Լրահոս
11:37
04.11.22
299

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Opel-ն ու VAZ 2106-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 46-ամյա Կարեն Հ․-ի վարած Opel մակնիշի և 37-ամյա Ներսես Փ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ներսես Փ․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։