Լրահոս
14:39
04.11.22
110

Հրդեհ՝ Դահրավ գյուղում. մասնակի այրվել է բնակելի տուն

Img default alt hy

Նոյեմբերի 4-ին` ժամը 3:59-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի մասին:

Շիջման աշխատանքներ կատարելու և հրդեհային վտանգը կանխելու նպատակով ժամը 4:00-ին Ասկերանի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է կանչի վայր:

Հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի միջոցներով, տեղացիների մասնակցությամբ իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, որի շնորհիվ կրակը չի տարածվել ամբողջ բնակարանով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 4:35-ին, լիամարվել՝ 4:50-ին:

Այրվել է Դահրավ գյուղի նորակառույց թաղամասի 1 հարկանի տներից մեկը՝ մասնակի:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: