Լրահոս
Շոու բիզնես
12:22
04.11.22
339

Քլոե Քարդաշյանի 4-ամյա դուստրը շքեղ ադամանդե վզնոց է նվեր ստացել

Img default alt hy

Քլոե Քարդաշյանի դուստրը՝ Թրուն, ադամանդե շքեղ վզնոց է նվեր ստացել: Այն նվիրել է փոքրիկի հայրը, կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը՝ Թրուի ծննդյան տարեդարձի առթիվ։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քարդաշյանների շոուի նոր դրվագում հայտնել է  Քլոե Քարդաշյանը։

Պրոֆեսիոնալ մարզիկի՝ աղջկան նվիրած ադամանդե վզնոցի արժեքը չի հաղորդվում։ Հեռուստաաստղը նվերը ցուցադրել է ռեալիթի  թողարկման նկարահանումների ժամանակ։

«Այս զարդը Թրուն այսօր առավոտյան ստացել է իր հորից: Ես կարողացա միայն բացականչել  «Օօօ՛, Աստված իմ», – ասել է Քլոեն:

Հայտնի է, որ Թրուն այդ վզնոցը կրել է Քարդաշյանի կողմից իր ծննդյան օրվա առիթով կազմակերպված երեկույթին: Երեխայի հագին եղել է Dior ապրանքանիշի շքեղ վարդագույն զգեստ։