Լրահոս
Քաղաքական
19:40
03.11.22
111

Խաչատուր Սուքիասյանը չի խնայում Քերոբյանին. «էս կարգի» բանավեճ՝ ԱԺ-ում

Սառը ջուր է լցրել էկոնոմիկայի նախարարը Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա թավշյա հայտարարությունների վրա: Հայաստանի վարչապետն ասել էր, թե երկրում տնտեսական բում է: Այսօր Վահան Քերոբյանն հայտարարել է, որ մինչև տարվա վերջ Հայաստանում աղքատության մակարդակը կարող է ավելի բարձրանալ: Քերոբյանի ելույթը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի սրտով չի եղել: «Ինձ հաճելի չէ էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրուցել»,- ՔՊ-ականի սուր արձագանքից հետո լեզվակռիվ է սկսվել: