Լրահոս

2022-11-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը փիարվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած ու կառուցած գազամուղի վրա․ Սևակ Հակոբյան
    Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին մի քանի ժամով գնաց Իրանի Իսլամական Հանրապետություն, հետո հայտարարեց, որ այցն ընդամենը մեկ կոնկրետ արդյունք է ունեցել․ ամբողջ իմաստը եղել է Հայաստանի և Իրանի միջև գազային համաձայնագրի թարմացումը։ Ոչ մի նոր բան չի կառուցվել, չի բացվել, ընդամենը, ուշադրությու՛ն՝ նախկին եղած պայմանագիրը թարմացվել է։ Ուրեմն, այդ նախկինից իրեն հասած փաստաթղթի թարմացումը, սրանք այնքան քարոզեցին, այնքան փիարեցին, որ հայ-իրանական գազամուղը կառուցելու ժամանակ այն ժամանակվա իշխանությունn այդքան չէր փիարվել։ Բայց ուշագրավը գիտե՞ք որն է․ Նիկոլը փիարվեց Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած ու կառուցած գազամուղի վրա։ Մինչ Նիկոլենք ժամանակին հայտարարություններ էին տարածում, թե «Քոչարյանը Մեղրին հանձնում է», Ռոբերտ Քոչարյանը տարածաշրջանային մեծ նախագիծ էր իրականացնում՝ Իրան-Հայաստան գազամուղն էր կառուցում։ 2007 թվականի մարտի 15-ին, Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեջադը կատարեցին Իրան-Հայաստան գազամուղի բացման արարողությունը, որի ընթացքում նաև ստորագրվեցին Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին միջպետական համաձայնագիր, այդ ընթացքում էր արդեն երկու երկրների միջև երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը: Հիմա, որ իշխանականներին սա պատմես, կասեն, մենք տեղյակ չենք եղել։ Դե որտեղի՞ց տեղյակ լինեին, իրենց թվում է` այն, ինչ հիմա իրենք քանդում են, կամ այն, ինչ չեն կարողանում քանդել, թարմացված վերակնքում են ու վրան փիարվում օդից է եղել։ Էսպես գնա, վաղը կասեն՝ գազամուղը Նիկոլն է սարքել։ Բայց մի հարց տամ, այդ նախկին ջահելներին։ Իսկ ձեզ թվում է՝ այդպիսի նախագծերը հեշտությամբ են արվե՞լ։ Այն ժամանակ գերտերությունները համաձայն չէին, քանի որ ԱՄՆ-ն պատժամիջոցների տակ էր պահում Իրանին և համարում էր, որ այդ գազամուղը բարեկամական հարաբերությունների և պատժամիջոցների խախտում է։ Իսկ Ռուսաստա՞նը․․․ Պատկերացրեք, Ռուսաստանը ևս դեմ էր, քանի որ դիտում էր իր գազամատակարարման համակարգերին մրցակից։ Բայց քանի որ ունեինք նորմալ իշխանություն, հարգանք վայելող բանակցողներ, որոնք հասկացրեցին, որ դուք ունեք ձեր շահերը, պարզ է, իսկ սա մե՛ր պետության կենսական շահերից է բխում և պարտադիր պետք է կառուցվի։ Գազամուղը կառուցվեց ընդամենը 1 տարում, 2006-ին սկսեցին, 2007-ի մարտին, արդեն, բացվեց։ Հիմա հետ գամ էլի նիկոլենց․ Ուզում եմ հասկանալ՝ դուք, ի՞նչ նոր բան եք արել, ի՞նչ նոր նախագիծ եք արել Իրանի հետ․ կա՞, ընդհանրապես, մի բան, որ արել եք։ Արդեն 4,5 տարի իշխանության եք, կամ քանդել եք, կամ հենց սենց, թարմացրել եք այն, ինչ արել է Քոչարյանը, որ փիարվեք։
    15:02
    03.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Սխալ եք վարվում Պուտինի հետ». Էրդողանը «բացատրել է» համաշխարհային առաջնորդներին
    Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում տեղի ունեցած «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի» շրջանակում համաշխարհային առաջնորդներին բացատրել է, որ սխալ են վարվում Վլադիմիր Պուտինի հետ: «Միևնույն է Պուտինին չեք կարող ճնշել»,- ասել է Էրդողանը: Նա, ըստ էության, արդարացրել է Պուտինի որոշումը պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ՝ հայտարարելով, թե նույն իրավիճակում ինքն էլ այդպես կվարվեր:
    15:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն օրակարգի առաջնային հարց է. ԱԳ փոխնախարար
    Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստանի համար համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակում են մնալ աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար հարցերը, ադրբեջանական ԶՈՒ դուրսբերումը մեր տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը»,-ասաց փոխնախարարը: Միաժամանակ, օրակարգի առաջնային հարցերի շարքում է Եվրոպական միության և ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, իհարկե, տնտեսական ցնցումների հաղթահարումը: 2023 թ ընթացքում նախատեսվում է ՀՀ-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը կկայանա Բրյուսելում: Գործընկերության կոմիտեի նիստը ևս կկայանա Բրյուսելում: Երևանում կանցկացվի նաև Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հանդիպումը, նաև տարբեր ենթակոմիտեների հանդիպումներ՝ Երևանում և Բրյուսելում:
    14:55
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նադալը դուրս է մնացել Փարիզի Մաստերս մրցաշարից
    Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը անակնկալ պարտություն է կրել Փարիզի Մաստերս մրցաշարի երկրորդ շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի Մաստերս շարքի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ Թոմի Փոլն էր: 2 ժամ 34 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Նադալը զիջել է երեք սեթերից հետո` 3:6, 7:6, 6:7 հաշվով: Ավելի վաղ Փարիզի Մաստերս մրցաշարի 1/8 եզրափակիչ էր դուրս եկել հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը: Փարիզի Մաստերս մրցաշարի եզրափակիչը կկայանա նոյեմբերի 6-ին:
    14:52
    03.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ուկրաինացիները չեն կարողանում ճեղքել ռուսների պաշտպանությունը Խերսոնում
    «Ռուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ կետում Խերսոնում այս պահին իրավիճակը օրհասական չէ»,- հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալը: Կիրիլ Ստրեմուսովի խոսքով՝ ռուսական զորքը հաջողությամբ հետ է մղում Ուկրաինայի զինուժի գրոհները: Նա վստահեցրել է, որ այս պահին առաջնագծում ուկրաինական ստորաբաժանումների զանգվածային կուտակումներ չկան, քանի որ պաշտպանությունն այնքան ուժեղ է, որ ուկրաինացի զինվորները չեն կարողանում որևէ կողմից մոտենալ պաշտպանական գծին:
    14:45
    03.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ահաբեկիչներն ԱՊՀ տարածք կարող են ներթափանցել Աֆղանստանից. ԱԽ քարտուղարների հավաք՝ Մոսկվայում
    «Ահաբեկիչները ԱՊՀ տարածք կարող են ներթափանցել Աֆղանստանից»,- ահազանգել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլայ Պատրուշևը ԱՊՀ գործընկերների հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «ԱՊՀ տարածքում մարտահրավերները բացահայտելու համար պետք է կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդները գործի դնեն հզոր վերլուծական ռեսուրսները»,- ասել է Ռուսաստանի նախագահը ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ: ԱԽ քարտուղարների 10-րդ հավաքին մասնակցում է նաև Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:
    14:37
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    2022-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով․ Սուրեն Պարսյան
    Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է․ «2022 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով։ Ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8,6 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 37,2 տոկոսով, մասնավորապես՝ շենքերի, շինությունների, ջրամբարների, ջրատարների, էլեկտրահաղորդման գծերի, խոշոր մայրուղիների կառուցման աշխատանքները շարունակաբար թերակատարվում են, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն այս, այլ նաև հաջորդ տարիների տնտեսական զարգացմանը»։
    14:32
    03.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևին հրավիրում են Թեհրան. Իրանն ու Ադրբեջանը մարզում են զորքը, Բաքվում ծաղրում են Իրանին
    Նիկոլ Փաշինյանից հետո Թեհրան կարող է այցելել Իլհամ Ալիևը: Իրանը պաշտոնական հրավեր է ուղարկել Ադրբեջանի նախագահին: Հայտնել է իրանական «Իրնա» գործակալությունը: Բաքուն դեռ պաշտոնապես չի արձագանքել այս հրավերին: Իրանա-ադրբեջանական հարաբերություններում հիմա ցուրտ աշուն է: Բաքվին ակնհայտ դուր չի գալիս, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով Թեհրանի անզիջում դիրքորոշումը: Միմյանց հասցեին քաղաքական կոշտ հայտարարությունների ֆոնին Ադրբեջանը երեկ Իրանի սահմանին զորավարժություններ է սկսել:
    14:30
    03.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Թբիլիսիում՝ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին․ «Հրապարակ»
    Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Թբիլիսիում մինչև այս ամսվա վերջ կամ դեկտեմբերի սկզբին: Այսպիսի տեղեկություն է հայտնել «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթը հայտնում է նաև, որ Վրաստանում ակտիվ նախապատրաստվում են Ալիևի ու Փաշինյանի հանդիպմանն ու խաղաղության փաստաթղթի ստորագրմանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ խաղաղության պայմանագիրը պատրաստվում են ստորագրել մինչև այս տարվա վերջ և որ կարևոր է՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները:
    14:22
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պայքարը պետք է շարունակվի՝ Արցախում և Հայաստանում։ Միացե՛ք․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք միասնության հանրահավաքի անոնս-հոլովակը՝ գրելով․ «Հուսահատվել չի կարելի։ Պայքարը պետք է շարունակվի՝ Արցախում և Հայաստանում։ Միացե՛ք»։
    14:17
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մանկապարտեզի դայակը գաղտնի նկարահանել է ուսուցչուհու՝ երեխաների նկատմամբ բռնի գործողությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Թաթարստանի Ազնակաևո քաղաքի մանկապարտեզների դայակը գաղտնի նկարահանել է ուսուցչուհիներից մեկի՝ երկու տարեկան երեխաների հանդեպ վատ վերաբերմունքը և ձայնագրությունը ցույց տվել ծնողներին, ինչպես նաև ոստիկանությանը։ Այս մասին հայտնում է Mash Iptash Telegram ալիքը։ Ըստ հրապարակման՝ դայակը, ով փոխարինել է հիվանդ աշխատակցին, ականատես է եղել, թե ինչպես է ուսուցիչը հարվածում երեխաների դեմքին, բղավում նրանց վրա, հրում ու փակում միջանցքում։ Կինը որոշել է դա նկարահանել։ Դայակը կադրերը ցույց է տվել աղջիկներից մեկի մորը, ինչպես նաև հայտնել ոստիկանություն։ Ուսումնական հաստատությունում անցկացվել է ներքին աուդիտ, որի արդյունքում երեք ուսուցիչ ազատվել է աշխատանքից։ Իր հերթին մարզային դատախազությունը սկսել է ստուգումներ կատարել նախակրթարանում:
    14:15
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    48-ամյա տղամարդը ձերբակալվել է
    Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Արզնի գյուղի տարածքում շրջագայության ժամանակ լսել են կրակոցի ձայներ և շարժվելով այդ ուղղությամբ՝ Արզնու խճուղու հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են, որ մի տղամարդ կրակում է: Նրա մոտ «Սայգա ՄԿ» տիպի ակոսափող հրացաններ էին, որոնց վերաբերյալ առկա էր համապատասխան թույլտվություն, և մարտական ինքնաձիգի փամփուշտներ: Առինջ գյուղում հաշվառված 48-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմնին:
    14:07
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՊՀ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն միջուկային անվտանգությունը
    ԱՊՀ-ի երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայի հանդիպմանը կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման եւ միջուկային զենքի չտարածման հարցերը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԽ-ի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կլսենք միջուկային անվտանգության ապահովման եւ միջուկային զենքի չտարածման հարցերի շուրջ տեղեկատվություն»,-ասել Է Պատրուշեւը՝ նոյեմբերի 3-ին բացելով հանդիպումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    14:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկաստանը կատարել Է ՀՕՊ-ի համակարգի կալանիչ հրթիռի փորձարկումներ
    Հնդկաստանը նոյեմբերի 2-ին կատարել Է AD-1 հրթիռի հաջող փորձարկումներ, որը մշակվել Է երկրի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման աշխատանքների երկրորդ փուլի շրջանակներում: Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնում Է ANI գործակալությունը, վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը, հրթիռի արձակումը կատարվել Է Աբդուլ Քալամ կղզուց՝ Օդիշայի արեւելյան նահանգի ափերի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: AD-1-ը մեծ հեռահարության երկաստիճան, պինդվառելիքային կալանիչ հրթիռ Է, որը նախատեսված Է հավանական թշնամու բալիստիկ հրթիռների, ինչպես նաեւ ինքնաթիռների արտամթնոլորտային եւ ներմթնոլոտային կալանման համար: Հնդկաստանն ստեղծում Է ՀՕՊ-ի երկԷշելոն համակարգ՝ հրթիռային հարձակումից խոշոր քաղաքների պաշտպանության համար, որն ունակ կլինի ոչնչացնելու մինչեւ 5 հազար կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    13:52
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շվեյցարիայում ստեղծել են 1905 մետր երկարությամբ գնացք, որը տեղ Է գտել Ռեկորդների գրքում
    Շվեյցարիայի երկաթուղային ընկերությունը գերազանցել Է Գիննեսի համաշխարհային ռեկորդը՝ ստեղծելով 1905 մետր երկարությամբ գնացք, որը բաղկացած Է 100 վագոնից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է United Press International գործակալությունը: Գնացքը 25 կիլոմետր ճանապարհն անցել Է մեկ ժամում: Գիննեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը, որը ներկա Է եղել ուղեւորության ժամանակ, հաստատել Է, որ գնացքը պաշտոնապես գերազանցել Է աշխարհի ամենաերկար նեղուղի մարդատար գնացքի ռեկորդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    13:45
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Անպտղության մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր
    Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոդված է հրապարակել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը սահմանում է, որպես տղամարդու կամ կնոջ վերարտադրողական համակարգի հիվանդություն, որը բնութագրվում է 12 ամիս և ավելի կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հղիության ձախողմամբ: Անպտղությունը, ցավոք տարածված հիմնախնդիր է: Գնահատված է, որ ամբողջ աշխարհում 48 միլիոն զույգեր և 186 միլիոն անհատներ ապրում են վերոնշյալ խնդրով: Տղամարդկանց և կանանց մոտ անպտղությունը կարող է առաջանալ մի շարք տարաբնույթ գործոնների պատճառով։ Մասնավորապես, կանանց շրջանում տարածված պատճառներից են. փողերի հիվանդություններ, օրինակ՝ առաջացած վտանգավոր աբորտների հետևանքով, արգանդի հիվանդություններ, այդ թվում բորբոքային (օրինակ՝ էնդոմետրիոզ), ձվարանների հիվանդություններ, օրինակ՝ պոլիկիստոզային համախտանիշը, ներզատական համակարգի խանգարումները, որոնք առաջացնում են վերարտադրողական հորմոնների դիսբալանս և այլն: Տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրները կարող են պայմանավորված լինել. վերարտադրողական օրգանների օբստրուկցիաներ, հորմոնալ խանգարումներ, սերմնահեղուկի արտադրության խնդիրներ, օրինակ՝ վարիկոցելեի պատճառով և այլն: Հարկ է նշել, որ բնակլիմայական և կենսակերպի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը և ավելցուկային քաշը, ևս կարող են ազդել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա: Հայաստանում անպտղության խնդրի հետազոտություններ կատարվել են 1989-1990թթ., 1997-1998թթ., և 2009թ.: Վերջինի արդյունքները վերանայվել և հրապարակվել են 2014թ.: Համաձայն վերոնշյալ հետազոտության տվյալների անպտղությունը կանանց շրջանում կազմել է 16,8%, որից առաջնայինը՝ 5,4%, երկրորդայինը` 11,4%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 5,1%-ը անամնեզում նշել է ամլություն, որոնցից առաջնային՝ 2.3%, երկրորդային՝ 2,8%: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության կողմից 2020-2021թ. իրականացված հետազոտության տվյալներով վերարտադրողական տարիքի միասին ապրող զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը կազմում է 16,8%, այդ թվում առաջնայինը՝ 1,7%, իսկ երկրորդայինը՝ 15,1%: Կին հարցվածների շրջանում անպտղությունը կազմել է 14,3%, որից առաջնայինը՝ 1,3% է, իսկ երկրորդայինը՝ 13%: Այսպիսով, առկա տվյալները վկայում են, որ անպտղության մակարդակը Հայաստանում թեև որոշակի նվազել է, այնուամենայնիվ շարունակում է մնալ բարձր և գրեթե հավասար է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված 15% ճգնաժամային մակարդակին, որի դեպքում անպտղությունը դիտվում է որպես երկրի ժողովրդագրության վրա ազդող լուրջ գործոն և սոցիալ-բժշկական խնդրից վերածվում է համապետական, անգամ ազգային անվտանգության հիմնախնդրի:
    13:37
    03.11.22
    Ավելին
  • Իրավական
    Երեք պատգամավորի կալանավորելու միջնորդություն կներկայացնի գլխավոր դատախազը. «Ժողովուրդ»
    Ընդդիմադիր երեք պատգամավորի կալանավորելու միջնորդությամբ առաջիկայում Հայաստանի գլխավոր դատախազը խորհրդարան կմտնի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությամբ՝ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին պատրաստվում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից և մեղադրանքներ առաջադրել:
    13:30
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը սկսվա՞ծ է․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների հետ կապված պաշտոնական հաղորդագրություններից զատ, ի հայտ են գալիս նաև նոր մանրամասներ, որոնք ի ցույց են դնում կողմերի իրական դիրքորոշումները: Ի մասնավորի, ռուսական աղբյուրների հետ սերտորեն աշխատող տեղեկատվական մի շարք հարթակներ արդեն իսկ դետալներ են ներկայացնում թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներից: Նշվում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ պատրաստ է ընտրել կարգավորման արևմտյան տարբերակը, բայց պատրաստ է ընդունել նաև ռուսական առաջարկները: Նա նշել է, որ այդ տարբերակները համահունչ են: Այս միտքն, ի դեպ, հրապարակային հատվածում առկա է: Ըստ նշյալ հարթակների, Պուտինը նշել է, որ իրականում տարբերությունները շատ են ու սկզբունքային: Ի դեպ, փորձագիտական շրջանակները ևս նշում են, որ «վաշինգտոնյան փաստաթղթում» Արցախի կարգավիճակի մասին խոսք անգամ չկա, իսկ ռուսական տարբերակում շեշտվում է կարգավիճակի քննարկման անհրաժեշտությունը, թեկուզ և տարիներ հետո։ Կան նաև տեղեկություններ, որ ՌԴ նախագահը պարզ հասկացրել է, թե համաձայնելով արևմտյան տարբերակին կամ ընդունելով Ալիևի պահանջը՝ կնքել խաղաղության համաձայնագիրը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակմամբ, մեկընդմիշտ զրկվում ենք Արցախի կարգավիճակը քննարկելու հնարավորությունից, իսկ խաղաղապահները դուրս են գալիս Արցախից՝ բոլոր հետևանքներով։ Ըստ վերոնշյալ տեղեկատվական հարթակների, Փաշինյանն ասել է, որ իր որոշումը ամբողջովին գիտակցված է, և այլ տարբերակ չկա։ Ըստ տեղեկությունների, եռակողմ բանակցություններն անհամեմատ լարված մթնոլորտում են անցել։ Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք դուրս են մնացել հայտարարությունից, ինչի մասին խոսեց ՌԴ նախագահը, դրանք վերաբերել են հենց Պուտինի բարձրացրած հարցերին՝ Արցախում ապրող հայերի անվտանգության հստակ երաշխիքներ, խաղաղապահների մանդատի երկրարեցում (ասում են՝ այստեղ Փաշինյանն էլ է ակտիվ եղել), ու ամենակարևորը՝ կարգավիճակի վերաբերյալ հետաձգված քննարկման մասին ձևակերպում խաղաղության համաձայնագրի տեքստում։ Ըստ փորձագիտական շրջանակների, Փաշինյանը փաստացի դադարել է դիմադրել Արցախը Ադրբեջանին հանձնելու ընթացքին։ Շատերն են նշում, որ արևմտյան տարբերակից հրաժարումն ու ռուսական հնարավորության օգտագործումը կարող էր հնարավորություն լինել Արցախը պահպանելու համար, բայց Փաշինյանն ընտրել է արևմուտքի առջև իր քաղաքական հեղինակությունն ու հետագա պաշտոնավարումը պահպանելը՝ թեկուզ Արցախի հաշվին: Ոչ մեկ անգամ մեզ հետ զրույցում փորձագետները նշել են, որ ՀՀ իշխանությունը պարզապես ձեռքերը լվանում է Արցախից, և Երևանը համաձայն է գնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ առանց Արցախի հարցի»:
    13:22
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի կառավարությանը
    Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 3-ամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը դեռևս ենթակա է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի հաստատմանը. ակնկալվում է, որ հարցը կքննարկվի 2022 թվականի դեկտեմբերին: Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակիցների խումբը 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը եղել են Երևանում է ուսումնասիրելու երեքամյա տնտեսական ծրագիրը: Հայաստանում ունեցած հանդիպումներից և քննարկումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՀ պատվիրակության ղեկավար Իվա Պետրովան հայտարարել է, որ Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են հասել համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է շուրջ 165.6 միլիոն դոլարի հատկացում Հայաստանին՝ մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական ծրագրին աջակցելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Հայաստանի համար 11 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել՝ արտաքին եկամուտների, կապիտալի և աշխատուժի ներհոսքի հաշվին: Նշվում է նաև, որ դրամի արժևորումը հանգեցրել է երկրի պետական պարտքի նվազմանը, որն այս տարվա արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 51 տոկոսն այն դեպքում, երբ 2021 թվականին պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 60.3 տոկոսը: Միևնույն ժամանակ ակնկալվում է, որ 2023 թվականին տնտեսական աճը կդանդաղի և միջնաժամկետ կտրվածքով կմնա 4-5 տոկոսի միջակայքում։
    13:15
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բոլորիս ներկայությամբ պետք է ցույց տանք, որ Հայաստանն ու Արցախը չեն պատրաստվում հանձնվել․ Արեգնազ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․ Նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին ես մասնակցելու եմ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին։ Իմ, քո, բոլորիս ներկայությամբ պետք է ցույց տանք, որ Հայաստանն ու Արցախը չեն պատրաստվում հանձնվել, այլ պատրաստվում են մնալ ու պայքարել։ Մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ մեկ մարդու որոշումները լեգիտիմ չեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Երևանը չի կարող դառնալ Էրիվան։
    13:13
    03.11.22
    Ավելին