Լրահոս
Հասարակական
10:22
03.11.22
145

Կեսգիշերին մեքենան հայտնվել է դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել. կա տուժած

Img default alt hy

Նոյեմբերի 3-ին, ժամը 01:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բամբակաշատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «VAZ-2113» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ծ․ Ս․-ն (ծնված 1985 թ.) հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ Ծ․ Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Վ․ Հ․-ն տեղափոխվել Երևան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան