Լրահոս
Աշխարհ
12:15
05.11.22
769

Այծը երեխայի հետ զբոսնել է մանկասայլակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Կանադայի Ալբերտա նահանգի բնակչուհին պատմել է, որ իրենց ընտանի այծը երեխայի հետ զբոսնել է մանկասայլակով։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է The Mirror-ի ուշադրությունը։

30-ամյա Ժյուլ Ուորները և նրա սիրելին՝ Շեյ Յանգը, տարբեր կենդանիներ են պահում։ Զույգն ունի 11 այծ, 60 հավ, 10 սագ և երկու նապաստակ։ Բացի դրանից, կանադացիները մեղվի փեթակ ունեն: Մի օր Ուորները զբոսնել է որդու՝ Հենրիի հետ և մտռլ այծերի հորանի մեջ: 18 ամսական նիգերիական գաճաճ այծը՝ Դալիլան, վազելով մոտեցել է մանկասայլակին, գլուխը մտցրել է մանկասայլակի բռնակի տակ և հետևի ոտքերի վրա կանգնած սկսելով հրել նրան, ինչից տղայի մայրը ծիծաղել է։ Կենդանին այս կերպ հասցրել է մոտ 15 մետր քայլել։

Ուորները նկարահանել է միջադեպը։ Կադրերում երևում է, թե ինչպես է կենդանին հրում մանկասայլակը, իսկ Հենրին ծիծաղում է։ Կինը կատակով առաջարկել է այծին սովորեցնել ավելի երկար քայլել մանկասայլակի հետ, որպեսզի նա փոխարինի իրեն։

«Դա շատ հաճելի էր և զվարճալի: Նա շատ ընկերական է Հենրիի հետ։ Նա սիրում է գլուխը դնել մանկասայլակի մեջ՝ նրան նայելու համար, իսկ Հենրին սիրում է դիպչել նրա գլխին»,- ասել է Ուորները։

Նա հավելել է, որ տղայի հորը շատ է դուր եկել տեսագրությունը։ Տղամարդը հաճախ տանից դուրս է գալիս աշխատանքի և միշտ ուրախանում է, երբ նրան տեսանյութ է ուղարկում որդու և կենդանիների հետ։