Լրահոս
Քաղաքական
13:10
07.11.22
309

Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են Ջերմուկի մատույցներում գտնվել. Վայոց ձորի մարզպետ

Սահմանին իրավիճակը խաղաղ է, Ջերմուկում էլ որևէ միջադեպ չի գրանցվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Գրիգորյանը հայտարարեց նաև, թե, իրենց տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում, բայց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ըստ նրա, ավելի լավ է տիրապետում իրավիճակին։

«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական, և այլն։

Եթե ԳՇ-ն ասել է գնացել են... ամեն դեպքում, մենք տեսնում ենք, Ջերմուկից հնարավոր է տեսնել», - ասել մարզպետը։