Լրահոս

2022-11-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարո Փայլանը պաշտպանում է Թուրքիայի ազգային շահերը․ Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․ «Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է։ Իմանալով , որ Թուրքիան այն երկիրը չէ, որ խորհրդարան անցնի հայկական շահերին նվիրված հայ պատգամավոր, ապա միանգամայն պարզ է, որ Կարո Փալյանը Թուրքիայի համար ընդամենը ցուցանմուշ է, ցույց տալու համար իր «հանդուրժողականությունը» հայ ժողովրդի հանդեպ։ Թուրքիայի խորհրդարանում թուրք ազգայնականները կարող են ձևի համար ծեծկռտուք կազմակերպել Կարո Փալյանի դեմ, ինչպես Հայաստանի ԱԺ-ում իմքայլականները Էդմոն Մարուքյանի, բայց կրկնեմ՝ Կարո Փալյանն ընդամենը ցուցանմուշ է, ինչպես Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր ցուցանմուշ։ Կարո Փայլանը պաշտպանում է Թուրքիայի ազգային շահերը, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Նույնը կարելի է ասել Ժիրայր Լիպարիտյանի մասին, որպես ազգությամբ հայ, բայց ԱՄՆ քաղաքացի, որն էլ պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ շահերը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն և Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, ապա․․․Եվ Կարո Փալյանը և Ժիրայր Լիպարիտյանը հայրենասերներ են, բայց նրանց հայրենիքը Հայաստանը չէ։ Ի դեպ, նույնը վերաբերում է հայազգի ռուսաստանյան գործիչներ Մարգարիտա Սիմոնյանին և Անդրանիկ Միհրանյանին։ Նրանք լինելով ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի քաղաքացիներ, առաջին հերթին պաշտպանում են իրենց հայրենիք Ռուսաստանի շահերը։ Բայց զարմանալիորեն, Կարո Փայլանն ու Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանում ցանկալի հյուրեր են, իսկ Մարգարիտա Սիմոնյանն ու Անդրանիկ Միհրանյանը՝ ոչ ցանկալի անձինք։ Այսպիսով, Հայաստանի համար ընդունելի է թուրքական ցեղասպանական, Արցախը թշնամուն հանձնելու ուղղությունը»։
    19:50
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հնարավորինս անտեսեք Կարո Փայլանի կոչերը, թեզերը, տուրք մի՛ տվեք ազգային զգացմունքայնությանը․ թյուրքագետ
    Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «Այն, որ Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունը շատ բազմաշերտ է, լավ մշակված և ակտիվ կիրառվող հայտնի փաստ է, բայց որ այդ քաղաքականությունը երբեմն կիրառվում է նաև ծագումով հայ կերպարների միջոցով հայաստանյան հասարակությանը օբյեկտիվ պատճառներով, թերևս, այդքան էլ հայտնի չէ: Տարիներ շարունակ և քանիցս խոսել եմ թուրքական այդ գործելաոճի մասին, որի նորօրյա հերոսներից է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, ով կրկին այցելել է Հայաստան: Այն, որ Կարո Փայլանը որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ շատ բնական է և օրինաչափ, սակայն նաև փաստ է, որ նրա՝ հաճախ սխալ և թերի, ընկալումը հայաստանյան հասարակության մեջ կարող է դրական ազդել Թուրքիայի շահերի առաջ մղելու հարցում նույնպես փաստ է: Հայաստանում շատերը նրան ընդունում են զգացական ուրախությամբ, որը սակայն որևէ ռացիոնալ հիմնավորում չունի: Նա հանդիպում է քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ և եթե սա ունի Թուրքիայի մեսիջները փոխանցելու նպատակ, ապա նորմալ է. այսինքն՝ Կարո Փայլանին պետք է ընդունել որպես թուրքական մեսիջաբեր: Իսկ հայաստանյան հասարակության պարագայում Կարո Փայլանի կերպարի նման սխալ և զգացական ընկալումը շատ վտանգավոր է հատկապես ներկայումս, երբ մեր հասարակությունը դարձել է գրեթե անպաշտպան թուրքական «փափուկ ուժի» նման քայլերի դեմ: Մինչդեռ, եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, թե ինչ թեզեր է առաջ քաշում թուրքական պառլամենտի պատգամավորը՝ «մինչև 1915-ը հայերն ու թուրքերը եղբայրաբար են ապրել» (սա կատարյալ կեղծիք է), «հիմա կա խաղաղության պատուհան» (իրականում՝ խաղաղություն թուրքական նախապայմանների ներքո), «Արցախի հայերի անվտանգության հարցն է կարևոր» (որևէ խոսք չկա Արցախի անկախության և ինքնորոշման մասին), «թշնամանքը պետք է դադարեցնել և կառավարել», «ազգայնականությունը և ռևանշիզմը խոչընդոտ է» և այլն: Այս նույն թեզերը, գրեթե բառացի նմանությամբ էլ ովքե՞ր են ասում. ճիշտ է՝ Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Հայաստանում այս պահի իշխանության որոշ և որոշակի ներկայացուցիչներ, մերձիշխանական քարոզիչներ և օվկիանոսի այն կողմից երբեմն Հայաստան այցելող մի նախկին պաշտոնյա: Ի դեպ, արդյո՞ք պատահական են նույն ժամանակահատվածում Հայաստանում գտնվում Կարո Փայլանը և Ժիրայր Լիպարիտյանը: Ինձ համար՝ որպես թուրքագետի սա մասնագիտական ուսումնասիրության խնդիր է, ինչ-որ տեղ սպասելի և կանխատեսելի, սակայն հայաստանյան հասարակության համար ևս մեկ հարված է իր առանց այդ էլ թուլացած զգոնությանը և այդ հարվածը գալիս է հասարակության մեջ որպես «մեր Կարո» ընկալվող մեկից: Խորհուրդս և խնդրանքս լրատվամիջոցներին, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ հնարավորինս անտեսեք Թուրքիայի պառլամենտի պատգամավոր Կարո Փայլանի և՛ այցը, և՛ կոչերը, և՛ կիրառվող հակահայաստանյան թեզերը, մի՛ հավատացեք նրան, դյուրահավատ մի՛ եղեք, տուրք մի՛ տվեք ազգային զգացմունքայնությանը: Կարո Փայլանը եղել և մնում է Թուրքիայում նեղ և սահմանափակ մտածողության՝ ձախակողմյա գաղափարախոսության կրող և նրա վերջին ելույթներում շատ հստակ տեսանելի է այդ ամենից չձերբազատված, կեղծ խաղաղասիրական և ժողովրդավարական կլիշեներով առաջնորդվող քաղաքական գործչի կերպարը, ով այդպես էլ չհասկացավ հայերենում ազգայնական և ազգայնամոլ բառերի իմաստային ու գաղափարական տարբերությունը: Ես՝ որպես հայ թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում այս ամենը իմ հասարակությանն ասելը, ուստի խոսքս ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքացիական: Հ.Գ. Առաջիկա օրերին հասարակության լայն շրջանակներին փաստարկված և գիտականորեն կներկայացնեմ «խաղաղության դարաշրջանի» կեղծ գաղափարախոսական հենքի և դրա կերտողների մասին իմ թուրքագիտական վերլուծությունը՝ գրավոր և բանավոր»:
    19:46
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել, Հայաստանը տույժ է պահանջում. Civilnet.am
    Civilnet.am-ը գրում է՝ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ զենք արտադրող հորդանանական ընկերության հետ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ։ Հայտարարությանը կից դրված է ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակը՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, որում նշվում է, որ վերջինս չի մատակարարել 2021-ի օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։ ՊՆ-ն այս տարվա հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը և ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց հինգ օրվա ընթացքում Հայաստանին փոխանցել 23,2 մլն դրամ՝ որպես տույժ։ Նամակը Gnumner.minfin.am-ում կայքում հրապարակվել է 2022-ի հոկտեմբերի 12-ին։
    19:40
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի նախագահը հայտարարել է «հացահատիկային միջանցքի» աշխատանքը վերսկսելու մասին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի արտահանման «հացահատիկային միջանցքի» աշխատանքը վերսկսում է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Էրդողանն ասել է, որ մտադիր է այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նույնպես քննարկել «հացահատիկային միջանցքի» հետ կապված հարցերը։ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր թուրք գործընկերոջն ասել է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-ից կվերսկսվի գյուղմթերքի մատակարարումը «հացահատիկային միջանցքով»։
    19:30
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենը պաշտոնաթող Է եղել
    Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը խորհրդարանի ընտրություններից հետո պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել Դանիայի Մարգարետ Երկրորդ թագուհուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սոցիալ-դեմոկրատներից Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, որը ոչ մեծ առավելությամբ համընդհանուր ընտրություններում հաղթանակ Է տարել երեքշաբթի օրը, հայտարարել Է, որ չորեքշաբթի օրը պաշտոնաթողության դիմում Է ներկայացրել թագուհուն եւ սկսելու Է ուսումնասիրել կոալիցիա ստեղծելու հնարավորությունը քաղաքական ուժերի շրջանում»,-հաղորդել Է Reuters գործակալությունը: Ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել Էր «լայն կոալիցիայի հիման վրա» կառավարություն ձեւավորելու պլանների մասին: Նոյեմբերի 1-ին Դանիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Վերջին տվյալների համաձայն, ձախ կենտրոնամետ կուսակցությունների «կարմիր» բլոկը, որի մեջ մտնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, խորհրդարանում ստանում Է 179 մանդատից 90-ը, աջ կենտրոնամետ կոալիցիան ունի 73, Ոչ ծայրահեղ կուսակցությունը՝ 16 մանդանտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    19:20
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անհաջող սերիալի չստացված դերասանը խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին. Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
    Անհաջող սերիալի չստացված դերասանը, ով հազարավոր զոհերի, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու գլխավոր դերակատարներից մեկն է, խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարություններին: Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր անդրադառնալով ընդդիմության՝ նոյեմբերի 5-ին հրավիրած հանրահավաքին, մասնավորապես, հայտարարել էր, թե Հայաստանի ընդդիմությունը առաջնորդվում է «մի՛ հապաղիր, խայտառակվի՛ր մինչև վերջ» կարգախոսով. «Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն են իրեն վստահել։ Իրեն դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք էլ ենք ընդդիմություն եղել, գիտենք` դա ոնց է լինում»,- ասել էր Սիմոնյանը: Արձագանքելով ԱԺ նախագահի այս հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանը նկատել է, որ եթե ըստ Ալեն Սիմոնյանի՝ Արցախի ինքնիշխանության համար պայքարը դա քաղաքական ինքնասպանություն է,ապա այդպիսով, ըստ էության, նա բացահայտում է իրենց քաղաքական վարքագիծը . «Բնական է՝ ցանկացած հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի, «ալենների» մոտ ձղաձգումներ է առաջացնում: Այո՛, դուք ճիշտ եք, այս էլ որերորդ անգամ Հայաստանի և Արցախի ինքնաոչնչացման ճանապարհային քարտեզի հեղինակի խոսնակը անհանգստնում է իմ քաղաքական ապագայի մասին: Ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Անհաջող սերիալի չստացված դերասանը, ով հազարավոր զոհերի, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու գլխավոր դերակատարներից մեկն է, խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին: Այո՛, մենք խայտառակվում ենք ամեն օր ամբողջ աշխարհի առաջ, քանի որ իրենք են մեր երկիրը ներկայացնում, այո՛, ճիշտ է ասում Ալեն Սիմոնյանը, խայտառակություն է, երբ թշնամու շահերը սպասարկող իրենց խունտան համարձակվում է բունկերից դուրս գալ և երկիր տանել նոր կապիտուլիացայի, բայց թող չանհագստանան, ազգային ամոթի և խայտառակության այս էջը մենք կփակենք»,-ասել է Իշխան Սաղաթելյանը:
    19:10
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նկուղային հարկում հայտնաբերվել են «Մակարով» ատրճանակ և շագանակագույն զանգվածով փաթեթ․ 9 անձ ձերբակալվել է
    Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից մեկում մի խումբ անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ: Տվյալներն իրացվեցին նույն օրը՝ երեկոյան, Էրեբունու բաժնի հատուկ նշանակության գումարտակի ծառայողների հետ։ Նկուղային հարկում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 9 անձ, 9-ն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։ Նոր Արեշում բնակվող 38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «Բերետա» ատրճանակ, 40 և 36 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ՝ ծալովի դանակներ։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով, «ՏՕԶ» տեսակի հրացանի փամփուշտ, շագանակագույն փոշենման զանգված՝ 144 գրամից ավելի քաշով և այլն: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դանակահարություններ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/02/1225711/
    19:00
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմնավոր կասկած է առաջանում, որ իշխող ուժը գնում է պետության զավթման ճանապարհով. հայտարարություն
    Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ: Այս մասին հայտարարություն են տարածել շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, վերջին շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել և ընտրել է նույն կուսակցության վարչության անդամ (մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսը), պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել և ընտրել է նույն կուսակցության անդամ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում կառավարող կուսակցության կողմից ընտրվել է այդ քաղաքական թիմի կազմում քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: Այս բոլոր թեկնածուների ընտրությունը հնարավոր է դարձել բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միաձայն քվեարկության արդյունքում, իսկ Վահագն Հովակիմյանի պարագայում՝ նաև հենց սեփական քվեի շնորհիվ՝ շահերի ակնհայտ բախման պայմաններում: Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններում կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա: Ավելին, տվյալ մարմինների առաքելությունն է հակակշռել և փոխզսպել գործադիրին և կառավարող քաղաքական ուժին: Մինչդեռ, այս գործառույթի պատշաճ իրականացումը լուրջ կասկածի տակ է դրվում անկախ մարմիններում ներկայացված կուսակցական անցյալով անձանց շրջանում շահերի բախման պատճառով: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նման գործելակերպը էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից: Այն նաև հանդիսանում է կոռուպցիայի՝ քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը, հատկապես՝ անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության հաստատելու միտում: Կառավարող քաղաքական ուժի կողմից սեփական կուսակցական անդամներին պետական մարմիններում ընտրությունն ու նշանակումը չի նպաստում նշված ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացմանը, հանդիսանում է կառավարող կուսակցության և պետական անկախ մարմինների սերտաճման արատավոր գործընթաց և անխուսափելիորեն ազդելու է ինչպես հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացման, այնպես էլ՝ դատական համակարգում արդյունավետ բարեփոխումների, այդ թվում՝ դատական իշխանության անկախության ապահովման և հանրային վստահության վրա: Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը և պահանջում ենք վերադառնալ հաշվետու կառավարման սկզբունքներին, պետական պաշտոններում ընտրություններն իրականացնելիս ապահովել բարեվարքության սկզբունքն ու բացառել շահերի բախումը, այլ ոչ թե վերադառնալ Հայաստանի հասարակության մեծամասնության կողմից 2018թ. Թավշյա հեղափոխության արդյունքում մերժված գործընթացներին: Պետական կառավարման նման արատավոր գործելակերպի վերարտադրությունը հիմնավոր կասկած է առաջ բերում, որ իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով: Այս պրակտիկան կանխարգելելու և վերացնելու նպատակով անհրաժեշտ է հրատապ կարգով կատարել օրենսդրական փոփոխություններ՝ բոլոր անկախ մարմինների անդամների թեկնածուների համար նախատեսելով առնվազն վերջին երեք տարիներին կուսակցական անդամության և քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում: Հայտարարությունը բաց է միանալու համար Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
    18:52
    02.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը վերսկսում է «հացահատկի գործարքի» իրականացումը
    Սևաստոպոլում շաբաթ օրը ռուսական նավերի վրա օդային հարձակումից հետո Ռուսաստանն այսօր հայտարարել է, որ վերսկսում է «հացահատկի գործարքի» իրականացումը: Ընդամենը 4 օր առաջ էր Դաշնությունը հայտարարել, որ ահաբեկչական հարձակման պատճառով միակողմանի դուրս է գալիս «հացահատկի արտահանման պայմանագրից»:
    18:50
    02.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նոյեմբերի 5-ի հանրահավաքին
    Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ միասնության հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում մասնակցելու է նաև երկրորդ նախագահը: Նրա գրասենյակից տեղեկացրել են, որ ելույթ նախատեսված չէ: Դիմադրության շարժումը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ից հետո պայքարը շարունակվելու է:
    18:40
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առաջիկա օրերին ջերմաստիճանը էապես չի փոխվի
    Նոյմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան։ Նոյեմբերի 3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    18:29
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր և Կենտրոն Վարչական շրջաններում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 33-51, Բաբայան, Վ.Դավթյան, Վերին Անտառային, Ներքին Անտառային, Գ.Էմին, Սարմեն, Զարոբյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Ազգալդյան, Ֆրիկի, Կոնդի փողոցների, Սարյան 2, 14, 20/1, 22, 24, 24/1, 26, Արամի նրբ.5/1, Թամանյան 5, Բաղրամյան 3-26 համարների, Բաղրամյան 1-ին նրբանցքի, Մաշտոցի 53 /Մատենադարանի/, Նախագահական նստավայրի և Պետական Ճարտարագիտական համալսարանի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    18:20
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Լոռու մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
    Հոկտեմբերի 30-ի գիշերը պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկանները Վանաձորի Նարեկացու փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել 31-ամյա տղամարդու վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ նա ցանկանում է գրպանից ինչ-որ բան նետել։ Վարորդը, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
    18:10
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արձանագրած փաստերը կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին»․ Արման Թաթոյանը Սյունիք է այցելել
    ՀՀ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ «Իրավունքի և արդարության կենտրոնի» ներկայացուցիչների հետ այցելել են Սյունիքի մարզ, փաստահավաք աշխատանքներ կատարել։ «Այսօր իրականացրել ենք այցեր ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաք, Կապան համայնքի Ճակատեն, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր, կատարել ենք ճանապարհների ուսումնասիրություն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ: Փաստահավաք աշխատանքները շարունակվում են: Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով, ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին»,- գրել է Արման Թաթոյանը՝ սոցցանցի իր էջում:
    18:00
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գեղարքունիքում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ արագ սննդի կետում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ, Ճամբարակ քաղաքում գտնվող արագ սննդի կետում իրենց հատկացված առանձին սենյակում, հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից կրակոցներ են արձակել: Նախաքննության ընթացքում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ 7,62մմ տրամաչափի պարկուճ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:50
    02.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձորում հայտնաբերվել է թոշակառուի դի՝ դաստակները վնասված․ թոռը ձերբակալվել է․ մանրամասներ
    Նոյեմբերի 1-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Տղամարդը նաև հայտնել էր, որ մայրը ինքնասպան է եղել: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջը սպանել է 18-ամյա թոռը: Ժամը 16.00-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տատն այդ օրը պատշգամբից գոռում էր, որ իրեն չեն պահում, մշտապես սոված է, ինքն էլ դա լսելով՝ քաշքշելով նրան տուն է մտցրել, այնուհետև մոտ 20 րոպե վիճաբանել են իրար հետ: Այդ ընթացքում տատը խոհանոցից վերցրել է դանակը և անկանոն շարժումներ անելով՝ վնասել է իր ձեռքը, ինչից հետո ինքը խլելով դանակը՝ երկու անգամ խփել տատի դաստակին: Այնուհետև տատին պառկեցրել է անկողնու վրա և դանակը դնելով նրա ձեռքի մեջ՝ դուրս է եկել տնից: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
    17:40
    02.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Երեք բալիստիկ հրթիռ Հյուսիսային Կորեայից՝ Հարավային Կորեա
    Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ: Հրթիռներից մեկն ընկել է Հարավային Կորեայի ջրերին շատ մոտ, որտեղ Կորեական պատերազմի ավարտից հետո ոչ մի ռումբ դեռ չէր ընկել:
    17:30
    02.11.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղրիմում դիվերսիայի 2-րդ փորձն են կանխել՝ մեկ շաբաթում
    Ղրիմում մեկ շաբաթում դիվերսիոն 2-րդ փորձն են կանխել: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ այսօր ուկրաինական հատուկ ծառայությունների դիվերսանտներից մեկը ցանկացել է պայթեցնել Ղրիմի էներգետիկ ենթակառուցվածքը: Կասկածյալը բերման է ենթարկվել: Նա Ուկրաինայի քաղաքացի է, 44 տարեկան:
    17:15
    02.11.22
    Ավելին