Լրահոս

2022-11-03
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և վեց մարզերի տասնյակ հասցեներ կհոսանքազրկվեն․ ՀԷՑ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաշինջաղյան 2-րդ նրբ․ 6, 10, 12 շենքերի բնակիչ-բաժանորդներ, Արեշ 7փ. 1-52; 9փ. 1-40; 20փ. 1-53; 26փ. 1-13; 32փ. 1-57; 40փ. 1-30 առանձնատներ, Նորք Մարաշ՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 առանձնատներ, Նորք 5, 7, 9, 11, 13 փողոցների առանձնատներ, Նորք 17 փողոց 2-րդ նրբանցք 2-22ա առանձնատներ, Գ․ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցներին հարող տարածքների առանձնատներ, թիվ 57 և 61 դպրոցներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13 շենքեր, Խորենացի փ. 8, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 23 շենք 1-8 մուտքեր, 11:00-17:00 Սունդուկյան փ. 5/2, 7, 7Ա, 7/1 շենքեր, Հր.Քոչարի փ. 8, 10 շենքեր և 4/50- 6/58 առանձնատներ, Գյուլբենկյան փ. 27 շենք, Ա.Խաչատրյան փ. 3, 20 շենքեր, Վ․Փափազյան փ. 21, 23, 23/1, 23/2 շենքեր, Էմինի փ. 5, 6, 7, 16 շենքեր, Ազատության պող. 12/1, 12/2, 12/3, 12/4 շենքեր, Էմինի փ. 1ա-21 առանձնատներ, Քեռու փ. 77-99 առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Ռուսթավելի փ. 1-59 առանձնատներ, Ֆրիկի փ. 1-19 առանձնատներ, Թափառաշրջիկների փ. 1, 2, 12 առանձնատներ, Սուրբ Հովհաննեսի փ. 1-9 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ թաղամասի առանձնատներ, Ներքին Չարբախ 1, 5, 7 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզի` 10:00-12:00 Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր, 11:00-12:00 Ակնալիճ գյուղ, 11:00-17:00 Քարակերտ գյուղ, Արարատի մարզի՝ 10:00-14:00 Արալեզ և Նոր Կյանք գյուղեր մասնակի, Տափերական գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք` Արարատյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շահումյան գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-15։00 Հրազդան քաղաք՝ Մաքրավան և Աղբյուրակ թաղամասեր, «Պլատինա» ջրամբար, Սպանդանոց, Մաքրման կայան, Երկրաբանական արշավախումբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-13։00 Արգել գյուղ մասնակի, դպրոց, հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Ողջաբերդ, Գեղադիր և Հացավան գյուղեր, 11։00-16։00 Հրազդան քաղաք՝ Տնակներ թաղամաս, Միկրոշրջան թաղ. 120-132, 201, 252, 217-219, 221-223, 241-243, 230-238, 254-256, 262-265 շենքեր, գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կաթնաղբյուր, Կոտայք Զառ և Սևաբերդ գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Արամուս գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզի՝ 11։00–13:00 Ծովինար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։30-14։30 Գետիկ և Մարտունի գյուղեր և «Էրիկ» ՓՀԵԿ, 15։30-17։00 Վարսեր համայնք մասնակի, Ավտոսպասարկում, Հեռուստակենտրոն, «Հայջրմուղկոյուղի» ընկերության պոմպակայան, «Հ. Սեդրակյան», «Լեվ Լեն», «Գազ Ամա», «Արա Արեգ», «Ա.Սալազարյան», «Է. Մխիթարյան», «Շ.Բոզոյան», «Հ.Պողոսյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 14։00–17:00 Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Ծովասար, Լիճք և Վերին Գետաշեն բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:30-15:30 Նոյեմբերյան քաղաք` Կամոյի, Գարեգինի, Զորավար Անդրանիկի, Մայիսյան, Երևանյան, Խանջյան, Տիեզերագնացների, Անտառագործների, Նալբանդյան, Շիրազի, Գագարինի, 26 Կոմիսարների, Նոյեմբերի 29-ի փողոցներ, Ամերիկյան թաղամաս, Դովեղ, Բերդավան, Զորական գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Աշոցք գյուղի կենտրոնական մաս: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    22:40
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    8-ամյա երեխան կծելով սատկացրել է իր վրա հարձակված օձին
    Հնդկաստանի Ջայպուր շրջանի Չաթիսգարխ նահանգի մի տղա կծելով սատկացրել է իր վրա հարձակված կոբրային, որին չի կարողացել ձեռքից հեռացնել: Այս մասին հայտնում է The Siasat Daily-ն։ Ութամյա Դիպակը պատմել է, որ թունավոր օձը հարձակվել է իր վրա և կծել, երբ նա խաղում էր իր տան բակում։ Սողունը շրջվել է երեխայի ձեռքի շուրջը, իսկ նա փորձել է հեռացնել նրան։ Երբ նրան չի հաջողվել, տղան երկու անգամ ուժեղ կծել է կոբրային, որի հետևանքով օձը սատկել է։ Երեխային շտապ հոսպիտալացրել են և հակաթույն ներարկել։ Քանի որ կոբրան թույն չի արձակել, բժիշկները հետեւել են Դիպակի վիճակին ամբողջ օրվա ընթացքում և դուրս գրել։ Չնայած «չոր» խայթոցը մահացու չէ, այն շատ ցավոտ է, և խայթոցի տեղում կարող է ուժեղ այտուց առաջանալ:
    22:30
    03.11.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բաքվի «լաչառությունը». Ադրբեջանը նոր տարածք է գրավում Իրանի հետ սահմանին, Ալիևին հրավիրում են Թեհրան
    Արաքսի ափերի մոտ Իրան-Ադրբեջան մկանների ցուցադրության պիկին Փաշինյանի՝ Թեհրան այցից հետո այսօր հայտնի է դարձել, որ Ալիևը հրավիրվել է Իրան: Բաքուն դեռ պաշտոնապես չի արձագանքել հրավերին, փոխարենը Ադրբեջանն օգտագործում է երեխաներին որպես հակաիրանական քարոզչական պատերազմի ռումբեր:
    22:20
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի համաձայնեցումը
    Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման հարցերում: Ըստ աղբյուրի՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։ Նշվում է, որ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։ «Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։
    22:10
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր ծնողները մեզ երկու հայկական հայրենիք էին թողել, իսկ ի՞նչ ենք մենք թողնելու մեր երեխաներին․ Արա Վարդանյան
    Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մեր ծնողները մեզ երկու հայկական հայրենիք էին թողել։ Իսկ ի՞նչ ենք մենք թողնելու մեր երեխաներին։ Գոյություն չունեցող երկրում տան սեփականության վկայակա՞ն։ Թե՞ Արցախում, Սյունիքում և այլ վայրերում մեր նկարները` գլուխ գովալով, որ մենք այնտեղ եղել ենք։ Թե՞ սերնդե սերունդ կոլբայի մեջ պահվող հայկանան հող։ Ես այդպես չեմ կարող։ Ես ոչ թե հիշողություն եմ ուզում փոխանցեմ, այլ ՀԱՅՐԵՆԻՔ։ Ամուր, պաշտպանված և հայերով լի հայրենիք։ Կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում նոյեմբերի 5-ին ժամը 15։00-ին։ Եվ հիշեք. Հայ ծնվելը պատիվ է, մնալը դժվարին, իսկ մահանալը` անմահություն...
    22:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիր-Մեծամոր ճանապարհին ողբերգական վթարից տուժածներից մեկը 15 տարեկան է
    Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։51-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1976 թ․): Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։
    21:53
    03.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Եթե ԱՄՆ-ը մեզ հանձնի Թուրքիային, մնում է աղերսել ՌԴ-ին փրկել մեզ». արևմտյան սցենարը շարունակվում է
    Արարատ Միրզոյանը չի շփվել լրագրողների հետ, նրա մամուլի խոսնակը չի արձագանքում հեռախոսզանգերին ու նամակներին, պարզաբանելու, թե արդյո՞ք հենց այս ամիս են Թբիլիսիում Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում ստորագրել խաղաղության պայմանագրի արևմտյան նախագիծը: Այս մասին «Հրապարակ» օրաթերթի անանուն աղբյուրներն էին հայտնել:
    21:50
    03.11.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱՄՆ-ը կանչում է Միրզոյանին ու Բայրամովին. Հայաստանի ԱԳ նախարարը «մեկ լավ, մեկ վատ լուր» ունի
    Սոչիի գագաթնաժողովը, հակառակ փորձագիտական որոշ կարծիքների, չի վիժեցնում հայ-ադրբեջանական հաշտեցման վաշինգտոնյան պրոցեսը: Համենայնդեպս, Պուտինի հովանու ներքո Փաշինյան-Ալիև բանակցությունից երեք օր անց հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում շուտով հանդիպելու են արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ:
    21:40
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ԱՆ-ն՝ Արմավիրի մարզում ողբերգական վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
    Արմավիրի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։ Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։51-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:
    21:30
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիան ցմահ ազատազրկման է դատապարտել լիբերիացի ապստամբին՝ ռազմական հանցագործությունների համար
    Ֆրանսիան ցմահ ազատազրկման է դատապարտել լիբերիացի ապստամբին՝ ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Իրավապաշտպան կազմակերպությունները ողջունել են Լիբերիայի ապստամբների նախկին հրամանատար Կունտի Կամարայի դատավճիռը, նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Արևմտյան Աֆրիկայի առաջին քաղաքացիական պատերազմի ժամանակ կատարած վայրագությունների համար: Կամարան մեղավոր է ճանաչվել 1993 թվականին խոշտանգումների և «բարբարոսական արարքների» համար, երբ եղել է ապստամբ խմբավորման կազմում: Նրա փաստաբանը «Ռոյթերս»-ին հայտնել է, որ բողոքարկելու է դատավճիռը:Կամարան պնդել է իր անմեղությունը: Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը հայտնել է, որ Փարիզի քրեական դատարանը, որը կայացրել է իր վճիռը, նրան մեղադրել է նաև 1994 թվականին մարդկության դեմ կատարված հանցագործություններին մեղսակցության մեջ: Կամարան ձերբակալվել է 2018 թվականին այն բանից հետո, երբ մի հասարակական կազմակերպություն նրա գործը ներկայացրել է Ֆրանսիայի իշխանությունների ուշադրությանը։ Նրա դատավարությունն առաջինն էր Ֆրանսիայում՝ կապված արտերկրում կատարված ծանր հանցագործությունների հետ, որոնք կապված չեն Ռուանդայի ցեղասպանության հետ: Դա հնարավոր է եղել, քանի որ Ֆրանսիան ճանաչում է համընդհանուր արդարադատությունը՝ որոշ ծանր հանցագործությունների նկատմամբ՝ թույլ տալով քրեական հետապնդում իրականացնել՝ անկախ նրանից, թե որտեղ և ում կողմից է կատարվել այդ արարքը:
    21:20
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
    ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:
    21:19
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենաօպտիմալ ու իրենց համար անվտանգ ճանապարհը Նախիջևանից դեպի Ջերմուկ գնացողն է, որտեղից կարող է ճեղքում իրականացվել. Ստեփան Դանիելյան
    Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Ադրբեջան-Իրան հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան պետք է զորամիավորումներ տեղափոխի Արբեջան ու հարցն այն է, թե դա ինչպես է անելու: Մեղրիով ճողքել չի կարողանա, Իրանը այդ ճանապարհը կարող է փակել նշանառության տակ: Որքան հասկանում եմ, ամենաօպտիմալ ու իրենց համար անվտանգ ճանապարհը Նախիջևանից դեպի Ջերմուկ գնացողն է, որտեղից կարող է ճեղքում իրականացվել: Սա կարելի է համարել Ջերմուկի վրա սեպտեմբերի 13-ին կատարված հարձակման պատճառը: Հիմա, արդյոք այդ հատվածում համապատասխան պաշտպանական աշխատանքներ կատարվում են, թե՝ ոչ: Եթե ԱԺ ևկառավարության երկու ամսվա պարգևավճարներն այդ նպատակով օգտագործվեն, կարելի է լուրջ շինարարական աշխատանքներ կատարել։ Հ.Գ. Չհարցնեք, թե ինչու եմ սա հրապարակայնորեն գրում: Նախ, խողովակներ չկան սա ոչ հրապարակային կերպով ասելու համար, հետո՝ ո՞ւմ ասես»:
    21:10
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բուլղարացի օրենսդիրները կառավարությանը 1 ամիս ժամանակ են տվել Ուկրաինային ռազմական օգնության ծրագիր մշակելու համար
    Բուլղարիայի խորհրդարանը որոշել է ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային և մեկ ամիս ժամանակ է տվել կառավարությանը՝ մշակելու պլան, թե ինչ զենք կարող է ուղարկել երկիրը՝ Կիևին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Ներկայումս Բուլղարիան Եվրամիության այն եզակի երկրներից է, որը ռազմական օգնություն չի ուղարկում Ուկրաինային: Բուլղարիայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դիմիտար Ստոյանովը լրագրողներին ասել էր, որ Բուլղարիան չի կարող իրեն թույլ տալ ուղարկել իր խորհրդային արտադրության զենիթահրթիռային համակարգերը կամ կործանիչները, որոնք Կիևն է ցանկանում, քանի որ դրանք հնարավոր չէ արագ փոխարինել։ Այնուամենայնիվ, Բուլղարիայի խորհրդարանը 175 «կողմ» և 49 «դեմ» ձայներով հաստատել է ռազմական օգնությունը:
    21:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հիպոալերգեն դիետա․ ինչ է ներառում և ինչպես է կիրառվում սննդակարգում
    Հաճախ շատերի մոտ որոշակի մթերք ընդունելը հատուկ ախտանիշներ է առաջացնում՝ դերմատիտից մինչև փորլուծություն․ Վերջինս պայմանավորված է սննդային ալերգիայի, գերզգայունության կամ որոշ մթերքների նկատմամբ անհանդուրժողականության հետ: Հիպոալերգենային դիետան օգնում է բարելավել կյանքի որակը, վերացնել տհաճ դրսևորումները։ Օրգանիզմի որոշակի սննդամթերքի նկատմամբ զգայունության բարձրացումը, որն առաջանում է իմունային համակարգի անբավարարությունից, կոչվում է սննդային ալերգիա: Դրա պատճառը իմունային բջիջների ոչ ստանդարտ ռեակցիան է, որոնք որպես թշնամի են ընդունում անվնաս սննդային ալերգեն սպիտակուցը: Ազդելով տարբեր օրգանների վրա՝ մաշկի, շնչառական, աղեստամոքսային տրակտի, նրանք հրահրում են ալերգիկ ռեակցիայի այնպիսի բնորոշ ախտանիշների ի հայտ գալը, ինչպիսիք են ցանը, քորը, այտուցը, շնչառական անբավարարությունը և մարսողական համակարգի խնդիրներ: Նման վիճակը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Եթե ​​ուտելուց հետո ֆիզիկական ախտանշանները հայտնվում են հանկարծակի, ընդգծված կերպով և առաջացնում են շատ զգալի անհանգստություն, օրինակ՝ լեզվի և կոկորդի այտուցը այնքան, որ խանգարում է շնչառությանը, ապա մենք խոսում ենք անաֆիլակտիկ շոկի հետ կապված արտակարգ իրավիճակի մասին։ Այս դեպքում պետք է անհապաղ զանգահարել շտապ օգնության ծառայություն և ստանալ որակավորված օգնություն: Սննդային ալերգիաներն առավել հաճախ հանդիպում են մանկության շրջանում: Դրա առաջացումը հրահրող գործոններից են աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղուղիների հիվանդությունները։ Ախտանշանները ներառում են․ Ստամոքս-աղիքային տրակտից՝ փսխում, կոլիկ, ախորժակի կորուստ, փորկապություն, թուլացած կղանք, քոր բերանում կամ կոկորդում: Շնչառական ուղիներում՝ ալերգիկ ռինիտ, որն արտահայտվում է փռշտոցով, քթից առատ լորձաթաղանթային արտահոսքով, քթի շուրջ կամ քթի հատվածում մաշկի քորով, ինչպես նաև լարինգիտով և ալերգիկ ասթմայով։ Նյարդային համակարգից՝ գլխացավ, միգրեն, ուշադրության դեֆիցիտ, ակտիվության կորուստ։ Մաշկի հատվածում՝ ալերգիկ դերմատիտ, որը ուղեկցվում է մաշկի բորբոքումով և գրգռմամբ, եղնջացան։ Սննդային ալերգիան չպետք է շփոթել սննդի անհանդուրժողականության և գերզգայունության հետ: Այս դեպքում իմունային համակարգի գործունեության մեջ փոփոխություններ չկան, իսկ ախտանիշների պատճառները հաճախ կապված են ստամոքսի, աղիների, լյարդի, նյարդային և էնդոկրին համակարգերի առողջության հետ: Ավելին, ի տարբերություն սննդային ալերգիայի, որն ամենից հաճախ պահպանվում է ողջ կյանքի ընթացքում, սննդի անհանդուրժողականությունը կարող է անհետանալ պատճառների անհետացումից հետո։
    20:50
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումը սեպտեմբերին մարտից ի վեր ամենաբարձրն է եղել
    ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանումն այս տարվա սեպտեմբերին կազմել է 90,4 մլն դոլար, ինչը ամենաբարձրն է այս տարվա մարտից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱՄՆ գլխավոր վիճակագրական գործակալության տվյալներին: Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերին ամերիկյան արտադրանքի արտահանման ծավալը գերազանցել է անցած հինգ ամիսների ցուցանիշը։ Օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 66,8 մլն դոլար, հուլիսին՝ 82,5 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, տարվա սկզբի համեմատ ամերիկյան ապրանքների արտահանումը Ռուսաստան կրճատվել է 306,4 մլն դոլարով։
    20:40
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացնում բարձր գնաճի պայմաններում աշխատավարձերի բարձրացման պահանջով
    Հազարավոր մարդի հավաքվել են Մադրիդի Պլազա Մայոր հրապարակում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում՝ գնաճի պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Reuters-ը: «Առանց աշխատավարձի բարձրացման արժանապատվություն չկա»,- վանկարկել են ցուցարարները։ Ոմանք ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Աշխատավարձի բարձրացում կամ սոցիալական պայքար»: Իսպանիայում գնաճը հոկտեմբերին դանդաղել է մինչև 7,3 տոկոս՝ ամառվա ամիսներին նկատվող 10 տոկոսից ավելի գնաճի ցուցանիշի համեմատությամբ: Անցյալ ամիս եվրոգոտու սպառողական գներն աճել են ռեկորդային տեմպերով՝ 10,7 տոկոսով։
    20:29
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը․ կա 4 զոհ
    Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:
    20:21
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով
    «Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից սկսելու է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից։ «Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    20:20
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
    Գերմանիայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը, հակառակ դեպքում կարող են լինել կամայական ձերբակալություններ, հարցաքննություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Reuters-ը: «Գերմանիայի քաղաքացիներին խնդրում ենք լքել Իրանը»,- նշված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերմանիայի կառավարությունը զգուշացրել է, որ հատկապես վտանգի տակ են երկքաղաքացիները: Բեռլինը ողջունել է Իրանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները:
    20:10
    03.11.22
    Ավելին