Լրահոս
Հասարակական
10:45
03.11.22
192

Բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսն ու ՀՀ ՊՆ ծառայողի Hyundai Sonata-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում Բաբաջանյան փողոցում բախվել են Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան և թիվ 41 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի քաղաքային ավտոբուսը։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքվ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai Sonata-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, իսկ ավտոբուսը սպասարկում է թիվ 41 երթուղին և այն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժին պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։