Լրահոս
2022-11-02
-
ԱրցախԱՀ դատախազությունը պարզաբանում է տարածել ԱՀ ներկայացուցչության աշխատակցի ենթադրյալ դավաճանության դեպքի վերաբերյալԱրցախի Հանրապետության դատախազությունը պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ: «Ս․թ․ հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը (https://bit.ly/3zBU7AH) լրատվամիջոցներում ստացել էր լայն արձագանք և դրա շուրջ տարածվել էին տարբեր բնույթի մեկնաբանություններ, այդ պատճառով ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը անհրաժեշտ է համարում տրամադրելու հավելյալ պարզաբանում։ Դատախազության կողմից հրապարակված տեղեկությունը վերաբերում է 2022թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին, որի նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու մասին հաղորդել էր նաև ԱՀ Քննչական կոմիտեն։ Ցանկանում ենք իրազեկել նաև, որ գործունեության բնույթը և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Ներկայացուցչությունը ձեռնարկել ու շարունակաբար ձեռնարկում է բոլոր միջոցները Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող երևույթները վեր հանելու, չեզոքացնելու կամ դրանք կանխելու ուղղությամբ: Իրավապահ մարմինների կողմից հայտարարված դեպքը նույնպես բացառություն չէ, որի բացահայտման ու դեպքի բոլոր հանգամանքների հանգամանալից հետազոտությանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև Ներկայացուցչությունը՝ իրավապահ մարմինների հետ ապահովելով պատշաճ համագործակցություն»,- ասվում է հաղորդագրությունում:Ավելին22:3002.11.22 -
ՏարածաշրջանԹուրք զինվորականները կշարունակեն ծառայություն իրականացնել ԱդրբեջանումԹուրքիայի Ազգային Մեծ ժողովը (ԹԱՄԺ) ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված և խորհրդարան ուղարկված օրինագիծը, որը վերաբերում է 2020թ. նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի հիման վրա Ադրբեջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնում թուրք զինվորականների ծառայության ժամկետի երկարաձգմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է tbmm.gov.tr կայքը: Նշվում է, որ Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի (TSK) մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը ուժի մեջ կմտնի 2022 թվականի նոյեմբերի 17-ից:Ավելին22:2002.11.22 -
ԱռողջապահականԵրեկոյան ժամերին սնվելու բացասական հետևանքները. գիշերային սննդակարգի ճիշտ կազմակերպումԵրեկոյան քնելուց առաջ ուտելու խնդիրը կարելի է վերագրել ամենահայտնի ժամանակակից տեսություններին, որոնք ունեն իրենց կողմնակիցներն ու հակառակորդները։ Առաջինները պնդում են, որ ուշ ժամերին սնվելը վնաս է օրգանիզմին: Մյուսները պնդում են, որ քնելուց առաջ ուտելու առավելություններն ակնհայտ են, քանի որ դատարկ ստամոքսով գիշերային հանգիստը նվազեցնում է քնի որակը՝ այն դարձնելով անհանգիստ և մակերեսային: Հակառակ այս իրարամերջ տեսակետներին, կան մի շարք օբյեկտիվ փաստեր, որոնք բացատրում են ուշ ժամերին սնունդ ընդունելու վնասակար ազդեցությունը։ Դրանց մասին Aysor.am-ը խոսել է սննդաբան Լիլիա Ասատրյանի հետ. «Քնելուց անմիջապես առաջ ուտելը, ի լրումն հագեցվածության, բերում է առավոտյան թուլության զգացում, քանի որ օրգանիզմի «կենսաբանական ժամացույցի» աշխատանքը փոփոխվել է՝ դրանով իսկ զրկելով օրգանիզմին հանգստից: Նման կենսակերպ վարող մարդկանց մոտ կարող է նկատվել հիվանդությունների զարգացման ռիսկի բարձրացում։ Քնելուց առաջ ուտելը կարող է առաջացնել մի շարք հիվանդությունները, այդ թվում՝ շաքարախտ, նևրոտիկ խանգարումներ և այլն։ Ռիսկերը մեծանում են, եթե մարդը հակված է ծնողներից ժառանգած որոշ հիվանդությունների կամ ունի ապրելակերպում դժվարություններ», - ասաց սննդաբանը։ Սրա պատճառը նույն կենսաբանական ժամացույցն է և այն, որ օրգանիզմում շատ գործընթացներ ենթակա են դրանց։ Այսպիսով, գիշերը որոշ նյութերի արտադրությունը դադարում է, և սկսվում է մյուսների սինթեզը, բայց գիշերը ուտելը խախտում է այս ցիկլը. մարմինը շարունակում է արթուն մնալ կենսաբանական մակարդակում, նույնիսկ եթե դուք քնում եք: Քնելու և անքնության հետ կապված դժվարությունները ծանոթ են գրեթե բոլոր ժամանակակից մարդկանց: Եվ այս պայմանների ամենատարածված պատճառներից մեկը կանոնավոր ուշ ընթրիքներն են: Ուղեղը շեղվում է «չպլանավորված» սննդի մարսողության հետ կապված գործընթացները կազմակերպելու համար, ինչը թույլ չի տալիս նրան անցնել քնի ռեժիմի։ Մասնագետը նշեց նաև, որ քնելուց առաջ ուտելու օգուտներն ու վնասները բաժանող սահմաններից մեկը նաև քնելու և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածն է: «2-3 ժամ տիրույթը նորմալ է. ստամոքսում մարսողական գործընթացներն արդեն ավարտվել են կամ մոտ են դրան, և օրգանիզմը պատրաստ է հանգստի: Եթե «քաղցած» քունը դառնում է սովորական, կարող են զարգանալ քնելու, անքնության, ենթաստամոքսային գեղձի դիսֆունկցիայի և այլ տհաճ պայմանների հետ կապված խնդիրներ։ Ճիշտ է համարվում այն սննդակարգի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս օրվա ընթացքում պարբերաբար սնվել։ Սա թույլ է տալիս սովորեցնել ստամոքսը որոշակի ժամերին մարսողական հյութեր արտադրել, ինչը պաշտպանում է նրա պատերը թթուների չնախատեսված արտազատումից և գիշերը ուտելու տհաճ հետևանքներից»,- ասաց նա: Եթե ինչ-ինչ պատճառներով սննդակարգը ձախողվել է, և դուք պետք է ընտրություն կատարեք ուշ երեկոյան ուտելու կամ դատարկ ստամոքսին քնելու միջև, սննդաբանը խորհուրդ է տալիս ընտրել չարյաց փոքրագույնը. «Խմեք մեկ բաժակ բուսական թեյ, մի բաժակ կեֆիր կամ նույնիսկ պարզապես տաք ջուր: Սա կթեթևացնի ստամոքսի քաղցած սպազմերը, կպաշտպանի նրա պատերը մարսողական հյութերի գրգռիչ ազդեցությունից և թույլ կտա ձեզ հանգիստ քնել և առավոտյան արթնանալ»։ Դիետայի և հանգստի կազմակերպման ողջամիտ և ռացիոնալ մոտեցումը եղել և մնում է մարսողական համակարգի և ամբողջ օրգանիզմի առողջության պահպանման հիմնական պայմանը:Ավելին22:1002.11.22 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած ավտոմեքենայի ՌԴ քաղաքացի վարորդը հոսպիտալացվել էՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 2-ին, ժամը 19:35-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1999 թ․, ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին22:0002.11.22 -
ԱշխարհՀոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը 2 միլիոնով ավելացել ԷՀոկտեմբերին աշխարհում սովյալների թիվը 2 միլիոնով ավելացել Է: Այդ մասին, ինչպես Telegram-ալիքում հաղորդում Է Հացահատիկ արտահանողների միությունը, վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (WFP) տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշված Է միության նյութերում, ամենից շատ պարենի մատչելիությունը նվազել Է Աֆրիկայի երկրներում, այդ թվում Մոզամբիկում, Եթովպիայում եւ Քենիայում: Բացի դրանից, պարենի մատչելիությունը նվազել Է Մադագասկարում եւ Աֆղանստանում: Պարենավորման համաշխարհային ծրագրի տվյալների համաձայն՝ Աֆղանստանում թերասնումից տառապում Է երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը: Հացահատիկ արտահանողների միոթյան ղեկավար Էդուարդ Զեռնինի կարծիքով՝ հացահատիկային գործարքը չի լուծել աշխարհի սովի խնդիրը: Այդ առնչությամբ, Ռուսաստանն սկսել Է իր նախաձեռնությամբ օգնել կարիքավոր երկրներին: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նա նշել Է, որ, բացի ամենաաղաքատ երկրներին մինչեւ 500 հազար տոննա հացահատիկի մարդասիրական օգնությունից, որ հայտարարել Է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությունը, ռուսաստանցի արտահանողները կարիքավոր երկրներին միլիոնավոր տննաներով ցորեն եւ այլ հացահատիկային մշակաբույսեր են մատակարարում բարձրմրցակցային գներով:Ավելին21:5002.11.22 -
Քաղաքական«Մեղավորը» Պուտինն է. Փաշինյանն առաջարկել է, Ալիևը՝ մերժելՍոչիում Պուտինի ու Ալիևի հետ հանդիպումիից 2 օր անց Հայաստանի վարչապետն այսօր խորհրդարանում առաջին անգամ խոսել է քննարկման արդյունքների մասին: Հայաստանի համար՝ զրո: Փաշինյանի առաջարկները մերժվել են: Նա, ըստ էության, ռուսական կողմին է մեղադրում՝ ռուսական կողմի առաջարկները չպնդելու համար: Փորձագետները նկատում են, որ Հայաստանի վարչապետը բանակցություններից դուրս է թողնում Արցախի կարգավիճակի հարցը՝ դիվանագիտական ճկունության անվան տակ:Ավելին21:4002.11.22 -
ՀասարակականՎթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժածՆոյեմբերի 2-ին՝ ժամը 19:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1999 թ․, ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին21:3702.11.22 -
ՔաղաքականՔաղաքական հոլովակներն ամենաանտաղանդ նկարողը այդպես էլ մնաց անտաղանդ քաղաքականության մեջ. Գեղամ ՄանուկյանԳեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր Ալեն Սիմոնյանն էլի միկրոֆոններ էր տեսել և իր շեֆի լրատվամիջոցներից արդեն երկու տարի փախուստը փոխհատուցելու եւ հավատարմության հերթական երդումը տալու համար վազել էր դրանց առաջ կանգնել ու սկսել խոսել ամեն ինչից։ Գլուխը քարը, թե ինչ էր ճամարտակել հազար ու մի հարցերի մասին։ Բայց նորից որոշել էր ընդդիմությանն ու Իշխան Սաղաթելյանին անդրադառնալ։ Մեկ էլ, արձանագրել, թե ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ վերադարձել էին Զատուլինին պաշտպանելու համար։ Կարճ արձանագրեմ. 1. եկել էինք Ալենի, իր թիմակիցների ու իր շեֆի պատճառով ոչ միայն Արցախը թշնամուն հանձնելու, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը կորցնելու վտանգի մասին ահազանգելու համար։ Ու որքան էլ փորձեցիք ԱԺ դահլիճում պատռածս վաշինգտոնյան փաստաթղթի առկայության փաստը հերքել, վերջում անունը փոխելով ստիպված էիք ընդունել, որ նման տարբերակ կա, բայց Ռուսաստանի առջեւ կզած՝ կարծես դրանից հրաժարվեցիք։ 2. ԱԺ հայտարարությունների ժամին, թե Ալենը, շեֆի ցուցումը կատարելով, զբաղված չլիներ իր խմբակցությունից հայտարարություններ անելու համար գրանցված ու գրանցվելու համար հայտ ներկայացրած պատգամավորներին այդ մտքից հրաժարվելու մասին գլխի անդադար շարժումներով բանավոր փոխանցումներ անելով, առնվազն կլսեր մեր խմբակցության պատգամավորների հայտարարությունները, ու մի պահ կանդրադառնար, որ իրենց քաղաքականության, կառավարման արդյունքում Սյունիքի Ներքին Հանդը երեք կողմից շջապատված է, ու մինչ Երեւանում տոնածառ են դասավորում Հանրապետության հրապարակում, մինչ դալմաներում ու կասկադներում զվարճանում են, նույն ներքին Հանդի դիրքերում մեր զոհված տղերքի աճյունները մնում են բաց երկնքի տակ։ 3. Այդժամ կհասկանար, որ թշնամին իր ֆոտոսեսիա դարձած Ակնայից (աղդամից) արդեն տասնյակ կիլոմետրերով առաջ է եկել, այլեւս անվտանգ չէ, այնտեղ նռերով լուսանկարվելը ու մի պահ կարող է թշնամին մտնել այլեւս իր փաստացի բնակած ՀՀ, Երեւան, Ջրվեժ, Եռագույն 1 հասցեով առանձնատուն։ 4. Ու թե լսեր մի պահ, իրավաբանականում սովորած Ալեն Սիմոնյանը կանդրադառնար, որ իրենց ոչ լեգիտիմ, հակասահմանադրական գործողությունների արդյունքում մի օր օրենքի առաջ պատասխան են տալու, և թերեւս նրան այդ ժամ քաղցր երեզանք համարվի «Փախուստ բանտից» հեռուստասերիալն ու դրանում իր երկրորդական դերը։ 3. Վերջապես, Ալեն Սիմոնյանն այսօր ակնարկեց, թե ԱԺ դահլիճ էինք եկել Զատուլինին պաշտպանելու համար։ Նրան պարզապես հիշեցնեմ, որ երբ Ալենը 16-ամյա դեռահաս էր, Զատուլինն արդեն Արցախ էր այցելում ու ադրբեջանական բողոքին էր դիմագրավում։ Երբ Ալենը Երեւանում ակվարիումներում ու տարբեր սերիալներում անկապ երկրորդական դերեր էր խաղում, Զատուլինն Արցախում էր, այդ իսկ պատճառով նա հայտնվել էր Ադրբեջանի սեւ ցուցակում։ Վերջապես, երբ 1995թ.-ին Ռուսաստանի խորհրդարանում պատգամավոր Զատուլինը Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի մշակման հեղինակներից էր, Ալենն էլի դեռահաս էր։ Ամեն դեպքում, որքան էլ պադավատներ ու աշխատակազմ ունենա Ալենը, պետք է հիշի՝ այնքան է իջել ու արժեզրկվել, որ անգամ երեկ նոր քպ-ական դարձածից ավելի քիչ քվե է ստանում իր կուսակիցների շրջանում, անգամ համաժողովրդական սիրուն ու ծովածավալ հայհոյանքին արժանացած իրենց կուսակցության կամիկաձեից է քիչ քվե ստանում։ Երնեկ միայն ասեի՝ արժեզրկվիր որքան կարող ես։ Արժեզրկվելն այդքան չէր անհանգստացնի ինձ, եթե չլիներ ամենավտանգավորը՝ դուք շարունակում եք դավաճանել Հայրենիքին որքան կարող եք, բայց դրա վերջն էլ գալու է։ Շեֆիդ ստերի պես, մի օր պայթելու է։ Հ.Գ. քաղաքական հոլովակներն ամենաանտաղանդ նկարողը այդպես էլ մնաց անտաղանդ քաղաքականության մեջ...Ավելին21:3302.11.22 -
ԱշխարհԵղիսաբեթ II թագուհու մեքենան աճուրդում կվաճառվի առանց մեկնարկային գնիՀեղինակավոր կանաչ Jaguar X-Type-ը, որը ժամանակին պատկանել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին, աճուրդի կհանվի ուշ աշնանը՝ առանց մեկնարկային գնի։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է բրիտանական Daily Mail թերթը։ Մեքենան աճուրդի «մուրճի տակ» հայտնվի նոյեմբերի 26-ին՝ Ուեյբրիջում։ Այն կվաճառվի ցանկացած առաջարկած գնով, նույնիսկ եթե այն լինի ընդամենը 1 ֆունտ ստերլինգ, գրում է թերթը։ «Սակայն Jaguar-ի գինը՝ ծագման պատճառով, հավանաբար կհասնի առնվազն հնգանիշ թվի», – նշվում է հոդվածում։ Թեթև կաշվե սրահով Էլիզաբեթ II-ի մեքենան ունի 120 հազար կմ վազք։ Այն համալրված է երեք լիտրանոց V6 շարժիչով, ավտոմատ փոխանցման տուփով, կլիմատ-կոնտրոլով։Ավելին21:3002.11.22 -
ՀասարակականՏնային բույսերի խնամքը պահանջում է հատուկ նրբություն և ուշադրություն․ խորհուրդ է տալիս բուսաբանըԾաղկաբուծությունն ու ծաղիկների խնամքը տնային պայմաններում այնքան էլ դժվար չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Բավական է ուշադիր ուսումնասիրել խնամքի հիմնական կանոնները, գնահատել ֆինանսական հնարավորությունները և համոզվել, որ պատրաստ կլինեք որոշակի ժամանակ հատկացնել տվյալ գործունեությանը։ Թեմայի շուրջ Aysor.am-ը խոսել է բուսաբան Արուս Մկրտչյանի հետ․ «Տնային բույսերը, բացի իրենց դեկորատիվ նպատակից, կարևոր դեր են խաղում բնակարանի օդը արժեքավոր թթվածնով հարստացնելու գործում։ Նրանք նաև ծառայում են որպես արդյունավետ զտիչ, որը կարող է մաքրել օդը վնասակար մանրէներից: Բայց որպեսզի փակ բույսերի մշակումը հաջող լինի, և դրանց աճի և զարգացման տարբեր փուլերը ձեզ շատ խնդիրներ ու անախորժություններ չտան, կարևոր է նախապես ծանոթանալ բույսերի մշակման և խնամքի առանձնահատկություններին», - ասաց մասնագետը: Տնային բույսերի խնամքը կարող է կախված լինել բազմաթիվ գործոններից, քանի որ կան տեսակներ, որոնք լավ արմատավորվում են նոր միջավայրում, մինչդեռ մյուսները պահանջում են բարդ մշակում: Սկսնակ ծաղկապահը պետք է իմանա, որ գեղեցիկ և էկզոտիկ կանաչի պահպանումը պահանջկոտ և բարդ խնդիր է: Իսկապես նրբագեղ բուսականություն աճեցնելու համար դուք պետք է զոհաբերել ուժ ու ժամանակ: Բույսերի մեծամասնությունը իրենց արտաքին տեսքով կարողանում է տիրոջը տեղեկացնել փոխպատվաստման, էտելու կամ լրացուցիչ ջրելու անհրաժեշտության մասին։ Արուս Մկրտչյանի խոսքով, տանը բույսերի պատշաճ խնամքի կարևոր պայմանը հարմարավետ լուսավորություն ապահովելն է։ Կարևոր է հասկանալ, որ լույսի պակասը, ինչպես նաև դրա ավելցուկը տարբեր կերպ են ազդում կանաչ տարածքների որոշ տեսակների վրա: Սենյակում ծաղիկների դասավորությունը ընտրելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով. «Կակտուսներ, խայտաբղետ, ծաղկող, հյութալի տերևներով բույսեր և նման ծաղիկների բնականոն աճեցման համար դրանք պետք է տեղադրվեն պատուհանագոգերի և պատշգամբների վրա։ Այնուամենայնիվ, օրվա շոգին ավելի լավ է թաքցնել բույսերը ագրեսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունից», - ասաց նա։ Կան նաև համարձակ տեսակներ, որոնք չեն վախենում արևի լույսից․ դրանք են՝ խորդենին, բեգոնիան, ցիկլամենը, բիլբերգիան, շուշանը և այլն: Հեռանալիս խորհուրդ է տրվում դրանք դնել հարավային պատուհանագոգին, առանց ստվեր օգտագործելու։ Ստվերասեր ծաղիկների ցանկում ներառված են դիֆենբախիան, տրեդսկանտիան և այլն, որոնք առավել լավ են աճում աշխատասեղանի կամ գրապահարանի վրա։ Տեսակները հանգիստ գոյատևում են ցածր լույսի ներքո՝ զարգանալով լիարժեք և արդյունավետ։ Գրեթե բոլոր տեսակի փակ բույսերը պահանջում են կանոնավոր ոռոգում: Եվ եթե ոմանք ամեն օր ջրի հետ շփման կարիք է զգում, ապա մյուսները կարող են հեշտությամբ գոյատևել ամիսը մեկ անգամ ջրելու դեպքում: Չնայած դրան, ծաղկասերները բացահայտում են մի շարք հիմնական առաջարկություններ և կանոններ, որոնք պետք է պահպանվեն տանը բույսերը խնամելիս: Նման խորհուրդները տեղին կլինեն տարբեր սորտերի և սորտերի համար. «Եթե խոսենք գարնանային շրջանի մասին, ապա տվյալ պահին ավելի լավ է ծաղիկներին առատ ջրել, ինչը բացատրվում է նոր ընձյուղների արագ աճով և աճի ակտիվացմամբ։ Ամռանը չափավոր ոռոգումը ուժեղանում է, քանի որ օրական միջին ջերմաստիճանը բարձրանում է։ Աշնանն, արդեն, ոռոգման ինտենսիվությունը նվազում է, ինչն անհրաժեշտ է ձմռանը ոռոգումը նվազագույնին հասցնելու համար, քանի որ ձմռանը բույսերի շատ տեսակներ սկսում են այսպես կոչված քնի շրջանը», - ասաց բուսաբանը։ Արևադարձային բույսերի ներկայացուցիչներին կամ փարթամ և հյութալի սաղարթներ ունեցող բույսերին անհրաժեշտ է բարձր խոնավություն: Որոշներն էլ ավելի լավ են աճում չոր օդով սենյակներում․ Ամեն դեպքում, կանոնավոր ցողումն ու խոնավ շորով սրբելը կարևոր նախապայմաններ են։ Մասնագետի առաջարկություններին հետևելը հնարավորություն կտա առավել հեշտացնել բույսերի մշակման ու խնամքի գործընթացը՝ պարգևելով հաճելի զգացողություններ։Ավելին21:2002.11.22 -
Քաղաքական«Հո սա բռնցքամա՞րտ չի». Լուկաշենկոն «ուրիշի մտքերն է ասել»ԱԺ նախագահը կասկածում է, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այդքան էլ իրենը չէին: Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Փաշինյանը Բելառուսի նախագահին արձագանքել է, բայց ճիշտ չի լինի, որ դրա տեսագրությունը հանրությանը ներկայացվի։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարծիքով՝ Լուկաշենկոյին կոշտ չեն պատասխանում, որովհետև բռնցքամարտի ռինգում չեն:Ավելին21:1002.11.22 -
Կոտայքի մարզի Առինջ գյուղում անասնագոմի տանիք է այրվելՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 2-ի ժամը 10:31-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 6-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:27-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ)։Ավելին21:0002.11.22 -
Աշխարհ«Նրանք փորձել են ինձ ողջ-ողջ թաղել». Լուլան հաղթեց, Բոլսոնարուն չի հանձնվումԲրազիլիան երկու մասի է բաժանել ընտրություններում երկրի նախկին նախագահի հաղթանակը: Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մոտ մեկ տոկոս ավելի ձայն է հավաքել, քան գործող նախագահ ժաիր Բոլսոնարուն: Մինչ գործող նախագահի աջակիցները փողոցներ են փակել, շրջափակել Սան Պաուլոյի օդանավակայանը, Բոլսոնարուն 44 ժամյա լռությունից հետո այսօր հայտարարել է, որ չի ընդունում իր պարտությունը, բայց հավատարիմ կմնա սահմանադրությանը:Ավելին20:5002.11.22 -
ՀասարակականՀրապարակվել է սեպտեմբերյան պատերազմի հետևանքով զոհված 93 զինծառայողի անունՀրապարակվել է 2022թ-ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների առաջին ցուցակը։ Դրանում պաշտոնապես հայտարարված 197 զինծառայողներից 93-ի անուններն են։ Ցուցակը հրապարակվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում: Հիմնադրամն ամփոփել է հոկտեմբերի 13-31-ը կատարված նոր հատուցումները. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։ Այսպիսով, նոյեմբերի 2-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4,957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67․4 միլիարդ ՀՀ դրամի հատուցում»: ԶԱՀ կայքում հրապարակված ցանկն այս առումով կարելի է առաջին պաշտոնական հրապարակված ցուցակը համարել, բայց առայժմ` ոչ ամբողջական։ 2022թ–ի նոյեմբերի 2-ի դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը 4 957 է։ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողներն են՝ 1. Արմեն Հրաչյայի Աբրահամյան` պայմ. շարքային - 04 հունիսի 1986– 15 սեպտեմբերի 2022 2. Գագիկ Սամվելի Զաքարյան` պայմ. շարքային - 25 սեպտեմբերի 1983 – 13 սեպտեմբերի 2022 3. Արմեն Մխիթարի Մխեյան` պայմ. շարքային - 01 հունվարի 1999 - 14 սեպտեմբերի 2022 4. Վոլոդյա Մհերի Աբրահամյան` ժամկետային - 09 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 5. Աշոտ Մհերի Մուրադյան` կամավորական - 18 ապրիլի 1971 - 13 սեպտեմբերի 2022 6. Արմեն Սերոժի Գասպարյան` պայմ. շարքային - 14 ապրիլի 1968 - 13 սեպտեմբերի 2022 7. Վարդան Մնացականի Աբրահամյան` ժամկետային - 08 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 8. Արսեն Գարունի Վարդանյան` ժամկետային– 13 մարտի 2003 - 13 սեպտեմբերի 2022 9. Վարդան Արթուրի Գրիգորյան` պայմ. սպա - 19 նոյեմբերի 1983 - 13 սեպտեմբերի 2022 10. Սպարտակ Արմանի Ղազարյան` ժամկետային– 23 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 11. Գևորգ Նորիկի Բեգիջանյան` սպա - 21 հոկտեմբերի 1982 - 13 սեպտեմբերի 2022 12. Շալիկո Ներսիկի Քարամյան` ժամկետային– 20 մայիսի 2003 – 13 սեպտեմբերի 2022 13. Սուրեն Կորյունի Կիրակոսյան` ժամկետային– 25 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 14. Վազգեն Արմենի Զարգարյան` ժամկետային –10 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 15. Կարեն Գնելի Կարապետյան` ժամկետային– 12 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 16. Սերժ Սամվելի Հովսեփյան` ժամկետային– 18 հոկտեմբերի 2003- 13 սեպտեմբերի 2022 17. Արմեն Արմանի Քարամյան` ժամկետային–05 մայիսի, 2003 - 13 սեպտեմբերի 2022 18. Արտյոմ Անդրանիկի Պարունակյան` ժամկետային - 12 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 19. Վալերի Սամվելի Սարգսյան` պայմ. սպա– 17 մայիսի 1978 - 13 սեպտեմբերի 2022 20. Կարեն Ռոբերտի Մոսինյան` ժամկետային– 04 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 21. Նշան Լենդրուշի Պետրոսյան` ժամկետային– 24 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 22. Վաչիկ Ավետիկի Տոնոյան` ժամկետային–16 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 23. Նահապետ Նվերի Մարգարյան` պայմ. սպա– 23 հուլիսի 1990 - 28 սեպտեմբերի 2022 24. Գրիգոր Վրույրի Ղարախանյան` շարքային պայմանագրային– 28 նոյեմբերի 1990 - 13 սեպտեմբերի 2022 25. Հովհաննես Փայլակի Սուքիասյան` շարքային պայմանագրային– 18 ապրիլի 1978 - 28 սեպտեմբերի 2022 26. Ռուբեն Աղաբեկի Պողոսյան` ժամկետային– 05 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 27. Շահեն Հովիկի Սիրեկանյան` ժամկետային– 27 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 28. Ռուսլան Վալտերի Թովմասյան` ժամկետային– 23 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 29. Պարույր Ալյոշայի Քերոբյան` պայմ. շարքային– 22 դեկտեմբերի 1979 - 13 սեպտեմբերի 2022 30. Ռոման Ռոլանդի Գրիգորյան` կամավորական– 26 դեկտեմբերի 1985 - 13 սեպտեմբերի 2022 31. Խաչիկ Արամի Միսակյան` պայմ. շարքային– 15 մայիսի 1985- 13 սեպտեմբերի 2022 32. Զորիկ Կորյունի Մարգարյան` ժամկետային– 06 փետրվար 2003 - 13 սեպտեմբերի 2022 33. Աշոտ Երեմի Համբարձումյան` ժամկետային– 06 նոյեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 34. Արսեն Արտյոմի Առաքելյան` ժամկետային– 16 դեկտեմբերի 2002- 13 սեպտեմբերի 2022 35. Ավետիք Սուրենի Բեկչյան` պայմ.շարքային– 20 փետրվարի 1985 - 14 սեպտեմբերի 2022 36. Գուգարք Արմանի Օհանյան` ժամկետային– 18 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 37. Տիգրան Անդրանիկի Տեր-առաքելյան` ժամկետային– 24 հունվարի 2003 - 14 սեպտեմբերի 2022 38. Սարգիս Մեսրոպի Խանոյան` ժամկետային– 04 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 39. Արամ Հուսիկի Պետրոսյան` ժամկետային– 16 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 40. Վախթանգ Հրաչիկի Ստեփանյան` ժամկետային– 27 ապրիլի, 2003 - 17 սեպտեմբերի 2022 41. Նորիկ Արամի Պետրոսյան` ժամկետային– 05 մարտի 2003 - 13 սեպտեմբերի 2022 42. Արամ Խաչատուրի Կիրակոսյան` ժամկետային– 23 սեպտեմբերի 2002- 13 սեպտեմբերի 2022 43. Տարոն Խաչիկի Սարիբեկյան` ժամկետային– 20 սեպտեմբերի 1999 - 13 սեպտեմբերի 2022 44. Ռոբերտ Արմենի Հայրապետյան` ժամկետային– 12 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 45. Ադամ Կարոյի Կիրակոսյան` ժամկետային– 08 հունվարի 2002- 13 սեպտեմբերի 2022 46. Լևոն Ժիրայրի Մելքոնյան` ժամկետային– 07 մարտի 2003- 13 սեպտեմբերի 2022 47. Լավրենտի Հակոբի Եպիսկոպոսյան` ժամկետային– 11 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 48. Արթուր Գարեգինի Լոպոյան` ժամկետային– 25 օգոստոսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 49. Գեվորգ Սիմոնի Ներսեսյան` ժամկետային– 08 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 50. Գոռ Վարդանի Համբարձումյան` ժամկետային– 06 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 51. Հայկ Արտավազդի Հակոբյան` ժամկետային– 11 ապրիլի 2003- 13 սեպտեմբերի 2022 52. Էդիկ Սմբատի Բարսեղյան` ժամկետային– 05 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 53. Լավրենտի Կարենի Նատոյան` ժամկետային– 13 ապրիլի 2004 - 13 սեպտեմբերի 2022 54. Տիգրան Համլետի Բաբիկյան` ժամկետային– 02 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 55. Ադամ Արտենի Հակոբյան` ժամկետային– 16 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 56. Հայկ Կարենի Գասպարյան` պայմ. սպա –16 ապրիլի 1999 - 13 սեպտեմբերի 2022 57. Շավարշ Հունանի Մարգարյան` ժամկետային– 28 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 58. Ռոբերտ Արմենի Գևորգյան` ժամկետային– 01 հունվարի 2004 - 13 սեպտեմբերի 2022 59. Արայիկ Արշալույսի Առաքելյան` պայմ. սպա– 15 փետրվարի 1980 - 13 սեպտեմբերի 2022 60. Վարդան Խաչատուրի Կևորկով `ժամկետային– 07 օգոստոսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 61. Նորայր Սեմյոնի Բաբասյան` ժամկետային– 21 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 62. Գառնիկ Բագրատի Հարությունյան` ժամկետային– 26 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 63. Կարեն Գասպարի Գասպարյան` ժամկետային– 24 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 64. Արմեն Ռաֆիկի Մոսինյան` պայմ. շարքային– 22 հունիսի 1969 - 13 սեպտեմբերի 2022 65. Փարսադան Երջանիկի Մկրտչյան` պայմ. շարքային– 01 հուլիսի 1969 - 13 սեպտեմբերի 2022 66. Կարեն Արտյոմի Ավետիսյան` ժամկետային –27 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 67. Արմեն Արարատի Հակոբյան` ժամկետային –27 նոյեմբերի, 2003 - 18 սեպտեմբերի 2022 68. Էրիկ Արտակի Գեղամյան` պայմ. սպա– 25 հունվարի, 1998 - 13 սեպտեմբերի 2022 69. Արսեն Արտուշի Սարգսյան` պայմ. շարքային– 08 մայիսի, 1973 - 14 սեպտեմբերի 2022 70. Հակոբ Եղիայի Էյլենջյան` ժամկետային –04 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 71. Նարեկ Մնացականի Գալստյան` պայմ. շարքային– 01 մայիսի 1991 - 20 սեպտեմբերի 2022 72. Արթուր Համլետի Թորոսյան` ժամկետային– 25 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 73. Հովհաննես Կարենի Եղիազարյան` ժամկետային– 20 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 74. Գոռ Գևորգի Գեվորգյան` պայմ. շարքային– 09 հոկտեմբերի 1987 – 13 սեպտեմբերի 2022 75. Զոհրաբ Աբրիկի Հովհաննիսյան` պայմ. սպա– 13 հոկտեմբերի 1988 - 13 սեպտեմբերի 2022 76. Բորիս Սերգեյի Կարախանյան` պայմ. շարքային– 12 հուլիսի 1999– 13 սեպտեմբերի 2022 77. Հենրիկ Արայի Սաֆարյան` ժամկետային 12 հուլիսի– 1999 – 13 սեպտեմբերի 2022 78. Հարություն Թելմանի Բեգլարյան` պայմ. սպա– 07 ապրիլի 2000– 13 սեպտեմբերի 2022 79. Գեղամ Հովհաննեսի Գեղամյան` պայմ. սպա– 06 սեպտեմբերի 1977– 20 սեպտեմբերի 2022 80. Նարեկ Մխիթարի Հակոբյան` պայմ. շարքային– 18 հունիսի 1994 – 14 սեպտեմբերի 2022 81. Էդգար Սամվելի Հարությունյան` պայմ. շարքային– 13 հոկտեմբերի, 1977 – 14 սեպտեմբերի 2022 82. Սերոբ Արմենի Հարությունյան` կամավորական– 01 հունվարի 1998 - 13 սեպտեմբերի 2022 83. Հրանտ Վրեժի Հակոբյան` պայմ. շարքային– 17 դեկտեմբերի, 1974 – 13 սեպտեմբերի 2022 84. Էդմոնդ Սամվելի Սարգսյան` ժամկետային– 21 փետրվարի, 2003 – 13 սեպտեմբերի 2022 85. Արմեն Լեվոնի Միքայելյան` պայմ. շարքային– 17 մայիսի 1986 – 13 սեպտեմբերի 2022 86. Արեն Կարենի Մալաքյան` ժամկետային– 12 հունվարի 2003 – 13 սեպտեմբերի 2022 87. Խաչիկ Էդվարդի Մինասյան` պայմ. շարքային– 19 մարտի 1991 – 14 սեպտեմբերի 2022 88. Նարեկ Արմանի Հայրապետյան` ժամկետային– 30 հունվարի 2003 – 13 սեպտեմբերի 2022 89. Արման Մանուկի Զաքարյան` պայմ. սպա– 31 հոկտեմբերի 1994 – 13 սեպտեմբերի 2022 90. Ազատ Աշոտի Գրիգորյան` ժամկետային –24 փետրվարի, 2003 – 13 սեպտեմբերի 2022 91. Էդուարդ Թելմանի Հարությունյան` ժամկետային– 14 մարտի 2003 – 13 սեպտեմբերի 2022 92. Դավիթ Արմենի Ներսիսյան` ժամկետային– 15 հոկտեմբերի 2003 – 13 սեպտեմբերի 2022 93. Մհեր Արայիկի Այվազյան` ժամկետային– 27 դեկտեմբերի 2003 – 13 սեպտեմբերի 2022:Ավելին20:4002.11.22 -
Բելառուսի նախագահի ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները մեկնաբանելը տեղին չենք համարում. Վահան ՀունանյանՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ-ների հարցին Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային֊գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրած անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում։Ավելին20:2902.11.22 -
ՀասարակականԻնքնասպանություն՝ Երևանում. 20-22 տարեկան տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետելԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/02/1225719/Ավելին20:2302.11.22 -
ԻրավականԲնակարանային գողություններ` Գորիսում. մեկ անձ կալանավորվել էՀոկտեմբերի 19-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր տվել Գորիսի մի բնակիչ. կոտրել էին հանգուցյալ եղբոր տան երկրորդ հարկի պատուհանի ճաղավանդակը, բացել պատուհանն ու գողություն արել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ուսումնասիրեց տարածքը, ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ: Նույն օրը Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և Գորիսի քրեական հետախույզներն անցան գործի: Շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ ոչ միայն այս, այլև մի քանի այլ գողություններ կարող է կատարած լինել Գորիսի Գետափնյա փողոցում բնակվող 41-ամյա տղամարդը: Հոկտեմբերի 20-ի առավոտյան նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Գորիսի բաժին, հետո նաև ներկայացվեց նախաքննական մարմին: Նա խոստովանեց, որ Զորավար Անդրանիկի փողոցի առանձնատուն մտել էր հոկտեմբերի 9-ին: Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ 41-ամյա տղամարդը սեպտեմբերին մտել էր Բակունցի փողոցի երկու տուն, և մի տնից գողացած ոսկեղենը գրավադրել էր վարկային կազմակերպությունում: Պարզվեց, որ հոկտեմբերի կեսերին Անդրանիկ Զորավարի փողոցում մտել էր ևս երկու առանձնատուն, մի տեղից տարել էր ոսկեղեն, մյուսից` խմիչք ու տարբեր իրեր, իսկ օծանելիք ու փող տարել էր Յոլյան փողոցի մի տնից: Նույն նպատակով նա գնացել էր նաև Անկախության և Գալստյան փողոցներ, գողացել փող ու տարբեր իրեր: Իրավապահները ստացել են տեղեկություն, որ տղամարդու գողացած ապրանքները թաքցված են նկուղում: Ստուգվել և հաստատվել է նաև այս տեղեկությունը: Նրա կինը դրանք ինքնակամ ներկայացրել է իրավապահներին: Հետագա միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը խոստովանել է նաև, որ Գորիսի տարբեր տների նկուղներից գողացել է գունավոր մետաղներից պատրաստված իրեր: Նա կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:1002.11.22 -
ՀասարակականԵրևան-Երասխ ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենայինՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 2-ի ժամը 12:09-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արտաշատ-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային․ կան տուժածներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «MAN» մակնիշի տուրիստական ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1962 թ․) և «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1993 թ․)․ տուժածներ չկան: Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:Ավելին20:0002.11.22 -
ԱրցախՍերժ Սարգսյանն Արցախում է. «Փաստինֆո»«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում է։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են լուրը։ Իսկ թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի այցն Արցախի Հանրապետություն և որքան է երրորդ նախագահը մնալու այնտեղ, գրասենյակից չեն մանրամասնել՝ խոստանալով ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել ավելի ուշ։Ավելին19:5902.11.22