Լրահոս

2022-11-06
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվել է Վազգեն Անդրեսյանը
    Սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս` հերոսաբար զոհվել է մեր համաքաղաքացի, Ճամբարակի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Վահանի Անդրեսյանը, ծնված` 2003 թվականին։ Այս մասին հայտնում են Հրազդանի համայնքապետարանից: «Սեպտեմբերի 13-ից մինչ այսօր հարազատները լուր չունեին հերոսից։ Հերոս հայորդու հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` նոյեմբերի 6-ին, Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Վանատուր թաղամաս)` ժամը 17:00-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը` նոյեմբերի 7-ին, ժամը 13:00-ին: Հերոսի աճյունը կամփոփվի Կոճոռի Զինվորական պանթեոնում: Մեր զորակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին։ Հավերժ փառք ու խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսներին»,- գրված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
    14:45
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Համո Սահյանի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Օդեսայում Եկատերինա II-ի հուշարձանը ցանկապատվել է
    Ռուս կայսրուհի Եկատերինա II-ի հուշարձանը Օդեսայում, մի շարք վանդալիզմի գործողություններից հետո, ցանկապատվել է փայտե ցանկապատով, հայտնում է Public.Odessa-ն։ Ավելի վաղ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել էր, որ կողմ է արձանի ապամոնտաժմանը, իսկ հարցը կներկայացվի քաղաքային խորհրդի հաջորդ նիստին։ Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալների հարձակմանը։ «Public.Odessa»-ն հայտնում է, որ այժմ հուշարձանը շրջապատված է փայտե ցանկապատով։ Թե երբ է տեղադրվել ցանկապատը, չի նշվում։ Եկատերինա II-ի՝ որպես Օդեսայի հիմնադիրի, հուշարձանը կանգնեցվել է քաղաքում 1900 թվականին։ 1920 թվականին այն ապամոնտաժվեց, սակայն 2007 թվականին կրկին վերականգնվեց Եկատերինինսկայա հրապարակում։
    14:15
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու կասկածանքով բռնվել է ՌԴ 27-ամյա քաղաքացի
    Նոյեմբերի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրականացրել են օպերացիա։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ «Զինանոց 2022» անվանումը։ Այդ օպերացիայի շրջանակում մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու կասկածանքով Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցից ձերբակալվել և Մաշտոցի ոստիկանություն է տեղափոխվել 27-ամյա Ի. Ռեյնվալդին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ՌԴ քաղաքացի է, և նրա մոտից հայտնաբերվել է 100 հատ «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց և 2 փաթեթ «Ջամայկա» և «Նատալենսիս» գրառումներով թմրամիջոցներ: Դեպքի փաստով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Քննչական բաժին է ներկայացվել նաև Ի. Ռեյնվալդինը։
    14:00
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
    Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստման մասին ԳՀԽ-ին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգման և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ 2023 թվականին Մայր Տաճարի վերաբացման ու Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման համար ստեղծվեց հանձնախումբ։ Կարևոր անդրադարձ կատարվեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի անվտագնային խնդիրներին, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի արդար պահանջատիրությանը, առկա իրավիճակում Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների, վիրավոր զինվորականների սոցիալական կարիքների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեր Հայրը ժողովականներին տեղեկացրեց, որ Մայր Աթոռի կողմից դրամական աջակցություն է ցուցաբերվել ռազմական գործողությունների ժամանակ զոհված 195 զինվորականների ընտանիքներին։ Առաջիկայում դրամական աջակցություն կցուցաբերվի նաև անհետ կորած, գերեվարված զինվորականների ընտանիքներին և վիրավորում ստացած զինվորականներին։ Հիշյալ ծրագրի համար առաջին փուլով հատկացվել է 600.000 ԱՄՆ դոլար գումար։ Ծրագրի շրջանակներում ըստ թեմակալ առաջնորդների ներկայացրած ցուցակների ապահովվել է սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների կեցությունը, տրամադրվել սննդի փաթեթներ։ Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության զորացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր Սուրբը ժողովականներին ներկայացրեց քարոզչական–կրթական գործունեության ռազմավարական հայեցակարգի նոր նախագիծը։ ԳՀԽ անդամները, արժևորելով հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, իրենց թելադրությունները կատարեցին նախագծի վերաբերյալ՝ հանձնարարելով մասնագիտական քննարկումների միջոցով լրամշակել և ամբողջացնել հայեցակարգը։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև կարևորությամբ անդրադարձավ եկեղեցականների պատրաստության, հոգևոր կրթական հաստատությունների գործունեության առավել աշխուժացման խնդրին։ Այս առնչությամբ որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հաստատել առանձին հանձնախումբ՝ աշխատանքներ իրականացնելու երիտասարդների մեջ հոգևոր կոչման խթանման ու ժամանակի պահանջներին համահունչ հոգևոր կրթության ապահովման ուղղությամբ։ Գերագույն հոգևոր խորհրդում քննարկումներ ծավալվեցին նաև տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել ժողովրդականություն հաղորդելու և համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով։ Այս ուղղությամբ ևս կայացվեցին համապատասխան որոշումներ։ Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, հովվական, թեմական և վարչական, կյանքին առնչվող հարցեր:
    13:45
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարզվել են Կարբի գյուղի բնակչուհուն մահացու վնասվածքներ հասցնելու մի շարք հանգամանքներ
    ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխելու վերաբերյալ ահազանգը Աշտարակի բժշկական կենտրոնից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կինը, գիտակցության չգալով, մահացել է: «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 73-ամյա կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժածի որդին է՝ ծնված 1979թ.: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 43-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մոր հետ, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները: Նշվում է, որ նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողի մահվան պատճառ են հանդիսացել գլխուղեղի արյունազեղումները և գանգուղեղային փակ բութ վնասվածքը: Նախաքննությունը շարունակվում է:
    13:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում թալանել են «Ամիկուս» կենտրոնը. տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարանը
    Քաղաքացին ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Մանանդյան փողոցում գործող «Ամիկուս» առևտրի կենտրոնի անվտանգության ազդանշանային համակարգը միացել է։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մեկնած օպերատիվ խմբին առևտրի կենտրոնի տնօրեն Էդգար Բեգլարյանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրել, ապա բացելով պատուհանը՝ մտել են իր աշխատասենյակ և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:25
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքների մասին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
    13:15
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ ըմբիշները 2022 թ-ի Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նվաճել են 56 մեդալ
    2022 թվականին հայ ըմբիշները՝ բոլոր տարիքային խմբերում, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում կարողացել են 56 մեդալ նվաճել։ Հունահռոմեականները նվաճել են 6 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալ, իսկ ազատ ոճայինները՝ 6 ոսկե, 9 արծաթե և 15 բրոնզե։ Հիշեցնենք, որ մեծահասակների Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Արթուր Ալեքսանյանը, իսկ մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունոմ չեմպիոն են հռչակվել Մալխաս Ամոյանը, Արթուր Հարությունյանը, Վազգեն Թևանյանը:
    13:00
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Քյարամյանին հանձնարարել է կալանավորել ինձ․ Արմեն Աշոտյան
    Մոտակա ժամանակահատվածում այս սրիկաները շատ զավեշտալի պատրվակով պլանավորում են ինձ ձերբակալել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, սակայն ապարդյուն։ «2018 թվականից, ինչ էս սրիկան և իր թափթփուկները եկան իշխանության, նրանք համառորեն փորձում էին ինձ ու իմ մերձավոր շրջապատի վրա ճնշում գործադրել և քրեական գործեր սարքել: 2018 թ․-ից Բժշկական համալսարանում, որտեղ ես եղել եմ Հոգաբարձուների խորհդրի նախագահ, Պետական վերահսկողական ծառայություն կոչված Նիկոլական հերթական կույրաղիքը ստուգումներ էր իրականացրել։ Մի տխրահռչակ տղա կա էս երկրում՝ Դավիթ Սանասարյանը։ Ինչևէ, Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետ է լինում, Բժշկական համալսարան են մտնում նպատակային ստուգումներով, որ ինձ վրա ինչ-որ կեղտ բռնեն։ Մտնում են, դուրս են գալիս․ հազար ու մի խնդիրներ, գործարքներ: Մի դրվագով փորձում է «բոչկա գլորել» ինձ վրա, որովհետև Բժշկական համալսարնն այդ ժամանակահատվածում ինչ-որ բիզնես հարաբերություններ է ունեցել այսօրվա «Դիմադրության» շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ֆիրմաներից մեկի հետ։ Այնքան հիմարություն է գրած լինում Դավիթ Սանասարյանի ղեկավարած կոնտորան, ու ես գիտեմ՝ ինչու է նա դա գրում, և ում ուղղորդմամբ։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա որոշակի բան է ստանում իմ դեմ գրելու համար։ Մի խոսքով, նման թուղթ են գրում․ չորս տարի այդ փաթեթը տարբեր իրավապահ մարմիններով շրջանառվում է։ Դավիթ Սանասարյանին հանում են, գալիս է Քյարամյան կոչված անհայտ ծագման, բառի բուն իմաստով, մարդ, որն իր հոր անունն անգամ չգիտի, ուզում է ճշմարտություններ գտնել ուրիշների մասին։ Այդ սրիկան, որ իր հոր իրական անունն անգամ չգիտի, փորձում է ճշմարտություններ բացահայտել այլոց մասին, այդ գործը փորձում են փքել, սարքել ինչ-որ թեմա, գործն ուղարկում են ԱԱԾ, այնտեղ քննում են տեսնում են՝ ոչ մի «զացեպկա» չունեն ինձ կամ Իշխանին բռնելու համար, Հակակոռուպցիոն կոմիտեում էլ են տեսնում, որ իրավական առումով կպնելու որևէ տեղ չկա մեր հանդեպ։ Այս չորս տարվա ընթացքում այս ոդիսականը, այս Քյարամյան կոչվածը գալիս դառնոմ է, ու այն գործը որի տակ ոչ մի բան չկա, նորից վերահասցեագրվում է այս օբյեկտին»,- պատմեց Աշոտյանը: Արմեն Աշոտյանը հավելեց, որ գործի մանրամասների մասին առավել մանրամասն կներկայացնի իր շահերը ներկայացնող փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը, երբ դրա անհրաժեշտությունը լինի։
    12:45
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    44-օրյա պատերազմի մասնակից Ժորան արդեն 4 ամիս թոշակ չի ստանում. «News.am»
    Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Ժորա Մանուկյանն արդեն 4 ամիս թոշակ չի ստանում. հանձնաժողովը որոշել է, որ Ժորան արդեն վերականգնվել է ստացած վնասվածքներից եւ զրկել է նրան հաշմանդամության երրորդ կարգից: NEWS.am-ի հետ զրույցում Ժորան պատմել էր, որ պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել, օրեր շարունակ կոմայի մեջ է եղել, հիմա էլ դեռ գլխի հատվածում 4սմ մեծությամբ բեկոր կա, որը դեռ հեռացված չէ: «Արդեն 4 ամիս սեփական միջոցներով ենք բուժումներս կազմակերպում, դեռ վերականգնողական կուրսեր պետք է անցնեմ, շարունակում եմ օգտագործել հոգեմետ դեղամիջոցներ, որոնք էլի մենք ենք ձեռք բերում: Մարդու իրավունքների գրասենյակից զանգահարեցին այս հարցով, ասեցին կուսումնասիրեն փաստաթղթերը, դեռ որեւէ պատասխան չկա: Ես նաեւ փաստաբան ունեմ, որը հարցով զբաղվում է, դեռ փաստաթղթերն է ուսումնասիրում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ 20-ամյա Ժորան Մատաղիսի ուղղությամբ է մարտերին մասնակցել, վիրավորում է ստացել հոկտեմբերի 6-ին, կոմայից դուրս է եկել հոկտեմբերի 12-ին, որից հետո մինչեւ այժմ շարունակում է վերականգնողական բուժումներ ստանալ:
    12:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կուրիլյան կղզիներում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
    Կիրակի օրը Կուրիլյան կղզիների մերձակայքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։ «Նոյեմբերի 6-ին, ժամը 15.23-ին (Մոսկվայի ժամանակով 7.23-ին) 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 69 կիլոմետր հարավ, երկրաշարժի օջախը գտնվել է 45կմ խորության վրա»,- ասել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։
    12:15
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    12:00
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    73-ամյա մորը ծեծելով սպանած որդին ինքնախոստովանական ցուցմունք է տվել
    Նոյեմբերի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ 73-ամյա մի կին, որի հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Հիվանդանոցից հաջորդ հաղորդումով հայտնում էին, որ 73-ամյա կինը մահացել է: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ապօրինաբար կյանքից զրկելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել տուժողի 42-ամյա որդուն: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:
    11:45
    06.11.22
    Ավելին
  • Մշակույթ
    Դեր Զորի շուկան. առևտրի ու արհեստի 200-ամյա կենտրոնը վերականգնում են
    Դեր Զորի՝ Սիրիական պատերազմի հետևանքով ավերված 200-ամյա շուկայում վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտել: Քաղաքի առևտրակաները պատրաստ են ներդրումներ իրականացնել շուկան նորից զբոսաշրջիկների թիվ մեկ ուղղությունը դարձնելու համար:
    11:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
    Նոյեմբերի 5-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։21-ին, մարվել՝ 17։50-ին։ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։
    11:15
    06.11.22
    Ավելին
  • Հասարակական
    Նոր Կամանդոսն ու մյուսները՝ զինվորական արտասովոր դպրոցից
    44-օրյա պատերազմի ավարտից 2 ամիս հետո հիմնվել է «Ապագա զինվոր» դպրոցը, որտեղ նախազորակոչային տարիքի տղաներին, սպա դառնալ երազող աղջիկներին սովորեցնում են մորզեի այբուբենով՝ թշնամուն անհասկանալի, իրենց համար պարզ մի լեզու հորինել, շարք կանգնել, կրակել:
    11:00
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ սուրճի արտադրամասում
    Նոյեմբերի 6-ին, ժամը 05։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (մոտ 100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին, մարվել՝ 05։43-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են սուրճի պարկեր, պլաստմասսե տարրաներ, թղթե արկղեր և սուրճի երկու հաստոց։
    10:45
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպանություններ հատկանիշներով 1 օրում Արարատի մարզում նախաձեռնվել է 3 քրեական վարույթ, բոլոր մահացածները նույն տարիքի են
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/06/1225944/
    10:30
    06.11.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    10:15
    06.11.22
    Ավելին