Լրահոս

2022-11-06
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի հանքահորում տեղի ունեցած պայթյունից կան տուժածներ
    Պայթյուն է տեղի է ունեցել Թուրքիայի հանքահորում, չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։ «Անհայտ պատճառով Զոնգուլդակի Քիլիմլի թաղամասում մասնավոր ընկերությանը պատկանող հանքում պայթյուն է տեղի ունեցել»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
    19:15
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    41-ամյա տղամարդը փորձել է գողություն կատարել բժշկական կենտրոնից
    Պարեկները կանխել են Դավիթ Բեկի փողոցում գտնվող բժշկական կենտրոնում գողության դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Նոյեմբերի 4-ին, ժամը 04.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը պատուհանից փորձում է մուտք գործել Դավիթ Բեկի փողոցի հասցեներից: մեկը: Նշված հասցե են մեկնել ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, որ ժամը 04.00-ի սահմաններում 41-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել, մտել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող բժշկական կենտրոն և փորձել գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` բռնվելով պարեկների կողմից: 41-ամյա հրազդանցին ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
    19:00
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    43-ամյա տղամարդը վրաերթից 3 ամիս անց հիվանդանոցում մահացել է
    Հուլիսի 5-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա տղամարդ, որը մարմնական վնասվածքները ստացել էր վրաերթի հետևանքով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Պարզվել էր, որ հուլիսի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 35-րդ կմ-ին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա տղամարդուն: Նոյեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հուլիսին տեղի ունեցած վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 43-ամյա Հակոբ Եղոյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:
    18:45
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Սկանդալ Մոսկվայի կենտրոնում․ Պավել Պրիլուչնին վիճել է լրագրողի հետ և հայհոյել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Դերասան Պավել Պրիլուչնին Մոսկվայի կենտրոնում հարձակվել է լրագրողի վրա, երբ նկատել է, որ իրեն նկարահանում են։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է НТВ հեռուստաալիքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է արտիստը կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի և զոքանչի՝ Գայանեի հետ, դուրս է եկել կինոթատրոնից։ Նա նախ փորձել է վիճաբանել տաքսու վարորդի հետ, որը մեքենան կայանել է իր մեքենայի մոտ, և նկատել է, որ տաքսիստի հետ կոնֆլիկտը ֆիքսել է տեսախցիկը։ Պրիլուչնին մոտեցել է լրագրողին, խնդրել հեռացնել ձայնագրությունը և հեռացել, մի քանի քյալից հետո վերադաձել է և հարձակվել լրագրողի վրա, բռնել նրա օձիքից։ Լրագրողին ստիպել են անջատել տեսախցիկը, սակայն նա շարունակել է արձանագրել տեղի ունեցածը, ձայնագրել, թե ինչ անպարկեշտ արտահայտություններ է անում արտիստը։ Ավելի ուշ տեսանյութը հեռացնելու պահանջներին միացել է դերասանի կինը՝ Զեփյուռը։
    18:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Իսպանիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը
    Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է Իսպանիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Հայտնում են Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայից։ Վերջին հավաքին ներգրավված է 15 մարզիկ, որից 11 կմեկնի մրցավայր։ Նոյեմբերի 7-ին, հերթական մարզման ժամանակ, հավաքականի մարզիչը պաշտոնապես կհայտնի այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմեկնեն մրցավայր։
    18:15
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության սառցադաշտերի 1/3-ը մինչև 2050 թվականը կարող է ոչնչանալ
    Կլիմայի փոփոխության հետևանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սառցադաշտերի 1/3-ը մինչև 2050 թվականը կարող է ոչնչանալ։ Այս մասին հայտնում է ավստրիական Die Presse պարբերականը՝ հղում անելով կազմակերպության հաշվետվությանը։ «Համաշխարհային ժառանգություն համարվող սառցադաշտերը տարեկան կորցնում են մինչև 58 մլրդ տոննա սառույց, ինչը համարժեք է ջրի այն ծավալին, որը տարեկան օգտագործում են Ֆրանսիայում և Իսպանիայում միասին վերցված։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ սառցադաշտերի 1/3-ը կարող է վերանալ մինչև 2050 թվականը, իսկ ամբողջությամբ սառցադաշտերը կարող են վերանալ 2100 թվականին »,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվետվությունում։ Հաշվետվությունում դիտարկվել են միայն համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված սառցադաշտերը։ Սա վերաբերում է Երկիր մոլորակի սառցադաշտերի 10%-ին։ Դրանց գումարային մակերեսը կազմում է 66 հազար քառ․ կիլոմետր ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարծում են, որ համաշխարհային ժառանգություն համարվող սառցադաշտերի 2/3-ը հնարավոր կլինի փրկել գլոբալ տաքացման մակարդակը 1,5 աստիճանով նվազեցնելու հաշվին։ Այդպիսի արդյունքի հասնելու համար գիտնականները կոչ են անում կրճատել ջերմոցային գազերի արտանետումը։ Ոչնչացման եզրին գտնվող սառցադաշտերի թվում են Կիլիմանջարո լեռան սառցադաշտը, իտալական Ալպերում գտնվող սառցադաշտը, ինչպես նաև Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին՝ Մոնտե-Պերդիդոյի Պիրենեյների սառցադաշտը։
    18:00
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն. Դավիթ Բաբայան
    Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Այս մասին իր ֆեյսբուքի իր էջում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: «Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն: Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Սա նաև հարված է ռուս խաղաղապահներին, այն էլ Սոչիի հանդիպումից հետո»- գրել է նա:
    17:45
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են 2 Mercedes-ներ ու Opel Astra-ն, կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի Լամպերի գործարանի դիմաց, բախվել են Mercedes, Mercedes Viano, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/06/1225969/
    17:32
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բժշկական համայնքը վերջապես պետք է դուրս գա այս silence mood-ից. Տիգրան Քոչարյան
    Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Միքայել Զախարովիչ Նարիմանյանի նման մասնագետներ այս երկրում մատների վրա կարելի է հաշվել։ Հայաստանի լավագույն թոքաբաններից է, եթե ոչ լավագույնը։ Ու այս մարդուն այս իշխանությունը ամեն օր մեծարելու փոխարեն մի հատ էլ բերման ա ենթարկում։ Փաշինյանը կոնկրետ ընկած է այն բժիշկների հետևից, ում անունը կապված է Փաշինյանին չենթարկվող ու իր հետ գործարքի չգնացող առաջնորդների հետ` Արմեն Չարչյան ,Միքայել Նարիմանյան (Կաթողիկոսի բուժող բժիշկը)։ Երեկվա Եկեղեցու դեմարշը, երբ Բագրատ Սրբազանը Վեհափառի անունից հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշման մասին Արցախի հարցում, դարձավ վերջին կաթիլը Փաշինյանի համար։ Ու հնչեց "ֆաս" հրամանը։ Փաշինյանը ատում է բժիշկներին։ Իսկ արդյոք սիրու՞մ են բժիշկները Փաշինյանին։ Բժշկական համայնքը վերջապես պետք է դուրս գա այս silence moodից, քանի որ երեկ Չարչյանն էր, այսօր Նարիմանյանն է, վաղը կարող է լինել յուրաքանչյուր ոք։
    17:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է 34-ամյա երգիչ Նիք Քարթերի մարմինը
    34 տարեկան հասակում մահացել է երգիչ, հաղորդավար, Backstreet Boys խմբի անդամ Նիք Քարթերի կրտսեր եղբայրը՝ Ահարոն Քարթերը։ The Hollywood Reporter-ի փոխանցմամբ՝ նրա մարմինը հայտնաբերել են իր տանը, որը գտնվում է Կալիֆոռնիայի Լանկասթեր քաղաքում։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Աղբյուրը պնդում է, որ երգչի մարմինը հայտնաբերվել է լոգարանում։ Ահարոնը որպես փոփ երգիչ հայտնի է դարձել 1990-ականների վերջին՝ թողարկելով չորս ստուդիական ալբոմ՝ սկսած Aaron Carter դեբյուտային ալբոմից 1997 թվականին, երբ նա ընդամենը 9 տարեկան էր։
    17:15
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կիևում սկսվել են երեք միլիոն մարդու տարհանման նախապատրաստական ​​աշխատանքները. New York Times
    Կիևում սկսվել են Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչների «տոտալ տարհանման» նախապատրաստությունը, գրում է New York Times-ը։ Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնյաներն հայտնել են, թե սկսել են պլանավորել երբեմնի աներևակայելի հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում, որը կպահանջի քաղաքի մոտ երեք միլիոն բնակիչների տարհանում, գրում է թերթը: Ուկրաինայի ազգային էներգետիկ ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կշարունակի հոսանքազրկումները յոթ շրջաններում։ «Մենք կարող ենք կորցնել մեր ամբողջ էներգամատակարարման համակարգը», – New York Times-ին ասել է Կիևի քաղաքային վարչակազմի քաղաքային անվտանգության բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկը: Ավելի վաղ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Կիևը վտանգված է, կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման։ Նա նաև հայտնել է, որ Կիևում 450.000 բնակարան մնում է առանց էլեկտրականության, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին, իրավիճակը շարունակում է ծանր մնալ ուկրաինական էներգահամակարգի գերծանրաբեռնվածության պատճառով։
    17:00
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գոշ-Դիլիջան ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է փոսում
    Նոյեմբերի 6-ին, ժամը 13։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել է փոսում. ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nuestra» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Թ․ Գ․) դուրս են բերել արգելափակումից․ ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է:
    16:45
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նախագահի անունից սոց նախարարության կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում. Սամվել Մարտիրոսյան
    Նախագահի անունից, սոց նախարարության կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Նախագահի անունից, սոց նախարարության կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում Եթե մարդ ուշադիր լինի, կտեսնի, որ հղումը անկապ ա։ Բայց դե մարդիկ ուշադիր չեն։ Կառուցվածքից կարող եմ ենթադրել, որ նույն մարդիկ են անում, որոնք list. am մեջ մարդկանց քարտերից գումար են գողանում»,- գրել է նա։
    16:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞րն է հանրահավաքի դերը. Խոսրով Հարությունյան
    Վերջին օրերին ոմանք բարձրացնում են հարցը, առ այն, որ եթե որեւէ գործողություն չի իրականացվելու, ապա ի՞նչ իմաստ ունի հանրահավաք անցկացնելը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: «Ընդ որում «գործողություն» ասելով շատերը ի նկատի ոնեն այնպիսի վճռական քայլերի իրականացման նախաձեռնություն հանրակավաքի կազմակերպիչների կողմից, որոնք կբերեն իշխանափոխության։ Թողնենք մի կողմ այն, որ այդ մտքերի հեղինակները, մեծի մասամբ, իրենց չեն տեսնում այդ «վճռական» քայլերը կատարողների մեջ։ Տվյալ դեպքում, ըստ իս, խիստ ապակառուցողական է, եթե ոչ վտանգավոր, այն մտայնությունը , որ հանրահավաքները դիտվում են իշխանությանը «ԲՌՆԻ»հեռացնելու միջոց կամ գործիք։ Ի դեպ այս մտայնության ձեւավորմանը նպաստել են նաեւ ընդիմության լիդերները, հաճախ պնդելով՝ «եթե փողոց ելնի հարյուր հազար մարդ, ապա իշխանափոխությունը կդառնա անխուսափելի» կամ «փողոցով եկածները՝ փողոցով էլ կգնան»։Նման պնդումները շատերի մոտ ձեւավորեցին սխալ սպասումներ հանրահավաքներից։ Ընդ որում շատերը մարդաշատ հանրահավաքների միջոցով իշխանափոխությանը հասնելու իրենց համոզվածությունը հիմնավորում էին 2018թ հանրության զանգվային ընդվզմամբ, չգիտակցելով այն պարզ իրողությունը, որ 2018- ի իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության, որովհետեւ կար իշխանություն, որը հաշվի նստեց հանրության դիրքորոշման հետ եւ գիտակցելով սեփական պատասխանատվությունը Երկրի ապագայի հանդեպ՝ հրաժարական տվեց։ Ուստի հանրահավաքները ուղղակիորեն իշխանսփոխություն իրականացնելու միջոց չեն։ Նրանք հանրային կարծիք ձեւավորելու եւ իշխանության վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու միջոց են։ Այլ հարց է, որ քաղաքական ճնշման այդ գործիքը կարող է արդյունավետ լինել եւ հանգեցնել իշխանափոխության միայն իրական ժողովրդավարության պարագայում եւ ոչ թե ժողովրդավարության շղարշով քողարկված ավտորիտար կառավարման համակարգում։ Ոստի ժամանակն է հստակեցնել քաղաքական պայքարի այդ գործիքի վերաբերյալ հանրության իրական սպասելիքները՝ հանրահավաքը նախ եւ առաջ իշխանությունների հանդեպ հանրային կարծիք ձեւավորելու եւ նրանց վրա լեգալ քաղաքական ճնշում գործադրելու քաղաքական գործիքներից մեկն է, որի արդյունավետությունը, անշուշտ, պայմանավորված է հանրահավաքի մասնակիցների քանակով։ Իսկ նոյեմբերի 5- ի հանրահավաքի գլխավոր նպատակը Արցախի մեր հայրենակիցներին սատարելու մեր հավաքական անկոտրում կամքի դրսեւորելն ու թե’ իշխանություններին եւ թե՚ արտաքին խաղացողներին մեր քաղաքական կարմիր գծերը ցուցադրելն էր։ Ահա թե ինչու՞ էր անհրաժեշտ մասնակիցների սովորականից անհամեմատ շատ քանակը։ Համոզված եմ թե’ միտինգը եւ թե’ երթը՝ մասնակիցների տպավորիչ քանակով եւ թե՚ Հայտարարությունն՝ իր բովանդակությամբ միանգանայն բավարարեցին մեր բոլորիս սպասելիքները»,-գրել է նա:
    16:21
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսպիսին է այսօրվա, նախկինների համեմատ քառակի կոռումպացված, դավաճան իշխանության իրական դեմքը. Իշխանյան
    Տեղեկացա, որ բռնապետիկին կից քննչական կոմիտեն հանձանարարություն է ստացել քրեական գործ թխել և մեղադրանք առաջադրել Արմեն Աշոտյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ « ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ Այն որ և ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի և այլ կուսակցությունների տարբեր անդամներ նախկինում ներգրավված են եղել տարբեր անօրինական գործարքներում, չեմ վիճում։ Բայց, համոզված եմ, որ նրանցից շատերն այժմ, լավագույն դեպքում անցել են «ջրի հատակը» և սսկված են, իսկ ոմանք հարմարավետ հանգրվանել են իշխանության տարբեր օղակներում՝ պատգամավոր, համայնքապետ և այլն։ Նախկիններից նրանք, ովքեր պայքարում են ներկա դավաճան իշխանության դեմ, համոզված եմ, որ իրենք չեն մասնակցել որևէ կոռուպցիոն գործարքների, հակառակ դեպքում, ինչպես նշեցի, առնվազն կլռեին։ Իսկ բռնապետիկը չի հանդուրժում իրեն չենթարկվող, քննադատողներին և իր ստրուկ իրավապահ մարմիններին հանձնարարում մի բան գտնել և մեղադրանք առաջադրել։ Հիշենք Հրայր Թովմասյանի և նրա հարազատների հանդեպ հալածանքները։ Եվ վերջապես, ի՞նչ եղավ Էդգար Ղազարյանի ծեծի բացահայտումը։ Արդեն համոզված կարելի է պնդել, որ Էդգար Ղազարյանի դեմ նույնպես չկարողանալով գործ թխել, հանձնարարվել է նրան ահաբեկել։ Այսպիսին է այսօրվա, նախկինների համեմատ քառակի կոռումպացված, դավաճան իշխանության իրական դեմքը»,- գրել է Իշխանյանը։
    16:15
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, նոյեմբերի 7-8-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
    Նոյեմբերի 9-10-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-8-ը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ արևմտյան, 3-6 մ/վ, նոյեմբերի 5-6-ը առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ը էապես չի փոխվի, 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    16:00
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 4-րդ տեղը, Վահագն Դավթյանը՝ 6-րդ
    Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի առաջնության օղակների վարժության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ, Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արթուր Ավետիսյանը (14.600 միավոր) և Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը (14.533 միավոր) զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը: Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վաստակել էր 14,566 միավոր, որը 5-րդ արդյունքն էր: Նույն վարժությունում 7-րդ արդյունքն էր գրանցել Արթուր Ավետիսյանը՝ հավաքելով 14,466 միավոր: Հիշեցնենք, որ նժույգ թափեր վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն ու եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյան Մերդինյանը երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել՝ հավաքելով 14.733 միավոր: Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել էր 14,700 միավոր, որը 5-րդ արդյունքն էր: Այսօր մեդալների համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը հենացատկի որակավորման փուլում վաստակել էր 14,900 միավոր և գրանցել էր լավագույն արդյունքը:
    15:45
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրանի ուղղությամբ․ Washington Post
    ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան այն բանից հետո, երբ վերջին հաղորդումները ստացվեցին այն մասին են, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա, գրում է Washington Post-ը: Թերթը չի նշում, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։ «Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մոտալուտ հարձակումների մասին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պարսից ծոցի ռազմաօդային ուժերը գործարկեց դեպի Իրան՝ որպես ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերի համատեղ բարձր զգոնության ազդակ», – ասվում է թերթի զեկույցում: The Wall Street Journal-ը երեքշաբթի օրը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկատվություն է փոխանցել ԱՄՆ-ին Իրանի կողմից իր տարածքում գտնվող թիրախների վրա «մոտակա հարձակման» մասին: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել է, որ արևմտյան երկրները միտումնավոր սրում են Իրանի դեմ մթնոլորտը՝ հայտարարելով, որ Թեհրանն իբր պատրաստվում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային։
    15:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաներին բռնաբարելու մեջ
    Երևանում հայրը մեղադրվում է իր անչափահաս երեխաների բռնաբարության մեջ։ Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Կ․ Մ․–ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս երեխաների նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի 198–րդ հոդվածի 4–րդ մասի հատկանիշներով, պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։ Հոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
    15:15
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Սարալանջի խճուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 6 մարդ
    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 5-ին, ժամը 20։23-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW 525» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Փրկարարները «BMW 525» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներ Լ․ Թ․-ին (ծնված 1982 թ․), Ն․ Թ․-ին (ծնված 1957 թ․), Տ․ Ա․-ին (ծնված 2019 թ․), Է․ Ա․-ին (ծնված 2012 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
    15:00
    06.11.22
    Ավելին