Լրահոս
Հասարակական
23:30
05.11.22
225

Բախվել են BMW-ն ու Mersedes-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21․20-ի սահմաններում Տերյան փողոցում բախվել են BMW ու Mersedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 2 հոգի տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից, ապա 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։