Լրահոս
Աշխարհ
12:00
07.11.22
164

Իլոն Մասկ անունով ներկայացած ամերիկացի դերասանուհուն արգելափակել են Twitter-ում

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանուհի և կատակերգու Քեթի Գրիֆինի Twitter-ի էջի աշխատանքը կասեցվել է այն բանից հետո, երբ նա փոխել է իր անունը Իլոն Մասկ։

«Twitter-ն արգելափակում է հաշիվները Twitter-ի կանոնները խախտելու համար»,- արգելափակված էջում հայտնել է երկու միլիոն հետևորդ ունեցող դերասանուհին։

Միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով հոկտեմբերին գնեց Twitter-ը, մի շարք գրառումներում ասել է, որ սոցցանցը կդադարի զգուշացնել ստուգված օգտատերերին, ովքեր փոխում են իրենց անունները ուրիշների անուններով՝ չնշելով նման փոփոխությունների «ծաղրական» բնույթը։ Ինչպես պարզաբանել է Մասկը, այժմ Twitter-ի նման օգտատերերը «կարգելափակվեն ընդմիշտ։