Լրահոս
Հայաստան
22:10
05.11.22
425

Ադրբեջանի զինուժը կրակում է, ԱԳ նախարարը՝ խաղաղությունից խոսում. սահմանային իրավիճակը

Միասնության հանրահավաքից ժամեր առաջ՝ գիշերը, իրականացավ տասնյակ փորձագետների կանխատեսումը՝ թշնամին խախտեց հրադադարը: Դեռ նախօրեին ռազմական փորձագետը «Հայլուրին» հայտնել էր, որ Ադրբեջանում վախեցել են Ստեփանակերտի հուժկու հանրահավաքից, և հայության դիմադրության ռեսուրսը ճնշելու համար նոր սադրանք են նախապատրաստում: