Լրահոս
Աշխարհ
11:52
07.11.22
363

Դուբայի կենտրոնում երկնաքեր է այրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Արաբական աշխարհում խոշորագույն Emaar-ի 35-հարկանի բարձրահարկ շենքը բռնկվել է Դուբայի կենտրոնական մասում՝ Downtown շրջանում:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները` հրդեհը բռնկվել է նոյեմբերի 7-ի գիշերը: Պատճառները պարզվում են։ Հայտնի է նաև, որ շենքում չի գործել հրդեհային ազդանշանը։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրդեհը հաջողվել է օպերատիվ կերպով մեկուսացնել:

Տուժածների և զոհվածների մասին չի հաղորդվում:

Բազմահարկ շենքը գտնվում է հայտնի Բուրջ Խալիֆայի երկնաքերից ոչ հեռու։