Լրահոս
23:43
05.11.22
509

Կանայք և երեխաները այդպես էլ գյուղ չեն վերադարձել․ ինչպես է ապրում Ներքին Հանդը

Img default alt hy

«Sputnik Արմենիա»-ն գրում է.

«Sputnik Արմենիայի նկարահանման խումբը մեկնել է սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո ծանր վիճակում հայտնված Սյունիքի Ներքին Հանդ գյուղը։

Ադրբեջանցի զինվորականները դեռ 2021 թվականի մարտին էին ներխուժել ՀՀ տարածքի այդ մաս և աստիճանաբար առաջ էին գալիս։ Վերջին գրոհից հետո ավելի են մոտեցել․ թշնամու մոտակա դիրքերից գյուղն ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա է։

Սեպտեմբերի 13-ի հետո գյուղը լքած կանայք և երեխաները այդպես էլ գյուղ չվերադարձան։ Այստեղ միայն տղամարդիկ են մնացել։

Ադրբեջանցիները գրավել են գյուղի վարչական տարածքի մեծ մասը` «Շիկահող» արգելոցի մի մասը, անտառատնտեսությունը, գյուղատնտեսական նշանակության հողերը»։