Լրահոս
Միջազգային
14:52
04.11.22
136

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պլանավորում են եռակողմ գագաթնաժողով. Kyodo

Img default alt hy

Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը պլանավորում են նոյեմբերի կեսերին անցկացնել բարձր մակարդակի եռակողմ հանդիպում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին այդ մասին հաղորդել Է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ինչպես սպասվում Է, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը Փենյանի կողմից հրթիռային արձակումների ակտիվացման ֆոնին: Սպասվող հանդիպման ստույգ տեղն անհայտ Է, սակայն նշվում Է, որ այն տեղի կունենա Ասիական տարածաշրջանում միջազգային միջոցառումներից մեկի հարթակներում:

Նոյեմբերի կեսերին Ինդոնեզիայում կկայանա G20-ի գագաթնաժողվը, իսկ ավելի ուշ Թաիլանդում՝ Ասիա - խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունների գագաթնաժողովը:

ԿԺԴՀ-ն վերջին օրերին կտրուկ ակտիվացրել Է հրթիռային արձակումներն ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի՝ երկուշաբթի օրն սկսված համատեղ զինավարժանքների ֆոնին, որոնք ամենաընդգրկունն են հինգ տարվա ընթացքում՝ շուրջ 240 ինքնաթիռների ներգրավմամբ:

Նոյեմբերի 3-ին հերթական արձակումներից, այդ թվում, ենթադրաբար, միջմայրամաքային բալիստիկ հրթիռի արձակումից հետո Վաշինգտոնը և Սեուլը որոշել են երկարաձգել զորավարժությունների անցկացումը, որոնք պետք Է ավարտվեին նոյեմբերի 4-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: