Լրահոս
Աշխարհ
18:40
03.11.22
140

L՚Oreal-ը սառեցրել Է Twitter-ում գովազդի համար ծախսերը

Img default alt hy

L՚Oreal SA խումբը, որը կոսմետիկայի խոշորագույն արտադրողն Է աշխարհում, դադարեցրել Է գովազդի համար ծախսերը Twitter-ում այն բանից մի քանի օր անց, երբ ընկերությունը ձեռք բերեց միլիարդատեր Իլոն Մասքը: Այդ մասին գրում Է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

FT-ում հրապարակման հայտնվելուց հետո ֆրանսիական ընկերության ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել Է, որ «գովազդը դադարեցնելու մասին որոշումը» չի ընդունվել: Twitter-ի ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանության մասին հարցմանը: L՚Oreal-ը մտնում Է աշխարհում խոշորագույն գովազդատուների տասնյակի մեջ:

Անցյալ տարի ընկերության գովազդային ծախսերը գերազանցել են 10 միլիարդ եվրոն: Ընդ որում, ֆիրման ծախսում Է Twitter-ում գովազդի համար բյուջեի միայն մի փոքր մասը՝ նախընտրելով TikTok և Instagram (Meta Platforms Inc. լրատվական ռեսուրսը) սոցիալական ցանցերը: Անցած շաբաթ Twitter-ում գովազդի զետեղումը դադարեցրել Է աշխարհում խոշորագույն General Motors ամերիկյան ավտոարտադրողը: Մի քանի խոշորագույն գովազդային ֆիրմաների ղեկավարներ նույնպես նշում են, որ իրենց կլիենտներն սկսել են վերանայել և առանձին դեպքերում կրճատել ներկայությունը հարթակում, գրում Է FT-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: