Լրահոս
Միջազգային
18:50
03.11.22
87

Իտալիայում երկրի առաջնահերթություն են համարել ԵՄ-ի ընդլայնումն Արևմտյան Բալկանների երկրների հաշվին

Img default alt hy

Եվրամիության ընդլայնումն Արևմտյան Բալկանների երկրների հաշվին Իտալիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն Է: Այս հայտարարությամբ հանդես Է եկել հանրապետության արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին, որը նոյեմբերի 3-ին Բեռլինում մասնակցել Է տարածաշրջանի երկրների գագաթնաժողովի աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ Է սերտ համագործակցություն: ԵՄ-ի ընդլայնումն արևմտաբալկանյան երկրների հաշվին առաջնահերթություն Է Իտալիայի համար»,- գրել Է նա Twitter-ում:

Իտալիայի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 3-ին Բեռլինից կմեկնի G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը բացվում Է Գերմանիայի Մյունստեր քաղաքում: Տայանին՝ Եվրախորհրդարանի նախկին նախագահը, առաջին անգամ Է մասնակցում միջազգային հանդիպումների՝ որպես Իտալիայի արտաքին գործերի նախարար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: