Լրահոս
2022-11-07
-
ՏարածաշրջանԱդրբեջանում երեխաներին պատրաստում են, այսպես կոչված, «հաղթանակի օրվան»․ ադրբեջանագետԱդրբեջանագետ Գառնիկ Դավթյանը գրում է․ Երեխաներին հայատյացության պրակտիկայի մեջ ներառելու ցցուն կլասիկ փաստ Ադրբեջանի սոցցանցերում այս տեսանյութն է տարածվում. նշում են, որ մանկապարտեզում երեխաներին պատրաստում են այսպես կոչված «հաղթանակի օրվա»(նոյեմեբերի 9-ի) միջոցառումներին… Տպավորություն է, որ էս երեխաները ծնողներ չունեն և ինկոբադրում են մեծացել:Ավելին11:2207.11.22 -
ՀասարակականՆոր Հայաստանում փաստորեն խոտն Արցախից թանկ է. Կարեն Հեքիմյան«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է․ «Ուրեմն, Երևանի բուսաբանական այգի / Yerevan Botanical Garden մուտքը վճարովի է: Այգում լուսանկարելը ևս վճարովի է: Մեկ ժամ լուսանկարելու համար անհրաժեշտ է վճարել 5000 ՀՀ դրամ: Տրամաբանությունը հուշում է, որ վճարելով մուտքի և լուսանկարելու համար, այցելուն պետք է վայելի հանգիստը: Սակայն, այդքան էլ այդպես չէ: Պարզվում է, որ լուսանկարելու 5000-ոց «թույլտվությունը» չի տարածվում բուսաբանական այգու ամբողջ տարածքի վրա: Տարածքի զգալի հատվածում լուսանկարել չի կարելի: Ընդ որում, դրա մասին այցելուն նախապես չի զգուշացվում, լուսանկարելու արգելքը որևէ կերպ ներկայացված չէ, ըստ էության, քաղաքացիական պայմանագիր հանդիսացող մուտքի տոմսում: Ստացվում է, որ վճարելով լուսանկարելու համար, այցելուն չի կարողանում լիարժեք լուսանկարել: Վերջինս չի կարող ստանալ նաև վճարած և փաստացի չյուրացված գումարը: Մեծ հաշվով, այցելուն դառնում է շահախարդախության զոհ: Այս պատմության մեջ պարզ չէ, թե ինչու բուսաբանական այգու որոշ հատվածներում չի կարելի լուսանկարել: Ակամա հիշեցի Իոաննիսյան Դանիելի քրոջը, որը, ըստ մամուլում առկա հրապարակումների, 2020թ պատերազմող Արցախում լրիվ անվճար լուսանկարում էր ռազմավարական օբյեկտներ և շինություններ։ Ստացվում է, որ Երևանի բուսաբանական այգին հանդիսանում է գերգաղտնի ստրատեգիական օբյեկտ, իսկ այգում աճող խոտն Արցախից 5000 անգամ ավելի թանկ է»:Ավելին11:1507.11.22 -
ՀասարակականԲախվել են թուրքական համարանիշներով DAF-ն ու ավտոքարշակ-մանիպուլյատորը․ կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի 1/4 հասցեում՝ «Շեն դեկոր» շինանյութի խանութի դիմաց, բախվել են КамАЗ մակնիշի ավտոքարշակն ու թուրքական համարանիշներով DAF բեռնատարը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/07/1225991/Ավելին11:0707.11.22 -
ԱռողջապահականԿորոնավիրուսային հիվանդության իրավիճակը՝ ՀայաստանումՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում կատարվել է 1839 թեստավորում: Հաստատվել է 155 նոր դեպք, առողջացել է 153 քաղաքացի::Ավելին11:0007.11.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններումՌուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 15-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ «Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։ Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։Ավելին10:5207.11.22 -
ԱշխարհԳվինեայում առնվազն 22 մարդ է զոհվել ավտովթարի հետևանքովԱռնվազն 22 մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են կիրակի Արևմտյան Գվինեայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անցումային կառավարությանը։ Նրա խոսքով՝ միկրոավտոբուսը, որում եղել են ուսանողները, բախվել է բեռնատարին. «Մահացածների ընտանիքներին աջակցելու համար մոբիլիզացվել են հատուկ ծառայություններ, իսկ կառավարությունն օգնում է վիրավորներին»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։ Վթարի պատճառները դեռ պարզվում են։Ավելին10:4507.11.22 -
ՔաղաքականՀՀ զինծառայողների և մի շարք աշխատակիցների արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում. Թագուհի ԹովմասյանԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախորդող ժամանակահատվածում ահազանգեր էի ստանում այն մասին, որ ՀՀ զինծառայողների և պետական մի շարք մարմինների աշխատակիցների ամենամյա արձակուրդի համար վճարումը ճիշտ չի հաշվարկվում։ Մասնավորապես, բարձրաձայնվում էր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա պրակտիկան։ Այս առիթով խորհրդարանում կազմակերպեցի աշխատանքային քննարկում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության անդամների միջև։ Քննարկման թեման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին և 158-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված իրավակարգավորումների կիրառման շուրջ առաջացող հարցերն էին և քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղիների հստակեցումը։ Է․ Հովհաննիսյանի օրինակով ծավալեցինք շահագրգիռ քննարկում, արձանագրեցինք, որ հարցը դատական կարգով ևս բողոքարկվել է ու պայմանավորվեցինք համապատասխան դատական ակտի կայացումից հետո հստակեցնել հետագա քայլերը։ Զինծառայողների իրավունքներին առնչվող հարցերն ինձ համար խիստ արդիական են»:Ավելին10:3707.11.22 -
ԱշխարհԵրիտասարդ արտաքինով 72-ամյա կինը բացահայտում է իր երիտասարդության գաղտնիքըԱՄՆ Ատլանտա նահանգի թոշակառու Կիկո Գեստը, ով 72 տարեկանում դեռահասի տեսք ունի, բացահայտել է իր երիտասարդ արտաքինի գաղտնիքը։ Նրա խոսքերը մեջբերել է The Sun-ը, փոխանցում է Լենտա.ռու-ն: TikTok-ի օգտատերը, ում հաշիվն ունի գրեթե կես միլիոն բաժանորդ, պարբերաբար կիսվում է տեսանյութերով, որտեղ նա լուսանկարվում է ժամանակակից ոճային հագուստով։ Մասնավորապես, կադրերում ամերիկացին ֆիզիկական վարժություններ է կատարում մինի շորտերով և կարճ տոպերով, մեծ չափսերի շապիկներով և կիպ տաբատներով։ «Աղջիկ, դու ոչ թե 72 տարեկան ես, այլ 22»: «Լո՞ւրջ. Ես կարծում էի, որ դու 30 տարեկանից ավել չես!»: «Դու չափազանց ոգեշնչում ես: Դու դեռահասի տեսք ունես. մարզումների տարիներ կան», – գրում են երկրպագուները նրան գրառումների տակ գտնվող մեկնաբանություններում։ Հայտնի է, որ 50 տարեկանում մի կին դիմահարդարում և բոտոքս է արել։ Այնուամենայնիվ, ըստ Գեստի, սպորտն է, որ օգնում է իրեն պահպանել մարզավիճակը, չնայած մեծ տարիքին: Ամեն օր նյութի հերոսուհին երկու-երեք ժամ հատկացնում է մարմնամարզությանը, պարին, բալետին կամ մարզվելու։ «Ես ցույց եմ տալիս իմ մարմինը համացանցում ոչ թե զվարճացնելու համար, այլ որովհետև ես ինձ լավ եմ զգում և շատ եմ աշխատում: Ես 30 տարեկանից հոգ եմ տանում իմ մասին և հիմա չեմ դադարում հետևել ինձ»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա ամերիկացին նախընտրում է հում բանջարեղենն ու մրգերը, ինչպես նաև ձուկն ու կաթնամթերքը։ Հոկտեմբերին նախկին մոդել Սյուզի Մոնտին, ով շարունակել է մասնակցել նկարահանումներին մեծ տարիքում, բացահայտել է իր գրավչության գաղտնիքը։ 71-ամյա մոդելը խոստովանել է, որ պահպանել է իր երիտասարդ տեսքը առողջ ապրելակերպի շնորհիվ։ Անգլուհին երբեք չի դիմել պլաստիկ վիրահատությունների և չի ներկել իր բնական մուգ մազերը։Ավելին10:3007.11.22 -
ԻրավականԴատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ «Hetq.am»Hetq.am-ը գրում է․ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։ Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։ Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը, որտեղ մանրամասներ ենք ներկայացրել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել 25 տարի առաջ։ $ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով» Իրավական այս գործընթացը տեղի է ունենում Գլխավոր դատախազի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի ընտրությունից կարճ ժամանակ անց։ Վարդապետյանը Գլխավոր դատախազի պաշտոնում իր աշխատանքն սկսեց այս տարվա սեպտեմբերի 15-ից։ «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հատնել են, որ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքախխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։ Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ստանալով Դատախազության հայցադիմումը, որոշել է այն վարույթ ընդունել, բավարարել հայցի ապահման միջոց կիառելու միջնորդությունը և նախնկան դատական նիստ հրավիրել։ Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։ Նշենք նաև, որ Գլխավոր դատախազությունը վարչական հայց հարուցելուց բացի գրեական գործ հարուցելու մասին է հայտնել մեզ։ Դատախազությունից այլ մանրամասներ չեն հայտնել, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթը։ Պարզ չէ նաև, թե քննչական որ մարմինն է իրականացնելու մինչդատական վարույթը։ Հիշեցնենք, որ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքախային խորհրդի գործկոմի նախագահը Վահագն Խաչատուրյանը, որն այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Ենթադրվում է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմինները նրան հարցեր կունենան սեփականաշնորհման որոշման օրինականության վերաբերյալ։ Ինքը՝ Վահագն Խաչատուրյանը, «Հետքի» հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արամի 3 պատմական շենքի սեփականաշնորհման գործարքը համարել էր լավագույն գործարքը Երևան քաղաքի պատմության մեջ։ Դիտարկամանը, որ սեփականաշնորհումն իր նպատակին չի ծառայել՝ չդառնալով հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն, ինչպես դրված էր սեփականաշնորհման որոշման հիմքում, Վահագն Խաչատուրյանը չի համաձայնել։ «Հետաքննողները, որ մի քիչ լավ հետաքննեին կտեսնեին, որ այնտեղ իսկապես եղել է պատկերասրահ, դա չի աշխատել և ի վերջո ծառայում է այն նպատակին, ինչ կա, ինչ խնդիր կա այնտեղ»,- հայտարարել էր Վահագն Խաչատուրյանը։ «Սիլ պլազայի» սեփականատեր դարձած, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ «Հետք»-ի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարքի ժամանակ իրենց խնդրել են գնել Արամի 3 և 5 շենքերը՝ չմանրամասնելով, թե ով է խնդրել։Ավելին10:2207.11.22 -
ԱշխարհՖիլիպիններում «Նալջի» փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 4,63 միլիոն մարդԱվելի քան 4,63 մլն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Այս մասին ասվում է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի՝ երկուշաբթի օրը հրապարակված զեկույցում։ Գործակալության տվյալներով՝ 1,02 միլիոն տեղահանվածներ գտնվում են 951 տարհանման կենտրոնում։ Ավելի քան 355,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Փոթորկի զոհ է դարձել առնվազն 156 մարդ, 141-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 37-ը անհետ կորել են։ Հանրապետության 13 մարզերում արձանագրվել է աղետների հետ կապված 1,57 հազար դեպք, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։ Փոթորիկը վնասել է 31,6 հազար տուն և ավերել ավելի քան 3,2 հազար, 800 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 4,51 միլիարդ պեսո (77,07 միլիոն դոլար): Աղետի հետևանքով վնասվել է 510 ճանապարհ և 120 կամուրջ, տուժել է ինը օդանավակայան և 121 ծովային նավահանգիստ։ 359 քաղաքներում գրանցվել է հոսանքազրկում, սակայն 256-ում այն արդեն վերականգնվել է, 37 համայնքներում կապի խնդիր կա, ութում՝ ջրամատակարարման։ Դասերը դադարեցվել են 666 ուսումնական հաստատություններում և աշխատանքները՝ 223 ձեռնարկություններում։ Արտակարգ դրության մեջ է 522 քաղաք. Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 3,08 միլիարդ պեսո (52,69 միլիոն դոլար): Կառավարությունն արդեն 167,6 մլն պեսո (2,86 մլն դոլար) է հատկացրել օգնության համար։ «Նալջի» արևադարձային փոթորիկը շարժվում էր դեպի Ֆիլիպինների հյուսիս, որտեղ հազարավոր մարդիկ նախապես տարհանվել էին ջրհեղեղների և սողանքների հակված տարածքներից՝ հոկտեմբերի 29-ին ցամաքի վայր հասնելուց առաջ: Հոկտեմբերի 30-ին փոթորիկը լքել է Լուզոն կղզու տարածքը, իսկ հոկտեմբերի 31-ի կեսօրին՝ Ֆիլիպինների պատասխանատվության շրջանը։ Ամեն տարի Ֆիլիպիններին հարվածում է միջինը 20 թայֆուն և փոթորիկ, ինչի հետևանքով մարդիկ զոհվում են, ավերվում տներ, ճանապարհներ և կամուրջներ:Ավելին10:1807.11.22 -
Արտաքին քաղաքականությունՎահագն Խաչատուրյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շարմ էլ Շեյխում նախատեսված համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: Համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահը նաև հանդիպումներ կունենա մի շարք երկրների առաջնորդների հետ: Միջազգային համաժողովին այս տարի մասնակցում են շուրջ 120 երկրների առաջնորդներ, տարբեր երկրների մոտ 45 հազար պատվիրակներ:Ավելին10:1507.11.22 -
ՔաղաքականՓաշինյանը երկրորդ ճակատ է բացել. «Hraparak.am»Hraparak.am-ը գրում է․ Պատերազմի ժամանակ երկրորդ ճակատ չեն բացում։ Դա անխուսափելի պարտության կտանի տվյալ երկրին։ Հայաստանում օրհասական այս վիճակում, երբ որոշվում է մեր պետության լինելիության հարցը, երբ Արցախ ենք կորցնում, երբ մեր երկրի տարածքում թշնամին է նստած, երբ հազարավոր տնազուրկներ ունենք, Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության խնդիրը թողած՝ ընկել է քրեական հետապնդումների հետևից։ Այսինքն երկրորդ ճակատ է բացել ու այն էլ․․․ ներսում, որն ավելի վտանգավոր է, որովհետև երկիրը թուլացնում են ներսից՝ պառակտելով։ Այստեղ ուրիշ մտածելու բան չկա։ Երբ աղետի առաջ կանգնած երկրի ներքին ուժերը, ներքին ռեսուրսը համախմբելու փոխարեն, պառակտում են, երբ երկրորդ ճակատ են բացում կապիտուլյացիայի ենթարկված երկրում, ուր դեռ չի չորացել կրակի բերան տարած հազարավոր տղերքի արյունը, էլ մտածելու բան չկա։ Երկիրն ուղիղ տարվում է կործանման։ Արդեն պարզ է, որ 2018-ից առ այսօր դատական բոլոր բարեփոխումների անվան տակ չարափոխումները մի նպատակ են հետապնդել՝ երկիրը կոտրել ներսից։ ․․․ Ու հիմա զարմանում եք, երբ մարդիկ տեսնում են իրենց տարածքների լուռ հանձնումն ու լռում։ Խոսողների վրա գործ են ձեռագործում։ Երկրորդ ճակատը, որ հյուսվել է գործ տալու, գործ կարելու, գործ կպցնելու քաղաքական թելերով, դրսի թշնամու ուժերի մոբիլիզացման համար է։ Եվ եթե ողջ աշխարհն էլ կանգնի, որ մեզ օգնի, միևնույն է՝ քայքայումը, նեխումը երբ ներսից է լինում, ոչինչ չի օգնի։Ավելին10:0707.11.22 -
ՀայաստանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:0007.11.22 -
ՀասարակականԻնչո՞ւ էր ինքնահրկիզվել քաղաքացին․ «News.am»News.am-ը գրում է․ Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը Ազիզ Ալիյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: NEWS.am-ի թղթակիցը այրվածքաբանության կենտրոնից հայտնում է, որ Ալիյանը արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Ալիյանի եղբայրը NEWS.am-ի ն պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք: Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին:Ավելին09:5507.11.22 -
ՀասարակականԵրևանում բախվել են ավտոմեքենաներ․ տուժած ուղևորը հոսպիտալացվել էՆոյեմբերի 6-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Գ․ Ա․) և «Toyota Prius» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին09:5107.11.22 -
Արտաքին քաղաքականությունԱյսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումըԱմերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։Ավելին09:4807.11.22 -
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆՆոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Ավելին09:4607.11.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները նոյեմբերի 6-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է նոյեմբերի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.62 դրամ է, վաճառքը՝ 404.50 դրամ: Եվրոյի առքը միջինը 381.97 դրամ է, վաճառքը՝ 399.68 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.91 դրամ է, վաճառքը՝ 6.61 դրամ:Ավելին00:0007.11.22
2022-11-06
-
ՀասարակականԳորիսում կիրականացնեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներՎաղը՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00 – 12։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները Գորիս քաղաքում կիրականացնեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ։ «Բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»,- հայտնում են Սյունիքի մարզպետարանից։Ավելին23:4506.11.22 -
ՄիջազգայինՄակրոնի ու Սունակի առաջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-27) Կողմերի 27-րդ համաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի քաղաքում։ Շարմ էլ-Շեյխ. Այս մասին կիրակի հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ Ինչպես նշվում է, սա կլինի Մակրոնի և Սունակի առաջին հանդիպումը այն պահից, երբ նա գլխավորեց բրիտանական կառավարությունը։ Ավելի վաղ նախագահն ու վարչապետը հեռախոսազրույց են ունեցել, որում պայմանավորվել են, մասնավորապես, «համագործակցություն հաստատել անօրինական միգրացիայի դեմ պայքարում»։ Ֆորումը կտևի մինչև նոյեմբերի 18-ը։ Ամենակարևոր իրադարձությունը կլինի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը. երկու օրվա ընթացքում՝ նոյեմբերի 7-ին և 8-ին, պետությունների և կառավարությունների ղեկավարները հանդես կգան «ազգային կոչերով», որտեղ կներկայացնեն իրենց երկրների դիրքորոշումներն ու տեսլականը բնապահպանական ընթացիկ խնդիրների վերաբերյալ։Ավելին23:3006.11.22