Լրահոս
Միջազգային
20:00
03.11.22
133

Bloomberg-ն իմացել է ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտն առայժմ չստորագրելու Թուրքիայի պլանների մասին

Img default alt hy

Թուրքիան հազիվ թե մինչև տարեվերջ ստորագրի ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Bloomberg ամերիկյան հրատարակությունը՝ վկայակոչելով Անկարայի աղբյուրների:

«Այն բանի շանսերը, թե դա տեղի կունենա նույնիսկ նախքան նախագահական ընտրությունները, որոնք Թուրքիայում պետք Է կայանան հաջորդ տարվա հունիսին, մեծ չեն»,-ասվում Է հրապարակման մեջ:

Աղբյուրների խոսքով՝ Շվեդիան բավարար չափով չի գործել Անկարայի պահանջները բավարարելու համար, բացի այդ, ինչպես նրանք նշել են, Թուրքիայի խորհրդարանը լարված օրակարգով կաշխատի մինչև տարեվերջ: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդել Էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն այցով Թուրքիա կմեկնի նոյեմբերի 3-5-ը:

Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:

Անկարայում նշել են, որ թուրքական կառավարությունը չի պլանավորում խորհրդարանի կողմից վավերացնել Դաշինքին Շվեդիայի անդամակցությունը, եթե վերջինս չկատարի քրդական անջատականների, կասկածյալների արտահանձնման և Անկարային զենքի վաճառքի սահմանափակումների լիակատար չեղարկման վերաբերյալ պահանջները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: