Լրահոս
Միջազգային
12:07
07.11.22
162

ԿԺԴՀ-ի արձակումների պատճառով անհրաժեշտ են համաշխարհային հանրակցության գործողությունները. Պետդեպ

Img default alt hy

ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը նոյեմբերի 6-ին ճապոնացի և հարավկորեացի պաշտոնակիցների հետ կայացած հեռախոսազրույցում նշել Է համաշխահային հանրակցության համատեղ գործողությունների անհրաժեշտությունը վերջերս ԿԺԴՀ-ի իրականացրած հրթիռային արձակումների պատճառով: Այդ մասին ասված Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետևում Է փաստաթղթից, կոնսուլտացիաներին մասնակցել են Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Տակեո Մորին և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Չո Հյոն Դոնը: Նրանք և Շերմանը, Փրայսի խոսքով, քննարկել են «ԿԺԴՀ-ի վերջերս ձեռնարկած վտանգավոր գործողությունները, որոնք նպատակաուղղված են Էսկալացիայի»:

Երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները «դատապարտել են ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների, ներառալ միջմայրցամաքային հրթիռի  բազմաթիվ արձակումները, ինչպես նաև այն հրթիռի խելացնոր արձակումը, որն ընկել Է Կորեայի Հանրապետության ափի մերձակայքում»:

Շերմանը «հավաստել Է Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի պաշտպանության՝ ԱՄՆ-ի անհողդողդ հանձնառությունը և ընդգծել  համաշխարհային հանրակցության համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, որպեսզի ԿԺԴՀ-ն պատասխանատվության ենթարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերի մշտական աղաղակող խախտումների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: