Լրահոս

2022-11-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միասնության հանրահավաքը մեկ նպատակ ունի՝ միավորելու հայ ժողովրդին. Ասպրամ Կրպեյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով դիմել է քաղաքացիներին. «Նոյեմբերի 5-ին` 15:00-ին, հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում: ՄԱՐՏԱԿԱՆ տրամադրությամբ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ»:
    17:15
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները պահանջում են Արփի Դավոյանին մանդատից զրկել՝ զեղծարարության համար. «Hraparak.am»
    Hraparak.am-ը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության` նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքները կեղծվել են։ Նախօրեի ուշ երեկոյան մեկնարկած եւ ողջ գիշեր տեւած վերահաշվարկի արդյունքում նորընտիր վարչության կազմում փոփոխություններ են արվել՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից` իրենց տեղը զիջելով Արսեն Թորոսյանին և Արմեն Փամբուխչյանին։ Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում չեն պատրաստվում հրապարակային խոստովանել վերահաշվարկի մասին եւ մտադիր են ներկայացնել, որ վերջիններս ինքնաբացարկ կհայտնեն։ Մի քանի ժամից նորընտիր, բայց ոչ լեգիտիմ վարչության կազմը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանին, եւ քննարկեն կատարվածը, որի գլխավոր «հերոսը», ըստ լուրերի, Արփի Դավոյանն է: Հենց նա է եղել ընտրությունների ողջ կազմակերպչական հարցերի պատասխանատուն եւ ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, որի կազմում ընդգրկված են եղել ԱԺ փորձագետներ, նախկին-ներկա պատգամավորի օգնականներ։ Մեզ ասացին, որ մինչ տեղի կունենա վարչապետի հետ հանդիպումը, ՔՊ-ում արդեն սկսվել են «բազարները»՝ ոչ միայն վարչության, այլեւ խմբակցության անդամներն են կարծում, որ Արփի Դավոյանին պետք է զեղծարարության համար պատասխանատվության ենթարկել եւ ընդ որում՝ խիստ պատիժ տալ՝ զրկել պատգամավորական մանդատից, քանի որ նա խայտառակել է մի ողջ կուսակցություն, եւ միայն նրան պատժելով կարելի է փրկել կուսակցությունը նման խայտառակությունից։ Ավելին, մեզ ասացին, որ Հայկ Կոնջորյանն անսասան է՝ չի պատրաստվում ինքնաբացարկի մասին հայտարարել, ու սպասվող հավաքին հենց նա էլ կպահանջի, որ ոչ թե «զոհին» պատժեն, այլ` «դահիճին»։ Ի դեպ, կատարվածը որպես անփութության արդյունք ներկայացնել չի ստացվի, որովհետեւ դուրս մնացողների ձայների տարբերությունը շատ մեծ է՝ Համբարձում Մաթեւոսյանի օգտին 418 ձայն էին հաշվարկել, Հայկ Կոնջորյանին՝ 387, իսկ ամենաքիչ ձայներ հավաքած Ռոմանոս Պետրոսյանը 386 ձայն է ստացել»։
    17:07
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
    Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի տեղական ավտոմեքենայի՝ «Թոգգի» զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և նշել, որ դա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։ Еrmenihaber-ի փոխանցմամբ՝ Նրանք բանակցել են Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին Սոչիում անցկացրած եռակողմ հանդիպման և ստորագրված համատեղ հայտարարության շուրջ։ Մտքեր են փոխանակվել Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունների տարբեր ուղղությունների վերաբերյալ։
    17:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սրճարանում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքով
    Նոյեմբերի 2-ին` ժամը 04.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սիսիանցի երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Տերյան փողոցի սրճարաններից մեկում. անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ նրան բաժակով խփել էր 49-ամյա մի կին: Ժամը 05.00-ին 49-ամյա կինն ու վիճաբանության մասնակից նրա 26-ամյա դուստրը Մինսկի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել է նախաքննական մարմին:
    16:52
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ մի շարք հասցեներում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 3-ին -ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորքի վարչական շրջանի Նոր-Նորքի 8 զանգվածի 23-27 շենքերի ջրամատակարարումը, -ժամը 10:40-19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան, Սյունյաց փողոցների, Սայաթ-Նովա 1-11 շենքերի ջրամատակարարումը, -ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխով 1-23, Եղբայրության 16 շենքերի, Չեխով 1 նրբանցքի, Նիզամի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    16:45
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղանակը՝ առաջիկա օրերին․ սպասվում են թույլ տեղումներ
    Երևան քաղաքում՝ նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` նոյեմբերի 3-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան 3-6մ/վրկ, նոյեմբերի 03-ին, 05-06-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    16:37
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանում Ուկրաինայից փախստականների նոր ալիքի են սպասում վերահաս ցրտերի կապակցությամբ
    Լեհաստանի իշխանություններն ուկրաինացի փախստականների նոր ալիքի են սպասում վերահաս ցրտերի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել Է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին՝ հանդես գալով RMF FM ռադիոկայանի եթերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լեհ սահմանապահների տվյալներով՝ Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինայից Լեհաստան Է մուտք գործել շուրջ 7,5 միլիոն մարդ: «Մենք սպասում ենք, որ կարող Է սկսվել այն անձանց թվի աճ, որոնք կցանկանան հայտնվել մեր երկրում»,-ասել Է Յաբլոնսկին: «Այսօր դժվար Է խոսել կոնկրետ թվերի մասին: Ամենայն հավանականությամբ, դա չի լինի այն մակարդակով, ինչպես փետրվարի վերջին-մարտի սկզբին»,-հավելել Է նա: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    16:30
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր լինելիության հանրահավաքն է լինելու․ Գեղամ Նազարյան
    «Սա մեր պատվի, արժանապատվության, լինելիության հնարահավաքն է լինելու»,-այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին , ժամը 15։00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսվող հանրահավաքին։ «Մեզնից պահանջվում է գնալ Ֆրանսիայի հրապարակ ու մեր միասնականությամբ ցույց տալ , որ տեր ենք մեր երկրին, պետությանն ու Արցախին»,-ընդգծեց պատգամավորը։ Մնարմասն՝ տեսագրությունում
    16:22
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենն առաջիկա ընտրությունների կապակցությամբ հայտարարել Է, որ «ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ»
    Նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել Է, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները կարող են «ժողովրդավարության համար կրախ» դառնալ: Այդ մասին գրում Է Politico հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հոգու խորքում մենք զգում ենք, որ ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ»,-թերթը մեջբերում Է նախագահի հայտարարությունը, որը նա արել Վաշինգտոնում նախընտրական հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ: Բայդենն իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին, մեղադրել Է երկրում տարաձայնություններ բորբոքելու մեջ եւ նախազգուշացրել, որ Թրամփի կողմնակիցները, որոնք չեն ընդունում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, ներկայում «Ամերիկայում իրենց թեկնածություններն են առաջադրում բոլոր պաշտոններում»: Բայդենն ընդդիմախոսներին մեղադրել Է «դեմոկրատների, հանրապետականների եւ անկուսակցական պաշտոնյաների նկատմամբ բռնության» մեջ: Բայդենն ընդգծել Է, որ «դա ճանապարհ Է դեպի քաոս Ամերիկայում. դա աննախադեպ Է, դա անօրինական Է»: Նախագահը հայտարարել Է, որ ընտրողները որեւԷ թեկնածուի օգտին ձայն տալուց առաջ պետք Է իրենց հարց տան. «Կընդունի արդյոք այս մարդը ժողովրդի օրինական կամքը»: «Այդ հարցի պատասխանը կենսականորեն կարեւոր Է եւ, ըստ իս, պետք Է վճռական լինի»,-ասել Է նա, հավելելով, որ «բախտախաղի Է դրված ժողովրդավարությունը»: «Մենք մեր տարաձայնություններն Ամերիկայում չենք լուծի բունտի, ամբոխի, գնդակի կամ մուրճի օգնությամբ»,-նշել Է Բայդենը: ԱՄՆ-ում դեմոկրատների անհանգստությունն Է առաջացնում այն, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներով իրենք կարող են կորցնել հսկողությունը «Ներկայացուցիչների պալատի նկատմամբ այն դեպքում, երբ Սենատի նկատմամբ հսկողության հետ կապված իրադրությունն առայժմ պարզ չԷ, գրում Է Politico-ն: Միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ կնորացվի ամբողջ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատի մեկ երրորդը, կընտրվեն մի շարք նահանգների ղեկավարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    16:15
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերն այցով կժամանի Չինաստան
    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ ուղեւորություն կկատարի Չինաստան՝ աշխարհում ավելի ու ավելի բարդ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում՝ երկկողմ համագործակցության լայն օրակարգի քննարկման եւ կարեւորագույն միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգման համար: Այդ այցը, ինչպես հայտնել են երկու կողմերը, կկայանա նոյեմբերի 4-ին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սպասվում Է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ Շոլցի հանդիպան ընթացքում կարծարածվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը եւ Թայվանի հարցը: Գերմանիայի կառավարության ղեկավարը Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ կհանդիպի կանցլերի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ: Դեռ ավելին, նա կդառնա եվրոպացի առաջին ղեկարարը, որը պետական այց կկատարի հանրապետություն համավարակն սկսվելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    16:07
    03.11.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայաստան եկած մոտ 70 հազար ռուսների 20 տոկոսը ՀՀ քաղաքացիություն է ստացել
    Այս տարի 50-ից 70 հազար ռուսաստանցի է եկել մեր երկիր, նրանց մոտ 20 տոկոսը Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Թվերը հրապարակել են Երևան եկած ռուս փորձագետները «Պրիմակովյան ընթերցումներ»-ի ժամանակ: Միջազգային գիտաժողովը ամփոփել է քննարկումների արդյունքները:
    16:00
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրաձգարանում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել
    Ոստիկանության և ԱԱԾ սերտ համագործակցությունը հերթական արդյունքն է տվել հոկտեմբերի 30-ին։ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այցելել են Արարատի մարզի հրաձգարաններից մեկը։ Ըստ տեղեկությունների՝ հասարակական կազմակերպություններից մեկը հրաձգության վարժանք էր անցկացնելու և, օրինական զենքերից բացի, ունեն նաև ապօրինի զենք-զինամթերք: Տեղեկությունները հավաստի էին։ Օրինական որսորդական հրացաններից զատ, հրաձգարանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի 179 փամփուշտ, երկու փամփշտատուփ` լիցքավորված 30 և 18 փամփուշտներով, ձեռքի գնդացրի երկու փամշտատուփ` լիքավորված, և մեկ ցինկե արկղ`ինքնաձիգի 460 փամփուշտով: Հասարակական կազմակերպության երկու անդամ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:54
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը գնահատել Է գազի պաշարները Սև ծովի հանքավայրում
    Գազի պաշարները Սեւ ծովի հանքավայրում գնահատվում են 540 մլրդ խորանարդ մետր. այս թիվը, հավանաբար, կարող Է աճել: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Sabah թերթը գրել Է, որ Թուրքիան գրեթե 10 մլրդ դոլար Է ներդրել Սեւ ծովի Սաքարիա հանքավայրից 540 միլիարդ խորանարդ մետր գազի արդյունահանման եւ փոխադրման նախագծում: Ըստ պլանների, առաջին գազը հանքավայրից պետք Է Թուրքիա հասնի 2023 թվականին: Թուրքիայի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտնել Է, որ Սեւ ծովում հայտնաբերված գազի արժեքը կազմում Է 400 միլիարդ դոլար: «…Սաքարիա հանքավայրի հետախուզված պաշարները կազմում են 540 միլիարդ խորանարդ մետր: Հավանաբար, այդ թիվը կաճի»,-Թուրքիայի ղեկավարի խոսքը մեջբերում Է «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը հավելել Է, որ ժամանակակից հորատման կայանքների շնորհիվ Թուրքիայի հնարավորությունները խիստ ընդլայնվել են: Նա նշել Է, որ արդեն առաջարկություններ են ստացվում ածխաջրածինների հետախուզման, արդյունահանման եւ փոխադրման գործում համագործակցության շուրջ: «Տարբեր առաջարկություններ կան գործընկերներից: Լիբիան շահագրգռված Է բնական պաշարների ուսումնասիրման գծով մեր ծառայություններով»,-ճշտել Է Թուրքիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:47
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը նախատեսում է ՄԻՊ-ի գրասենյակի բյուջեն 70 մլն դրամով ավելացնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել։ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ գումար։ Ավելին` նախատեսվում է վերանորոգել ՄԻՊ գրասենյակը՝ 24 մլն դրամով։ Մինչդեռ նույն կառավարությունը 2021-ին ցանկանում էր վերացնել օրենքի այն դրույթը, որով սահմանվում էր, որ ՄԻՊ աշխատակազմին տրամադրվող բյուջեն չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարի, եւ ուզում էին կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը: Իսկ այդ դրույթը ՄԻՊ-ին անկախության երաշխիք էր տալիս եւ բացառում ֆինանսական կախվածությունը կառավարությունից։ Թաթոյանի օրոք նույնիսկ ՄԻՊ աշխատակազմի մեքենաները կրճատեցին` այն դեպքում, երբ օմբուդսմենը մշտապես սահման ու Արցախ էր մեկնում, փաստահավաք աշխատանք կատարում, ինչն անում է նաեւ հիմա, երբ թողել է ՄԻՊ-ի պաշտոնը։ Իր վերջին հարցազրույցներից մեկում նա պատմեց, որ իրեն առաջարկում էին սահմանային բնակավայրեր գնալ տաքսիով։ Այս երկակի ստանդարտները ցույց են տալիս իշխանությունների վերաբերմունքը պետական ինստիտուտների նկատմամբ, երբ դրանց ղեկին իրենց հավատարիմ ծառայող անձինք չեն, այլ՝ դեմք եւ ինքնուրույնություն ունեցող պաշտոնյաներ»:
    15:40
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները շուտով կհանդիպեն
    Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ԱՄՆ-ում կհանդիպեն: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե մի քանի օրից մեկնում է Վաշինգտոն: «Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը», - ասաց նա:
    15:34
    03.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Յոթ ամիս կոմայի մեջ գտնվող կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել
    Հնդկաստանի Բուլանդշահր քաղաքի 23-ամյա հղի բնակչուհին վթարի է ենթարկվել և առողջ երեխա է լույս աշխարհ բերել յոթ ամիս անց ՝ կոմայի մեջ գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Կինը հղիության վեցերորդ շաբաթում էր, երբ ամուսնու հետ մոտոցիկլետ էր վարել և վթարի ենթարկվել։ Նա առանց սաղավարտի էր և գլխի բազմաթիվ վնասվածքներ էր ստացել։ Հնդկուհին ուղեղի վրա հինգ վիրահատություն է տարել, ողջ է մնացել, սակայն այդպես էլ գիտակցության չի եկել։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ երեխան առողջ է, և տուժածի ամուսինը որոշել է պահպանել հղիությունը։ Նա թողել է աշխատանքը կնոջ կողքին լինելու համար և յոթ ամիս խնամել նրան: Հոկտեմբերին կինը աղջիկ է լույս աշխարհ բերել։ Նա չի կարող ինքնուրույն կերակրել երեխային, քանի որ դեռ անգիտակից վիճակում է, ուստի նորածնին կերակրում են շշով կաթով։ «Ես հիմա ասելու բան չունեմ։ Ես չգիտեմ, թե ինչ անել և ինչպես շարունակել ապրել: Ամեն ինչ փակուղի է մտել”, — ասում է հայրը, ով այժմ երեխայի միակ ծնողն է։
    15:29
    03.11.22
    Ավելին
  • Տնտեսական
    Անսպասելի նորություններ՝ ձեր «ձախ գրպանի» մասին
    Ընդդիմության հայտարարած միասնության հանրահավաքից 3 օր առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում որոշել է թավշյա հեղափոխության նոստալգիա արթնացնել: Ասել է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը, ըստ էության, բում է ապրում: Հիշել է վաղուց չարտաբերած սիրելի խոսքերը՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք, բայց մի մասը ստվերից դուրս բերվածներն են:
    15:22
    03.11.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Էս կարգի» Էկոնոմիկայի նախարարի հետ զրուցելը «հաճելի չէ» Խաչատուր Սուքիասյանին
    Հայաստանի խորհրդարանում 2023 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ լեզվակռվի են բռնվել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը: Պատգամավորին չի գոհացրել նախարարի զեկույցը: «Ինձ համար հաճելի չէ էս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրուցել»,- ասել է Սուքիասիյանը, երբ Քերոբյանը հակադարձել է, թե 14 տոկոս տնտեսական աճ է գրանցվել: Սուքիասյանը, ըստ էության, Քերոբյանին առաջարկել է չհպարտանալ այդ աճով, քանի որ այն հայտնի պատճառ ունի՝ պայմանավորված է տասնյակ հազարավոր ռուսների ներհոսքով:
    15:15
    03.11.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հյուսիսային Կորեան գաղտնի զենք ու զինամթերք է ուղարկում Ռուսաստան. CNN
    Հյուսիսային Կորեան գաղտնի զենք ու զինամթերք է ուղարկում Ռուսաստան: Ամերիկյան «CNN»-ը տեղեկությունը ստացել է հետախուզության ծառայողներից և նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի պաշտոնյաներից: «Հյուսիսային Կորեան փորձում է այնպես ներկայացնել, թե սպառազինությունն ուղարկվում է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, բայց իրականում այն փոխադրվում է Ռուսաստան»,- հայտնել են «CNN»-ի աղբյուրները:
    15:07
    03.11.22
    Ավելին