Լրահոս
2022-11-04
-
ՔաղաքականՊատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրություններ են ընթանում. բացահայտումներ կլինեն․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիան եւ կաշառակերությունը մերժող հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը, որ նախկինում ոչ մի սեփականություն չի ունեցել, ավտոմեքենաների եւ տների սեփականատերեր են դարձել: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ կան, որ նախկինում 100 դրամով երթուղայիններով էին երթեւեկում, հիմա ավտոմեքենաներ են վարում: Այս կարեւոր իրողությունը ինչո՞ւ է վրիպում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունից: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի վրիպել ոչինչ իրենց ուշադրությունից: «Այս պահին կոնկրետ Ազգային ժողովի պատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրությունները ընթացքի մեջ են: Արդյունքները մենք ինքներս ենք հրապարակելու, եւ կարող է վարույթներ լինեն»: Այսինքն՝ նշանակում է, որ կան պատգամավորներ, որոնք բիզնեսի մեջ են ներգրավված, սակայն թաքցրել են այն, ու առաջիկայում հետաքրքիր բացահայտումներ են սպասվում: ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ բացառիկ հարցազրույցը կներկայացնենք այսօր՝ Armlur.am լրատվական կայքում»:Ավելին11:0704.11.22 -
ՔաղաքականԵթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ, պաշտպանության նախարարն իրեն պատեպատ կտար․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանության նախաձեռնած Ոստիկանության զորքերը, ևս մի քանի ստորաբաժանումներ իրար միացնելու ու Ազգային գվարդիա ձևավորելու գլխավոր նպատակը, երկրի համար կարևոր ռազմական ռեսուրսը երկրի պաշտպանական գործառույթներից ազատելն է։ Համենայնդեպս, Ազգային գվարդիայի նպատակները նման ֆունկցիա չեն սահմանում ու սա այն դեպքում, որ Ոստիկանության զորքերի մասին օրենքի 3-րդ հոդվածը ոստիկանության զորքերի խնդիրների վերաբերյալ նաև սահմանում է զորքերի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցել»։ Եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ պաշտպանության նախարարն իրեն պատեպատ կտար, նախաձեռնության հեղինակներին, նախաձեռնողներին «օդերով կհաներ» Զինված ուժերի ներուժը վատնելու ու փոշիացնելու համար։ Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի պաշտպանությունը ստորադասվում է իշխանության ու նրա բուրգի վերևում կանգնածների անձնական վայելքներին, որտեղ Ոստիկանության զորքերի գործառույթ է դիտվում իշխանական լկտիությունների, սանձարձակությունների պաշտպանությունը, իշխանություն փրկելն ու երկրի հանձնմանը նպաստելը։ Վարժական հավաքների թիվ մեկ նպատակ են դարձնում մարտական հերթապահության իրականացումը, որը հակասում է ոլորտը կարգավորող օրենքին, սակայն իր գործառույթներում պաշտպանական խնդիրներ ունեցող ոստիկանության մեծաթիվ զորքերն իրենց զորամասերով ոչ միայն չեն ներգրավում սահմանների պաշտպանությանը, այլ նույնիսկ օրենքով սահմանափակում։ Բանակը կանոնավոր բնույթից ֆիդայականի փոխակերպելու գործընթացը շարունակվում է»։Ավելին11:0004.11.22 -
ՔաղաքականՓաշինյանը մանիպուլացրել է բանակցությունների թեման․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է Արցախյան հակամարտության թեման: Օրինակ՝ նոյեմբերի 2-ին նա խորհրդարանում խոսեց Արցախի կարգավիճակի մասին եւ նշեց, թե այդ բառը փորձել է մի կողմ դնել: «Համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ հիմա չարժե գնալ եւ փորձել լուծել այդ թեման, որովհետեւ դա կբերի անխուսափելի ճգնաժամի, եւ այստեղ է, որ ուրախ եմ. ես կարող եմ հիմա սա ասել: Հաջորդ խնդիրը, որի մասին հրապարակային ասել էի եւ հետահայաց եմ ուզում ասել՝ մենք նաեւ առաջարկեցինք, որ հենց Սոչիում՝ տեղում որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղապահների մանդատը երկարացնել անորոշ ժամանակով՝ 20 տարով, 15 տարով, 5 տարով եւ այլն», – նշել է նա՝ հավելելով, որ այդ առաջարկը չընդունվեց, բայց հարցը դարձավ օրակարգային: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նշում է, թե ինքը չի խոսում Արցախի կարգավիճակից, որովհետեւ ռուս գործընկերներն են առաջարկել ԼՂ կարգավիճակի թեման հետաձգել անորոշ ժամանակով, սակայն 2022 թվականի ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց. «Միջազգային հանրությունն առաջարկում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»: Նախ նկատենք՝ այստեղ որեւէ խոսք չկար ռուսական կողմի մասին, մյուս կողմից էլ, երբ նա խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, չէր ասում, որ այն պատրաստվում են քննարկել ավելի ուշ: Ստացվում է՝ նա հերթական անգամ մանիպուլացնում է բանակցությունների եւ Ացախյան հակամարտության թեման եւս»:Ավելին10:5204.11.22 -
ՀասարակականԾարավ Աղբյուրի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ հրդեհ է բռնկվելՆոյեմբերի 4-ին, ժամը 02։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 121/4 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Corola» (վարորդ՝ Դ․ Ն․, ծնված 2001 թ․) և «Land Rover» (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները և բռնկվել. տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, մարվել՝ 03:14-ին: Այրվել են «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը, «Land Rover» մակնիշի ավտոմեքենայի՝ բեռնախցիկը և սրահը: Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականը և հոսանքազրկել «Land Rover» մակնիշի ավտոմեքենան:Ավելին10:5004.11.22 -
ՔաղաքականՔՊ-ի ներսում խումբ է գործել. ովքե՞ր են կեղծել վարչության անդամների ընտրությունը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կերպով կազմակերպված ընտրություններից հետո վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Արփի Դավոյանը ճնշումներ է գործադրել՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի միջոցով ազդելով մարզային իշխանությունների վրա: Կոնկրետ հրահանգ է եղել Նիկոլ Փաշինյանի անունից՝ ում ընտրել, ում ոչ մի դեպքում չընտրել: Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը եղել են սեւ ցուցակում: Ըստ մեր աղբյուրների՝ 20 ձայն վերցվել է Արսեն Թորոսյանի ձայներից եւ ավելացվել է Համբարձում Մաթեւոսյանի ձայներին, որպեսզի վերջինս ընտրվի վարչության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ ներսում ընտրությունների բողոքարկման գործընթացը կորդինացրել է Արսեն Թորոսյանը, եւ կայացած վերահաշվարկից հետո հենց ինքը եւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը անցել են վարչության կազմ, իսկ Կոնջորյանն ու փոխվարչապետ Մաթեւոսյանը դուրս են մնացել ցուցակից: ՔՊ-ական կեղծիքների մասին դեռ էլի հրապարակումներ կունենանք»:Ավելին10:4504.11.22 -
ՔաղաքականՔՊ-ն՝ իր ներքին ընտրությունները կեղծելու մասին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Կուսակցությունից հայտնում են, որ ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին քսանյակն, ըստ ստացած քվեների, ունի հետևյալ տեսք Փաշինյան Նիկոլ Վովայի (945) Պապիկյան Սուրեն Ռաֆիկի (809) Ռուբինյան Ռուբեն Կարապետի (609) Ավինյան Տիգրան Արմենի (555) Պապոյան Գևորգ Հարությունի (552) Միքայելյան Սասուն Մեխակի (544) Հարությունյան Արայիկ Էդուարդի (542) Դավոյան Արփինե Հրահատի (534) Սանոսյան Գնել Հենզելի (526) Ալեքսանյան Վահագն Հովիկի (520) Սիմոնյան Ալեն Ռոբերտի (508) Հակոբյան Վաղարշակ Սոսի (465) Փամբուխչյան Արմեն Սոկրատի (401) Թորոսյան Արսեն Գևորգի (399) Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի (394) Մաթևոսյան Համբարձում Մամբրեի (391) Կոնջորյան Հայկ Արսենի (384) Հայրապետյան Մխիթար Իոսիֆի (337) Սիմիդյան Հակոբ Կարապետի (333) Արշակյան Հակոբ Վրեժի (331) Այսպիսով' Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամներ են ընտրվել. ․ Փաշինյան Նիկոլ Վովայի Պապիկյան Սուրեն Ռաֆիկի Ռուբինյան Ռուբեն Կարապետի Ավինյան Տիգրան Արմենի Պապոյան Գևորգ Հարությունի Միքայլեյան Սասուն Մեխակի Հարությունյան Արայիկ Էդուարդի Դավոյան Արփինե Հրահատի Սանոսյան Գնել Հենզելի Ալեքսանյան Վահագն Հովիկի Սիմոնյան Ալեն Ռոբերտի Հակոբյան Վաղարշակ Սոսի Փամբուխչյան Արմեն Սոկրատի Թորոսյան Արսեն Գևորգի Պետրոսյան Ռոմանոս ՎանիչկայիԱվելին10:4004.11.22 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաները բախվել են և սահել դեպի ձորակըՆոյեմբերի 4-ին, ժամը 02։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 38-րդ կմ-ին «BMW» (վարորդ՝ Ս․ Ղ․) և «Lada Priora» (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև սահել դեպի ձորակը (մոտ 3 մ) և բախվել ծառերին. Մ. Ա․-ն արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Փրկարարները Մ. Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:Ավելին10:3704.11.22 -
ԱրցախԱրցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում՝ իշխանությունների հետագա անելիքները: Խորհրդակցության որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ, ինչպես նաև՝ մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:Ավելին10:3304.11.22 -
ՔաղաքականՎահագն Հովակիմյանի որդիները բանակում չեն ծառայել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ ուղղել հետեւյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ եւ ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչու՞ եւ ի՞նչ հիմքով»: Եվ, ահա, նոյեմբերի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունից պատասխան, որում ասվում է. «Հայտնում եմ, որ Միսակ Վահագնի Հովակիմյանը եւ Նարեկ Վահագնի Հովակիմյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»: Միեւնույն ժամանակ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին՝ ՀՀ ՊՆ-ն մերժել է տրամադրել ԿԸՀ նախագահի որդիների՝ բանակից ազատման պատճառները: Անկախ պատճառներից՝ պետք է արձանագրենք, որ եթե Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր չլիներ, դժվար թե նրան հաջողվեր որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ ոնց է լինում, որ պաշտոնյաների որդիներն են միայն հիվանդ կամ ուսման ծարավ լինում եւ այդ երկու հիմքերից մեկով ազատվում բանակից: Բայց դե հիմա Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ եւ իրերն ու երեւույթները այլ կերպ է մեկնաբանում: Հավելենք, որ ՔՊ-ականների շարքում շատ են բանակից ազատման դեպքերը, հատկապես՝ առողջական խնդիրների հիմնավորումներով»:Ավելին10:3004.11.22 -
ՔաղաքականԵՄ-ն կառուցողական է գնահատել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների հանդիպումըԵվրոպական Միությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին: «Եվրոպական Միությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը: Հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու, ինչպես նաև անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:Ավելին10:2504.11.22 -
ՔաղաքականՎերահաշվարկի արդյունքում ում ձայներն են ավելացել, ումը՝ պակասել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկն ուշագրավ իրողություններ է բացահայտել։ Որ գլխավոր «հերոսը» եղել է Արփի Դավոյանը, կուսակցությունում որեւէ մեկն այլեւս կասկած չունի, սակայն ասում են, որ նա ունեցել է աջակիցներ։ Վերահաշվարկի արդյունքում 30 ձայնով պակասել են Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի ձայները, 40-ով՝ Վիլեն Գաբրիելյանի, 10-ով՝ Արփի Դավոյանի, մոտ 50 ձայնով՝ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի։ Պարզվել է, որ Հայկ Կոնջորյանի օգտին հավելագրում են արել։ Փոխարենը՝ վերահաշվարկի արդյունքում մի քանի ձայնով ավելացել են Վաղարշակ Հակոբյանի, Գեւորգ Պապոյանի եւ մի քանիսի քվեները։ Մեզ ասացին, որ նախապես առաջարկվել է հաշվարկն իրականացնել թեկնածուների վստահված անձանց ներկայությամբ, սակայն կազմակերպչական թիմը՝ Սուրեն Պապիկյան-Արփի Դավոյան զույգի գլխավորությամբ, չի համաձայնել։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում ոմանք հակված են նոր ընտրություններ պահանջելու, որովհետեւ կանոնակարգը թույլ չի տալիս ինքնաբացարկ հայտնած անդամների փոխարեն նորերին մեխանիկորեն մտցնել։ Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է հանդիպեր Փաշինյանի հետ, սակայն վերահաշվարկի արդյունքում բացահայտված կեղծիքից Փաշինյանն այնքան է զայրացել, որ չեղարկել է հանդիպումը եւ իր մոտ է կանչել վարչության անդամներին։ Ամենածանրն Արփի Դավոյանի եւ էլի մի քանիսի վիճակն է»:Ավելին10:2204.11.22 -
Գյումրիում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել էՆոյեմբերի 4-ին, ժամը 00:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մելքոնյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նար-Դոսի փողոցում կայանած «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայում (սեփականատեր՝ Լ. Ա.)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել՝ 01:11-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:Ավելին10:2004.11.22 -
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բռնկվել էՆոյեմբերի 3-ին, ժամը 21:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա (բեռնված կտորի և տոլի գլանաձև փաթեթներով և գործարանային հաստոցի համար նախատեսված դետալներով) ․ երթևեկությունը միակողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կմ-ին այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա (վարորդ Ս. Հ., ծնված 2001 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:09-ին, մարվել՝ 22:26-ին: Այրվել են ավտոմեքենան և թափքում առկա կտորի և տոլի գլանաձև փաթեթները (մոտ 27 հատ) և գործարանային հաստոցի համար նախատեսված դետալները՝ մասամբ։ Երթևեկությունը երկկողմանի բացվել է։Ավելին10:1504.11.22 -
Հրդեհ՝ Ավշար գյուղից դեպի լիմոնադի գործարան տանող ավտոճանապարհի մոտակայքումՆոյեմբերի 3-ին, ժամը 13։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղից դեպի լիմոնադի գործարան տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատ-Վեդի խճուղում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 21:18-ին: Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր:Ավելին10:0704.11.22 -
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:Ավելին10:0004.11.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմության պլանավորած հանրահավաքի օրը, իշխանությունները որոշել են համապետական ծառատունկ իրականացնել։ «Ժողովուրդ» Պատգամավորների բիզնես ներգրավվածության մասով ուսումնասիրություններ են ընթանում: «Հրապարակ» Վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ «Ժողովուրդ» ԿԸՀ նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Հրապարակ» Դուբայում` Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքին եղել է Մարիամ Փաշինյանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:Ավելին09:4504.11.22 -
ԱռողջապահականՈրովայնի խոռոչի բացառիկ վիրահատություն են արել ՀայաստանումԵրևանում բացառիկ վիրահատություն է արել հայրենադարձված բժիշկը ու փրկել Վրաստանից եկած մեր հայրենակցի կյանքը: Այստեսակ վիրահատությունների համար մի ժամանակ Հայաստանի քաղաքացիներն էին մեկնում արտերկիր, հիմա արտասահմանից են գալիս այստեղ վիրահատվելու:Ավելին09:3004.11.22 -
Սպորտ«Փյունիկը» պարտվեց «Բազելին» և դուրս մնաց ԿԼ մրցաշարից«Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում հյուրընկալել էր Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»: Հանդիպումը մեր թիմը սկսեց բավականին ակտիվ, և 3-րդ րոպեին երևանյան թիմի ֆուտբոլիստները սպառնացին հյուրերի դարպասին։ Հետագայում էլ հանդիպումն ընթանում էր հիմնականում հայկական թիմի առավելությամբ, բայց արդյունքում հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Դարիան Մալեսը։ Իսկ մոտ 10 րոպե անց շվեյցարացիները կրկնապատկեցին իրենց թիմի առավելությունը՝ աչքի ընկավ Անտոն Կադեն։ Առաջին խաղակեսի երկրորդ հատվածն անցավ գրեթե հավասար պայքարում։ Խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ հյուրերի երկու գնդակի առավելությամբ։ Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին մրցավարը կարմիր քարտով հեռացրեց «Բազելի» խաղացող Դան Նդոեին: 18 րոպե անց «Փյունիկը» կարողացավ հաշիվը դարձնել 1-2: Աչքի ընկավ Լուկա Յուրիչիչը: Ավելին անել, սակայն, երևանյան ակումբին չհաջողվեց: «Փյունիկը» դուրս մնաց մրցաշարից:Ավելին00:0004.11.22
2022-11-03
-
ՀասարակականԱմասիայում գայլի բացառիկ տեսակ է հայտնվել, հոշոտում են անգամ տնային շներին. «Aravot.am»«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածքում գայլերը շատացել են։ Վերջիններս մեծ վնասներ են պատճառել Շաղիկ գյուղի բնակիչներին՝ հոշոտելով 40 գլուխ անասունների։ Նա նաև ասաց, որ «Արփի լճի ազգային պարկի» աշխատակիցները ֆիքսել են 4 կապտավուն և մեկ սև գայլերի։ «Տեղի բնակիչներն ու մեր աշխատակիցները փաստում են, որ սև գայլ մեր տարածքում երբևէ չեն տեսել։ Տվյալ ցեղատեսակը նորություն է մեր համար»,-ասաց Մուշեղ Մուրադյանը։Ավելին23:5003.11.22 -
ԱշխարհՏղան ընկերոջը սպորտային կոշիկներ է նվիրել ու ազատել նրան դասընկերների ճնշումներիցՅոթերորդ դասարանի աշակերտ Ռոմելլո Էրլին նոր մարզակոշիկներ է նվիրել դասընկերոջը, որպեսզի մյուս աշակերտները դադարեն ծաղրել նրան։ Այս մասին հայտնում է Today-ը։ 12 տարեկան Էրլին իր լավագույն ընկերոջ՝ Մելվին Անդերսոնի հետ սովորում է Նյու Յորք նահանգի Բաֆալո Քրիք ակադեմիայի կանոնադրական դպրոցի աշակերտում: Ինչ-որ պահի Էրլին նկատում է, որ Անդերսոնը ծաղրի է ենթարկվում իր դասընկերների կողմից: Երեխաները քննադատում են նրա արտաքինը՝ հատկապես ուշադրություն դարձնելով տղայի սպորտային կոշիկներին։ Էրլին վրդովվել է իր հասակակիցների պահվածքից և զանգահարել է մորը՝ խոսելու այս իրավիճակի մասին։ Ցանկանալով փրկել ընկերոջը ծաղրից՝ նա խնդրել է ծնողներին գնալ իր հետ կոշիկի խանութ և գնել նոր սպորտային կոշիկներ։ Նա ասել էր, որ նվերի վրա կծախսի իր խնայողությունները: Հաջորդ օրը տղան ընկերոջը նոր սպորտային կոշիկներ է նվիրել։ Ուսումնական հաստատության մշակույթի բաժնի վարիչ Բրայանթ Բրաունը պատմել է, որ քիչ էր մնում արտասվեր, երբ իմացավ Էրլիի բարի արարքի մասին։ Բրաունը սոցցանցում հրապարակել է ընկերների լուսանկարը, որտեղ իր հիացմունքն է հայտնել կատարվածի համար։ «Ես տեսել եմ նմանատիպ գործողություններ YouTube-ում ամբողջ աշխարհի ուսանողների հետ: Բայց ես կորցրեցի խոսելու ունակությու, երբ իմացա, որ դա տեղի է ունեցել մեր դպրոցում»,- ասել է նա:Ավելին23:4003.11.22