Լրահոս
Աշխարհ
19:50
03.11.22
181

Ժնևում աճուրդի են հանել եզակի վարդագույն ադամանդ՝ 35 միլիոն դոլարով

Img default alt hy

Ժնևի Christie՚s աճուրդում 35 միլիոն դոլարով վաճառքի Է հանվել աշխարհում խոշորագույն վարդագույն ադամանդներից մեկը՝ Fortune-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտնել Է The Express Tribune թերթը:

Աճուրդային տան ակնագործական բաժնի ղեկավար Մաքս Ֆոստերի խոսքով՝ «ադամանդը կշռում Է 18,18 կարատ»: «Դրա բացառիկ գույնը և կշիռն արդեն մեծ հետաքրքրություն են հարուցել ամբողջ աշխարհում, դա իսկական գանձ Է, որը մենք վաղուց չենք տեսել»,- հավելել Է նա: Վարդագույն ադամանդներն ամենահազվագյուտ և առավել պահանջված թանկագին քարերից են շուկայում: 2017 թվականին Հոնկոնգի Sotheby՚s աճուրդում վաճառվել Է 59,60 կարատ քաշով Pink star եզակի ադամանդը՝ ռեկորդային 71,2 միլիոն դոլարով:

Մի այլ հռչակավոր նման քար՝ Williamson Pink Diamond-ը, պատկանել Է Մեծ Բրիտանիայի՝ վերջերս վախճանված Եղիսաբեթ Բ թագուհուն: Կանադացի երկրաբան, հանքարանի սեփականատեր Ջոն Ուիլյամսոնը 54,5 կարատ քաշով չմշակված քարը 1947 թվականին արքայադուստր Եղիսաբեթին և արքայազն Ֆիլիպին Է նվիրել նրանց հարսանիքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: