ն 30 անգամ կատարել Է հրթիռային արձակումներ: Նոյեմբերի 2-ին արձակվել Է առնվազն 23 հրթիռ, ինչպիսք են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռները եւ «երկիր – օդ» դասի հրթիռները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    11:07
    03.11.22
    Ավելին