Լրահոս
Միջազգային
11:15
04.11.22
103

Սի Ծինպինը Շոլցին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը գլոբալ անկայունության ֆոնին

Img default alt hy

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը նոյեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել Է ուժեղացնել համագործակցությունն աշխարհում փոփոխությունների և անկարգությունների ֆոնին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՛ «ՉԺՀ-ն և Գերմանիան առաջատար տերություններ են, որոնք ազդեցություն ունեն (միջազգային ասպարեզում),- ասել Է Չինաստանի ղեկավարը:- Տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին, երբ քաոս Է դիտվում, մեր երկրները պետք Է համագործակցեն ձեռք-ձեռքի տված»:

Ինչպես ճշտել Է Սի Ծինպինը, չինական կողմը կարծում Է, որ այդ կերպ Պեկինը և Բեռլինը «կկարողանան Էլ ավելի մեծ ավանդ ներդնել խաղաղության պահպանման և ամբողջ մոլորակի վրա զարգացման խթանման հարցում:

«Անհրաժեշտ Է սոսկ հարգել միմյանց, վերացնել տարաձայնությունները, փոխգործակցել և փորձի փոխանակում կատարել, համագործակցել փոխշահավետ հիման վրա: Եվ այդ ժամանակ Չինաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների զարգացման վեկտորը չի փոխվի»,- հավելել Է նա:

«Ես հավատում եմ, որ ձեր այցը կամրապնդի մեր փոխըմբռնումը և փոխադարձ վստահությունը, թույլ կտա խորացնել մեր երկրների միջև պրագմատիկ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում»,- ամփոփել Է Սի Ծինպինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: