Լրահոս

2022-11-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Bloomberg-ն իմացել է ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտն առայժմ չստորագրելու Թուրքիայի պլանների մասին
    Թուրքիան հազիվ թե մինչեւ տարեվերջ ստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg ամերիկյան հրատարակությունը՝ վկայակոչելով Անկարայի աղբյուրների: «Այն բանի շանսերը, թե դա տեղի կունենա նույնիսկ նախքան նախագահական ընտրությունները, որոնք Թուրքիայում պետք Է կայանան հաջորդ տարվա հունիսին, մեծ չեն»,-ասվում Է հրապարակման մեջ: Աղբյուրների խոսքով՝ Շվեդիան բավարար չափով չի գործել Անկարայի պահանջները բավարարելու համար, բացի այդ, ինչպես նրանք նշել են, Թուրքիայի խորհրդարանը լարված օրակարգով կաշխատի մինչեւ տարեվերջ: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդել Էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այցով Թուրքիա կմեկնի նոյեմբերի 3-5-ը: Շվեդիան եւ Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Անկարայում նշել են, որ թուրքական կառավարությունը չի պլանավորում խորհրդարանի կողմից վավերացնել Դաշինքին Շվեդիայի անդամակցությունը, եթե վերջինս չկատարի քրդական անջատականների, կասկածյալների արտահանձնման եւ Անկարային զենքի վաճառքի սահմանափակումների լիակատար չեղարկման վերաբերյալ պահանջները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    20:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ժնևում աճուրդի են հանել եզակի վարդագույն ադամանդ՝ 35 միլիոն դոլարով
    Ժնեւի Christie՚s աճուրդում 35 միլիոն դոլարով վաճառքի Է հանվել աշխարհում խոշորագույն վարդագույն ադամանդներից մեկը՝ Fortune-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտնել Է The Express Tribune թերթը: Աճուրդային տան ակնագործական բաժնի ղեկավար Մաքս Ֆոստերի խոսքով՝ «ադամանդը կշռում Է 18,18 կարատ»: «Դրա բացառիկ գույնը եւ կշիռն արդեն մեծ հետաքրքրություն են հարուցել ամբողջ աշխարհում, դա իսկական գանձ Է, որը մենք վաղուց չենք տեսել»,- հավելել Է նա: Վարդագույն ադամանդներն ամենահազվագյուտ եւ առավել պահանջված թանկագին քարերից են շուկայում: 2017 թվականին Հոնկոնգի Sotheby՚s աճուրդում վաճառվել Է 59,60 կարատ քաշով Pink star եզակի ադամանդը՝ ռեկորդային 71,2 միլիոն դոլարով: Մի այլ հռչակավոր նման քար՝ Williamson Pink Diamond-ը, պատկանել Է Մեծ Բրիտանիայի՝ վերջերս վախճանված Եղիսաբեթ Բ թագուհուն: Կանադացի երկրաբան, հանքարանի սեփականատեր Ջոն Ուիլյամսոնը 54,5 կարատ քաշով չմշակված քարը 1947 թվականին արքայադուստր Եղիսաբեթին եւ արքայազն Ֆիլիպին Է նվիրել նրանց հարսանիքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    19:50
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է․ Արթուր Վանեցյան
    Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, Կան բաներ, որոնք չանելու դեպքում հետո ամբողջ կյանքում մեղադրում ես քեզ, որ չես արել։ Նոյեմբերի 5-ը հենց այդ օրերից մեկն է յուրաքանչյուրիս կյանքում։ Սա սովորական հանրահավաք չէ, «կողմի» կամ «դեմի» հանրահավաք չէ։ Դա նույնիսկ ինչ-որ բան պահանջելու հանրահավաք չէ։ Դա որպես հայ՝ իրար կողքի կանգնելու, ուս-ուսի տված կանգնելու հանրահավաքն է, որտեղ չկա հայաստանցի, արցախցի, ֆրանսահայ, բեյրութահայ, պարսկահայ, ամերիկահայ։ Կա հայ, որն ասում է՝ մենք միասնական ենք ու արժանապատիվ։ Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է։ Ուրեմն այդ օրը լինե´նք Ֆրանսիայի հրապարակում, որ հետո ողջ կյանքում չմեղադրենք ինքներս մեզ»։
    19:42
    03.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    Խաչատուր Սուքիասյանը չի խնայում Քերոբյանին. «էս կարգի» բանավեճ՝ ԱԺ-ում
    Սառը ջուր է լցրել էկոնոմիկայի նախարարը Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա թավշյա հայտարարությունների վրա: Հայաստանի վարչապետն ասել էր, թե երկրում տնտեսական բում է: Այսօր Վահան Քերոբյանն հայտարարել է, որ մինչև տարվա վերջ Հայաստանում աղքատության մարկարդակը կարող է ավելի բարձրանալ: Քերոբյանի ելույթը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի սրտով չի եղել: «Ինձ հաճելի չէ էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրուցել»,- ՔՊ-ականի սուր արձագանքից հետո լեզվակռիվ է սկսվել:
    19:40
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք բնակավայրերի գազամատակարարումը դադարեցվել է
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 3-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 15:00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի «Սուրբ Խաչ» թաղամասի գազասպառողների, ժամը 10:20-ից մինչև ժամը 17:00-ն` Արարատի մարզի Ձորակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
    19:30
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոյեմբերի 5-ի հանրահավաքին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը
    Մամուլում այսօր հրապարակումներ կային, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, հնարավոր է, մասնակցի նոյեմբերի 5-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, նոյեմբերի 5-ի հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքը այդ մասին ծանուցել է։ «Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա» , - ասաց Տեր Եսայի Արթենյանը։
    19:24
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    10 սպայի մեղադրանք է ներկայացվել ռազմական դրության պայմաններում պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողների կողմից, ռազմական դրության պայմաններում, իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 10 սպայի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, N զորամասի հրամանատարի՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի համապատասխան հրամանով զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու, սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ հրամանատարը և 9-ը սպա, ճանապարհին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից և այն փաստացի դադարեցնելով՝ վերադարձել են զորամասի մշտական տեղակայման վայր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ գումարտակի հրամանատարին և 9 սպաներին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգքրի 529-րդ հոդվածի 3-րդ մասին): Նշված 10 սպաների վերաբերյալ առանձնացվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը որոշելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:20
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերացվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ալինա Սուջոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասի (Երևան, Նոր Նորք) արտադրական գործունեության կասեցումը։ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ փաստվել է, որ արտադրամասում վերացրել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: Возможно, это изображение в помещении
    19:10
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ԱԺ-ն կողմ է քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագծին
    Նոյեմբերի 3-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը:Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ «Օրակարգում երկրորդ ընթերցման ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր: Նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել էր մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն: ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը տեղեկացրեց, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվել Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Գերագույն դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը հետևյալ բովանդակությամբ. «Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է. 1. Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»: Որոշումն ընդունվել է 30 կողմ ձայնով: Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի մասին հարցի քննարկումը «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով ընդատվել է մինչև Գերագույն դատարանի որոշումը ստանալը»,- ասվում է հաղորդագրությունում:
    19:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարության ծառատունկն ընդդեմ «Դիմադրություն» շարժման․ «Yerkir.am»
    Yerkir.am-ը գրում է․ ՀՀ իշխանությունները որոշել են շաբաթ օրը` նոյեմբերի 5-ին ծառատունկ իրականացնել Երևանից դուրս: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը խնդրել է պետական գերատեսչությունների ղեկավարներին` ապահովել պետական հիմնարկների աշխատակիցների մասնակցությունը ծառատունկին: Բնականբար՝ նշված որոշումն իրականում ընդունվել է ոչ թե Սիմիդյանի, այլ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ որոշման մեջ գործածվող խնդրանքն իրականում «չորով» պարտադրանք է, որն ուղեկցվելու է տարբեր միջոցառումներով (ներկայության ստուգում, բացակաների նկատմամբ հատուկ վերաբերմունք և այլն):​ «Վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Արայիկ Հարությունյանին, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար պարոն Գնել Սանոսյանին, Արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյանին, Պաշտպանության նախարար պարոն Սուրեն Պապիկյանին, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող պարոն Գրիգոր Մինասյանին, Արտակարգ իրավիճակների նախարար պարոն Արմեն Փամբուխչյանին, Էկոնոմիկայի նախարար պարոն Վահան Քերոբյանին, Ֆինանսերի նախարար պարոն Տիգրան Խաչատրյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Նարեկ Մկրտչյանին, Առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Վահրամ Դումանյանին, Բարձր տեղնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Ռոբերտ Խաչատրյանին, Ոստիկանության պետ պարոն Վահե Ղազարյանին, Երևանի քաղաքապետ պարոն Հրաչյա Սարգսյանին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Արմեն Ղուլարյանին, Կադաստրի կոմիտեի ղեկավար պարոն Սուրեն Թովմասյանին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Հովհաննես Մարտիրոսյանին Հարգելի գործընկերներ 2022 թվականի նոյեմբերի 5-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել համապատասխան ծառատունկ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում (3 հա), «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում (10 հա), «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում (4 հա), «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում (2.5 հա), «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում (10 հա)։ Խնդրում եմ ապահովել Ձեր գերատեսչության աշխատակիցների մասնակցությունը նախատեսվող աշխատանքներին…» Ուշագրավ է, որ ծառատունկ իրականացնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 30-ին Արցախում մեծ հանրահավաքից հետո, իսկ ավելի մանրամասն մեկ օր անց` հոկտեմբերի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, տեղի է ունենալու միասնության հանրահավաք` հաջակցություն Արցախի և ի հեճուկս Հայաստանին և Արցախին պարտադրվող փաստաթղթերի ստորագրման: Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար զանգահարեցինք նախարարության Անտառային կոմիտեին, որտեղից հայտնեցին, որ որոշումը կայացվել է երկու օր առաջ` նոյեմբերի 1-ին` ասուլիսի հաջորդ օրը, իսկ երկու օր անց այն արդեն փոխանցվել է այլ գերատեսչությունների: Պարզորոշ է՝ մի շարք հեռավոր բնակավայրեր (Ջերմուկ, Թումանյան, Սիսիան և այլն) ծառատունկի տարվող պետական համակարգի աշխատակիցները չեն հասցնելու հետ վերադառնալ և մասնակցել համազգային հանրահավաքին:​ ՀՀ իշխանությունները, այսպիսով, փորձում են պետական տարբեր մարմիններում աշխատող և ընդդիմադիր հայացքներ ունեցող աշխատակիցներին «մեկուսացնել» մայրաքաղաքից և խոչընդոտել նրանց մասնակցությունը հանրահավաքին:
    18:55
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իտալիայում երկրի առաջնահերթություն են համարել ԵՄ-ի ընդլայնումն Արևմտյան Բալկանների երկրների հաշվին
    Եվրամիության ընդլայնումն Արեւմտյան Բալկանների երկրների հաշվին Իտալիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն Է: Այս հայտարարությամբ հանդես Է եկել հանրապետության արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին, որը նոյեմբերի 3-ին Բեռլինում մասնակցել Է տարածաշրջանի երկրների գագաթնաժողովի աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ Է սերտ համագործակցություն: ԵՄ-ի ընդլայնումն արեւմտաբալկանյան երկրների հաշվին առաջնահերթություն Է Իտալիայի համար»,- գրել Է նա Twitter-ում: Իտալիայի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 3-ին Բեռլինից կմեկնի G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը բացվում Է Գերմանիայի Մյունստեր քաղաքում: Տայանին՝ Եվրախորհրդարանի նախկին նախագահը, առաջին անգամ Է մասնակցում միջազգային հանդիպումների՝ որպես Իտալիայի արտաքին գործերի նախարար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    18:50
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Փեթակ»-ը կրկին կգործի
    ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Փեթակ» ՍՊԸ գործունեությունը «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին «Փեթակ» ՍՊ ընկերության համապատասխան հայտի հիման վրա ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերությունում իրականացրել է վերահսկողական աշխատանքներ՝ Տեսչական մարմնի կողմից 2021թ․ հուլիսի 1-ին տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից ամբողջությամբ վերացվել է արձանագրված խախտումների կեսից ավելին, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։ Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Փեթակ» ՍՊԸ հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց»,- նշված է ՔՏՀԱ հաղորդագրությունում։
    18:46
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    L՚Oreal-ը սառեցրել Է Twitter-ում գովազդի համար ծախսերը
    L՚Oreal SA խումբը, որը կոսմետիկայի խոշորագույն արտադրողն Է աշխարհում, դադարեցրել Է գովազդի համար ծախսերը Twitter-ում այն բանից մի քանի օր անց, երբ ընկերությունը ձեռք բերեց միլիարդատեր Իլոն Մասքը: Այդ մասին գրում Է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: FT-ում հրապարակման հայտնվելուց հետո ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել Է, որ «գովազդը դադարեցնելու մասին որոշումը» չի ընդունվել: Twitter-ի ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանության մասին հարցմանը: L՚Oreal-ը մտնում Է աշխարհում խոշորագույն գովազդատուների տասնյակի մեջ: Անցյալ տարի ընկերության գովազդային ծախսերը գերազանցել են 10 միլիարդ եվրոն: Ընդ որում, ֆիրման ծախսում Է Twitter-ում գովազդի համար բյուջեի միայն մի փոքր մասը՝ նախընտրելով TikTok եւ Instagram (Meta Platforms Inc. լրատվական ռեսուրսը) սոցիալական ցանցերը: Անցած շաբաթ Twitter-ում գովազդի զետեղումը դադարեցրել Է աշխարհում խոշորագույն General Motors ամերիկյան ավտոարտադրողը: Մի քանի խոշորագույն գովազդային ֆիրմաների ղեկավարներ նույնպես նշում են, որ իրենց կլիենտներն սկսել են վերանայել եւ առանձին դեպքերում կրճատել ներկայությունը հարթակում, գրում Է FT-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    18:40
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տղամարդիկ որոնվում են քրեական վարույթի շրջանակներում
    Տղամարդիկ որոնվում են քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:30
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսպանիան սպառազինություն է փոխանցել Ուկրաինային, որը թույլ կտա պաշտպանել երկինքը. ԱԱՊԽ
    Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիեւն Իսպանիայից կստանա սպառազինություն, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական երկինքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է, որ Իսպանիան Ուկրաինային կփոխանցի Hawk հակաօդային պաշտպանության իր համակարգերից չորսը: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել Է, որ այդ համակարգերն արդեն երկիր հասնելու ճանապարհին են: «Մենք արդեն կունենանք խոցման միջոցներ, որոնք չեն եղել ո՛չ մարտին, ո՛չ ապրիլին: Այժմ մենք Իսպանիայից ստանում ենք շատ հզոր բաներ, որոնք թույլ կտան պաշտպանել մեր երկինքը»,-Դանիլովն ասել Է համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում: Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնան Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    18:20
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Գայ բնակավայրում շչակ է գործարկվելու
    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:
    18:10
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեթամֆետամին ու մարիխուանա. համացանցային թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նորաստեղծ բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք հոկտեմբերի լույս 26-ի գիշերը, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացելու կասկածանքով, Նոր Խարբերդում ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Նոր Նորքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին տեսակի թմրանյութով 65 փաթեթ` ընդհանուր 42 գրամից ավելի քաշով, ևս երեք փայլաթիթեղե փաթեթ մարիխուանա, նաև` գաղտնի փականով դանակ: Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ երիտասարդը տնօրինում և օգտագործում է «տելեգրամյան» մի քանի ալիք, որոնց միջոցով իրացնում է թմրամիջոցներ: Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները խուզարկել են մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում երիտասարդի վարձակալած բնակարանը՝ հայտնաբերելով փայլաթիթեղներով փաթեթավորված մոտ 187 գրամ մարիխուանա: 25-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ. ոստիկանության բացահայտումը
    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերով գումար՝ խարդախության հետևյալ մեխանիզմով։ Առանց քննության վարորդական իրավունքի վկայականներ ստանալու պատրվակով նրանք քաղաքացիներից պահանջել էին 125-ից 250 հազար դրամ, այնուհետև տրամադրել վարորդական իրավունքի կեղծ վկայականներ՝ հափշտակելով ընդհանուր 875 հազար դրամ: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ, հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, երկու անձ էլ ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ «Ի դեպ, սա վարորդական իրավունքի վկայականներ ստանալու հետ կապված խարդախության առաջին դեպքը չէ: Մեր քաղաքացիներին հորդորում ենք վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել բացառապես օրինական ճանապարհով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
    17:50
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրաձգարանում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք
    Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այցելել են Արարատի մարզի հրաձգարաններից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ հասարակական կազմակերպություններից մեկը հրաձգության վարժանք էր անցկացնելու և, օրինական զենքերից բացի, ունեն նաև ապօրինի զենք-զինամթերք: «Տեղեկությունները հավաստի էին։ Օրինական որսորդական հրացաններից զատ, հրաձգարանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի 179 փամփուշտ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 30 և 18 փամփուշտներով, ձեռքի գնդացրի երկու փամշտատուփ` լիքավորված, և մեկ ցինկե արկղ`ինքնաձիգի 460 փամփուշտով: Հասարակական կազմակերպության երկու անդամ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
    17:40
    03.11.22
    Ավելին