Լրահոս
Տարածաշրջան
15:07
04.11.22
129

Վրաստանում գնաճի մակարդակն սկսել է նվազել. նոր վիճակագրություն

Img default alt hy

Վրաստանում տարեկան գնաճը (2022 թվականի հոկտեմբերը 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ) կազմել Է 10,6 տոկոս, նպատակային ցուցանիշի դեպքում՝ 3 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայությունը («Գրուզստատ»):

Մայիսին տարեկան գնաճը կազմել Է 13,3 տոկոս, հունիսին՝ 12,8 տոկոս, հունիսին՝ 11,5 տոկոս, օգոստոսին՝ 10,9 տոկոս, սեպտեմբերին՝ 11,5 տոկոս: Տարվա ընթացքում աճել են տրանսպորտի (11,6 տոկոս), հյուրանոցների ու ռեստորանների (16,8 տոկոս) գները, առողջապահության ծառայությունների արժեքը նվազել Է 2,6 տոկոսով:

Պարենամթերքի գները տարվա ընթացքում աճել են 15,8 տոկոսով: 2022 թվականի հոկտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատությամբ, համեմատական գնաճի մակարդակը կազմել Է 0,5 տոկոս: Սեպտեմբերին ամսական գնաճը կազմել Է 0,8 տոկոս;

Վրաստանի ազգային բանկը նշում Է, որ գնաճային ճնշումը բարձր Է մնում աշխարհի երկրների մեծ մասում, ինչին առաջատար կենտրոնական բանկերն արձագանքում են ֆինանսական պայմանների խստացմամբ: Սակայն դա վատացնում Է համաշխարհային տնտեսության աճի սպասումները և ստեղծում ստագֆլյացիայի ռիսկեր:

«Վրաստանում գնաճն անցել Է իր առավելակետի շրջանը, թեև առաջվա պես մնում Է բարձր մակարդակի վրա»,-կարծում Է Ազգային բանկը: Բանկի փորձագետներն ընդգծում են, որ վերջին ժամանակներս միջազգային ապրանքային շուկաներում դիտվում Է դրական միտում. նվազում են արտադրանքի գները և միջազգային փոխադրումների արժեքը, հաղորդել Է Sputnik-ը: