Լրահոս
Աշխարհ
11:45
04.11.22
382

Ֆուտբոլիստ ագռավի կադրերը զվարճացրել են սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Մերձմոսկովյան Մոժայսկի բնակիչներից մեկը ուշագրավ կադրեր է նկարահանել, թե ինչպես է քաղաքի  կաթսայատներից մեկի տանիքում ագռավը ֆուտբոլ խաղում:

«Վորոնել Մեսսին Մոժայսկում. Մի անգամ երեխաները գնդակը նետել էին կաթսայատան տանիք։ Հիմա ամեն օր մի ագռավ թռչում է այնտեղ մարզվելու։ Նա, հավանաբար, ցանկանում է միանալ մեր հավաքականին»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ գրել է տեսանյութի հեղինակը։

«Այո, նա է պետք մեր թիմին, ոչ մի Անդրեյ Արշավիններ հարկավոր չեն»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը:

Քննարկման մասնակիցներից մեկը նշել է, որ շատ պրոֆեսիոնալ մարզիկներ լավ կանեն` վարպետության դասեր սովորեն այս թռչունից։