Լրահոս
Աշխարհ
23:40
05.11.22
209

Հնդկաստանում կապիկը փախել է պաշտոնյայի ակնոցներով

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Վրինդավան քաղաքում կապիկը գողացել է շրջանային դատավորի ակնոցները:  Միջադեպը ֆիքսվել է տեսանյութում, որը գրավել է India Today-ի ուշադրությունը։

Մաթուրայի շրջանի դատավոր Մաթուր Նավնեեթ Սինգհ Չահալը և Վրինդավանի ոստիկանության տեսուչը եկել էին Բանկե Բիհարի տաճար՝ հետաքննելու Ջանմաշտամիի փառատոնի ժամանակ  Մանգալ Արաթ աստվածության առավոտյան ողջույնի արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցը։

Հրմշտոցի հետևանքով երկու մարդ էր զոհվել, ևս մի քանի մասնակիցներ վիրավորվել էին։

Մինչ Չահալը զրուցում էր հանձնաժողովի այլ անդամների հետ, կապիկը հարձակվում է նրա վրա և ճանկելով ակնոցը՝ փախչում: Բազմաթիվ ականատեսների աչքի առաջ կենդանին բարձրացել է շենքի վրա և միայն երկար համոզելուց հետո համաձայնել վերադարձնել ակնոցը։