Լրահոս
Քաղաքական
12:32
05.11.22
122

Մեր ուղերձը՝ աշխարհին. Արմինե Օհանյան

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Այսօր ընդդիմությունը, երկար ընդմիջումից հետո, կրկին հանրահավաք է հրավիրել: Մի կողմից՝ արցախյան վերջին հանրահավաքի տպավորիչ կադրերն ու հայաստանցիներին թասիբի գցող մարդաշատությունն է, մյուս կողմից` այն ոգևորությունը, որն այդ օրը պատել էր ակտիվ հասարակությանը:

Եվ դրան ի հակակշիռ՝ իշխանամետների, իշխանական պնակալեզների և հանրային ցասումից սարսափող մեծ խումբ թափթփուկների վախը, հեգնանքը, հակաքարոզչությունը: Սա է մեր իրականությունը, որտեղ կան հայրենասեր և դավաճան, իր կյանքը հանուն Հայաստան պետության զոհելու պատրաստ մարդ և գերիների ու անհայտ կորածների ծնողներից խաբեությամբ փող կորզող ստահակ:

Բարիկադների մի կողմում Արցախի կորստից խելագարվող և մեր պետականության վրա դողացող մարդիկ են, մյուս կողմում՝ իրենց անաշխատ պարգևավճարները մեր երիտասարդների կյանքից վեր դասող շահամոլները: Մեկը մտածում է, թե ինչ է ստորագրելու Եվրոպային ու Ռուսաստանին հավատարմության երդումներ տվող վարչապետը, և սարսափում է Ադրբեջանի հետ կնքվելիք պայմանագրի հետևանքներից, մյուսը մտածում է, թե ինքն ինչ կշահի, եթե ադրբեջանցիները սկսեն հազարներով Հայաստան ժամանել և իր հյուրատան ծառայություններից օգտվել:

Իսկ հանրահավաքն ընդամենը ահազանգ է, աշխարհին ուղղված ուղերձ, որ Հայաստանը միայն նիկոլփաշինյաններն ու վահագնալեքսանյանները չեն, ովքեր պատրաստ են Գորիս-Կապան ճանապարհը, Սև լիճն ու Ներքին Հանդի հողերը թշնամուն նվիրելուց հետո Այգեպարն ու Մովսեսն էլ հանձնել, Ջերմուկից ու Մեղրիից էլ ինչ-որ մաս զիջել, միայն թե իշխանության մնան:

Այս հանրահավաքով հայ մարդն իր վճռականությունն ու պայքարի կամքն է ցուցադրելու: Ասելու է, որ մենք թեև վիրավոր ենք ու խոցված, բայց մեր արժանապատվությունը ոչ մեկին չենք զիջելու»: