Լրահոս
Քաղաքական
14:22
04.11.22
92

ՔՊ-ական պատգամավորների և նախարարների միջև սև կատու է անցել․ «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լարվել են հարաբերությունները ՔՊ-ական պատգամավորների և նախարարների միջև, հատկապես նրանց, որոնք տեղ չեն գտել կուսակցության նորընտիր վարչության կազմում:

Երեկ մինչ սոցցանցերում քննարկվում էր, թե ինչպես է գործարարի համբավ ունեցող ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասել, որ իրեն հաճելի չէ «այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ» և դժգոհել է, որ ոչ մի թիվ ու ծավալ չլսեցի, մինչդեռ այդքան հարց տվեց», մեկ այլ միջադեպ էլ ծագեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջև:

ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արսենյանն ասաց, որ իրեն չի գոհացնում ու դուր չի գալիս այն բյուջեն, որն ունի հիմա ԱԳՆ-ն, ապա դժգոհեց նաև, որ շատ քիչ է ԱԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձը: Այնուհետև մի քանի գովեստի խոսքեր շռայլելուց հետո հեգնեց Միրզոյանին. «Ձեր գլոբուսում բացակայում է մի մայրցամաք՝ Աֆրիկան չկա: 

Այդ երկրների վրա էլ ուշադրություն դարձրեք, կարևոր են, դրա համար ռեսուրս պահանջեք: Նաև հետևություններ արեք, թե վերջին 10-15 տարվա ընթացքում ինչ աշխատանք տարան մեր հարևանները, մասնավորապես՝ Ադրբեջանը, որով միջազգային երկրներում հանրային գիտակցությունը Ադրբեջանի նկատմամբ սարքեցին դրական»: