Լրահոս
Հասարակական
14:15
04.11.22
86

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 13 ՃՏՊ. 5 մարդ զոհվել է

Img default alt hy

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ընտանեկան բռնության և հոգեկան ներգործության՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու սպառնալիքի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, սառը զենքի հայտնաբերման ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 4 և վրաերթի՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 5 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: